Posted in Քաղաքագիտություն

Տարածքային հակամարտություն

Մարտի 4-7
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ 
«Տարածքային հակամարտություններ»․

ա/ Տարածքային հակամարտությունների բնույթը

Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինում են պետությունների միջև և պետությունների ներսում։

բ/ Տարածքային հակամարտությունների զարգացման փուլերը

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում՝ թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների։

գ/ Հակամարտության հետևանքները

Առաջին տեսակը վերադարձն է հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացումը։
Երկրորդը՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումն է մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը։

դ/ Տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ միջոցներով

Խնդիրը խաղաղ տարբերակով լուծելու դեպքում օգնության է հասնում Միջազգային դատարանը։ Իսկ պատերազմի միջոցով խնդիրը լուծվում է հոգուտ հաղթող կողմի։

Posted in Քաղաքագիտություն

Պատերազմի միջազգային իրավական կարգավորում

Փետրվարի 26-մարտի 1
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝
 Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը /էլ․ դասագիրք, էջ 240-244/․
Օգտակար հղումներ՝
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Տիգրան Հայրապետյան․«Հասարակական գիտություններ»
Ժնևի 1949թ․ օգոստոսի 12-ի կոնվենցիային կից Արձանագրություն 1
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին
Հաագայի կոնվենցիա

Առաջադրանք
Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում։

«Հաագայի իրավունքը» սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները։

Շարունակել կարդալ “Պատերազմի միջազգային իրավական կարգավորում”
Posted in Քաղաքագիտություն

Աշխարհաքաղաքականության գործոնները

Փետրվարի 12-16
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 14՝ 

ա/ Պետությունների բնական ռեսուրսներով  ապահովվածությունը որպես աշխարհաքաղաքական գործոն
բ/ Միջազգային հաղորդակցության ուղիները որպես աշխարհաքաղաքական գործոն
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 229-232/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը: Նավթի համաշխարհային պաշարների շուրջ երկու երրորդը կենտրոնացած է Մերձավոր և Միջին Արևելքում: Մյուս տարածաշրջանների երկրներն առավել աչքի են ընկնում Վենեսուելան, Մեքսիկան, Ռուսաստանը: Նավթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել Կասպից ծովի հատակում և ցամաքային ծանծաղուտում:

Շարունակել կարդալ “Աշխարհաքաղաքականության գործոնները”
Posted in Քաղաքագիտություն

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

Փետրվարի 5-9
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13՝  
Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը
ա/ «Աշխարհաքաղաքականություն» հասկացությունը, նախապատմությունը
բ/ Ժամանակակից աշխարհաքաղաքականության ձևավորումը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 225-228/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․

Առաջադրանք
1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի,բնական գազի և քաղցրահամ ջրի դերը։ԱՄՆ-ն, Ճապոնիան, Եվրամիության երկրները, համաշխարհային քաղաքական այլ ուժեր ձգտում են իրենց վերահսկողության տակ պահել այն տարածաշրջաններն ու երկրները, որոնք հանքային ռեսուրսներ են մատկարարում իրենց։

Շարունակել կարդալ “Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը”
Posted in Քաղաքագիտություն

Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները

Նոյեմբերի 13-17
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա9՝ Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները
ա/ Պետության արտաքին քաղաքականությունը
բ/ Արտաքին քաղաքականության սահմանադրական հիմունքները
գ/ Պետության արտաքին գործառույթները
էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 201-204
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։

Ժամանակակից աշխարհում դժվար է գտնել որևէ պետություն, որը չի հաստատում արտաքին սերտ կապեր միջազգային կյանքի ամենատարբեր ոլորտներում: Հակառակ դեպքում այն դատապարտված է մեկուսացման` դրանից բխող բոլոր
բացասական հետևանքներով: Հետևաբար, պետությունները փորձում են իրականացնել ակտիվ արտաքին քաղաքականություն, համագործակցել միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցների հետ: Որպես կանոն, պետություններն առաջին հերթին որոշում են արտաքին քաղաքականության նպատակները և սկզբունքները, պետական մարմինների լիազորություններն այդ ոլորտում:

