Posted in Մայրենի

Թռչունի մտածմունքը

Այս էլեկտրոնային նկարազարդ գիրքը պատրաստել եմ մայրիկիս օգնությամբ։

Ես այս բանաստեղծությունը շատ սիրեցի: Երբ մեզ հանձնարարվեց նկարել բանաստեղծության տուներին համապատասխան նկարները, սկսեցի նկարել դրանք ալբոմի մեջ։

Առաջին էջի պատկերը՝ ճուտիկը ձվի մեջ, ե՛ս նկարեցի։ Մայրիկս օգնեց ինձ այն գունավորել ու ձևավորել։ Երկրորդ էջը մայրիկիս հետ համադրած նկարեցինք․ ճուտիկը դարձյալ ե՛ս էի նկարել, իսկ մայրիկս՝ մայր թռչունին ու միջավայրը։

Ու այդ ժամանակ առաջացավ այս էլեկտրոնային գրքի սեղծման գաղափարը։

Մյուս էջերի պատկերները շարունակեց նկարել մայրիկս։ Իսկ ես տեքստը մուտքագրեցի։ Պատկերներն անցկացրեցինք համակարգչի մեջ։ Ընտրեցինք երաժշտությունը, դա Կոմիտասի «Կաքավիկն» է «Կոմիտաս Քառյակ»-ի կատարմամբ։ Նաև ծրագիրը որոշեցինք, թե որով հարմար կլիներ թերթվող գրքի տպավորություն ստեղծել, դա Power Point-ն էր։

Մենք  նույնիսկ միասին ձայնագրեցինք քառյակներին համապատասխան իմ արտասանությունները։ Բայց դրանք ի վերջո որոշեցինք չդնել՝ այսպես ավելի ներդաշնակ թվաց մեզ։

Գիրքը պատրաստելու գործում՝ մոնտաժման մեջ, մեզ նաև հայրիկս օգնեց։

Եվ այսպես ստեղծվեց մեր «Թռչունի մտածմունքը», որը պատրաստել ենք մեծ սիրով ու հաճույքով, և հուսով ենք այն ձեզ դուր կգա։

 

1 thoughts on “Թռչունի մտածմունքը

Թողնել մեկնաբանություն