Posted in Մաթեմատիկա

Մայիսի 24. 2018թ.

Մաթեմատիկական խաղեր:

Թեմա՝  Թվի մասը որոշելը և թվի որոշելը տրված մասով:

Առաջադրանք 1.

Կինոդահլիճի երկարությունը 25 մ է: Գտիր դահլիճի լայնությունն ու բարձրությունը, եթե լայնությունը կազմում է երկարության 4/5 -րդ մասը, իսկ բարձրությունը՝ լայնության 1/2 -ը:
Պատասխան՝
լայնությունը      20    մ է,
բարձրությունը   10  է:

Առաջադրանք 2

Կար թղթի 56 թերթ: Առաջին գրքի տպագրության վրա գնաց բոլոր թերթերի 2/7-ը: Երկրորդ գրքի տպագրության վրա գնաց մնացած թերթերի 3/4-ը: Գտիր, թե քանի՞ մաքուր թերթ մնաց:
Պատասխան՝ մնաց  10  մաքուր թերթ:

Առաջադրանք 3.

Կարինեն իր խնձորների 3/9-ը տվեց իր ընկերուհուն: Քանի՞ խնձոր Կարինեն տվեց ընկերուհուն, եթե նա ուներ ընդամենը 27 խնձոր:
Պատասխան՝ Կարինեն ընկերուհուն տվեց     9     խնձոր:

Առաջադրանք 4.

Մարզադպրոցում կա 63 գնդակ: Դրանց 3/7 -ը վոլեյբոլի գնդակներ են, բասկետբոլի գնդակները 3 -ով շատ են վոլեյբոլի գնդակներից, իսկ մնացածը՝ ֆուտբոլի գնդակներ են: Քանի՞ գնդակ կա յուրաքանչյուր տեսակից:
Պատասխան՝
վոլեյբոլի գնդակներ՝   27    հատ,
բասկետբոլի գնդակներ՝     30  հատ,
ֆուտբոլի գնդակներ՝      6  հատ:

Առաջադրանք 5.

Ուղղանկյան երկարությունը 140 սմ է, իսկ լայնությունը հավասար է նրա երկարության 1/10 -ին: Քանի՞ սանտիմետրով է ուղղանկյան երկարությունը մեծ նրա լայնությունից:
Պատասխան՝ երկարությունը   126 սմ -ով մեծ է լայնությունից:
Posted in Մայրենի, Իմ գրադարանը, Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ավետիք Իսահակյանի «Երգի հրապույրը»

Այսօր ձեզ կպատմեմ, թե ինչ ստեղծագործություն եմ կարդացել։ Ես կարդացել եմ Ավետիք Իսահակյանի «Երգի հրապույրը»։ Ես ընտրեցի հենց այդ ստեղծագործությունն, որովհետև  վերնագրի մեջ գրված էլ երգ բառը, իսկ ես երգել շատ եմ սիրում։ Իսկ ես երբ նաև կողքից կարդացի հրապույր բառը, ես ահավոր շատ ուզեցի այդ ստեղծագործությունը կարդալ։ Վերնագիրը կարդալիս ջերմություն զգացի։ Պարզվեց, որ նա կարճ ստեղծագործություն էր։ Կարդալուց հետո հասկացա և սովորեցի հետևյալն, որ եթե ինչ-որ մի բան շատ ես ցանկանում և քրտնաջան աշխատում ես դրան հասնելու համար, ապա անպայման ստացվում է։ Ու ես առաջարկում եմ բոլորին կարդալ այս ստեղծագործությունը։