Շարունակել կարդալ “Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները”
Posted in Քաղաքագիտություն

Միջազգային իրավունք

Նոյեմբերի 20-24
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 10՝ Միջազգային իրավունք
ա/ Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
բ/ Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները
էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 205-212
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը։

Միջազգային իրավունքն իրավական նորմերի համակարգ է, որը ստեղծվում է
պետությունների կողմից իրենց կամաարտահայտության համաձայնեցման միջոցով և կարգավորում է պետությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ
սուբյեկտների միջև հարաբերությունները:
Միջազգային իրավունքը տարբերվում է ներպետական իրավունքից: Ներպետական իրավունքը կարգավորում է տվյալ պետության տա րած քում գոյություն ունեցող հարաբերությունները, այնինչ միջազգային իրավունքի կողմից կարգավորվող հարաբերությունները դուրս են ինչպես տվյալ պետության իրավասության ոլորտից, այնպես էլ նրա տարածքային սահմաններից: Միջազգային իրավունքը` որպես համակարգ, մեկն է, իսկ ներպետական իրավունքի համակարգերը բազմաթիվ
են. որքան պետություն աշխարհում, այնքան էլ ազգային իրավունքի համակարգեր:

Շարունակել կարդալ “Միջազգային իրավունք”
Posted in Քաղաքագիտություն

Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները

Նոյեմբերի 6-10
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 8՝ Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները
ա/ Կուսակցությունները քաղաքական համակարգում
բ/ Քաղաքական գիտակցությունը
էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 185-192
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1. Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք:
Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցություններից մեկի ծրագիրը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:

Խորհրդարանական կուսակցություններ

Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունները՝

ԱնունՀապավումԳաղափարախոսությունԴաշինքՊատգամավորներ(2019-)Դեր
Քաղաքացիական պայմանագիրՔՊՍահմանված չէԻմ քայլը դաշինք88Կառավարություն
ԱռաքելությունԱԿԱզատականությունԿառավարություն
Բարգավաճ ՀայաստանԲՀԿՏնտեսական լիբերալիզմ, սոցիալական պահպանողականություն, Եվրոսկեպտիցիզմչկա26Ընդդիմություն
Լուսավոր ՀայաստանԼՀԿԱզատականություն, եվրոպամետություն,լուսավորչականությունչկա18Ընդդիմություն
Շարունակել կարդալ “Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները”
Posted in Քաղաքագիտություն

Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 7՝ Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը
ա/ Իշխանությունների բաժանման գաղափարը
բ/ Իշխանությունների բաժանման հնարավոր իրական մոդելները
Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 177-180․
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։

Իշխանությունների բաժանման գլխավոր նպատակներից են ազատության և
օրինականության ապահովումը, իշխանության չարաշահումների բացառումը:

2․ Ինչպիսի՞ կառավարման մոդել ունի ՀՀ-ը, իշխանության ո՞ր ճյուղն ունի ավելի բարձր կառավարում այսօր

ՀՀ-ի կառավարման մոդելը կիսանախագահական է։ Այսինքն մեր մոտ մեծ դեր է խաղում և խորհրդարանը և կառավարությունը։ Բայց այժմ ավելի բարձր կառավարում ունի գործադիր մարմինը, քանի որ վարչապետի կուսակցությունը իշխում է խորհրդարանում և դարձել է վարչապետի գործիքը։ Վարչապետը կարողանում է շատ հեշտ ազդել խորհրդարանում կատարվող որոշումների վրա իր կուսակցության շնորհիվ։ Այսինքն նա կարող է միանձնյա մերժել կամ ընդունել օրենքներ, որը շատ բացասական է և խախտում է կառավարման մոդելի իմաստը։

Posted in Քաղաքագիտություն

Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը

Հոկտեմբերի 16-20
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 6՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը
ա/ Պետության կառուցակարգը
բ/ Պետաքաղաքական վարչաձևը
Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 165-172․
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։

Պետության կառուցակարգը կազմավորվում և գործում որոշակի սկզբունքների հիման վրա: Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ
են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության
հիմնական, առանցքային մոտեցումները: Օրինակ` ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է մեր պետականության կառուցման և գործունեության հիմունքները,
որոնք վերջին հաշվով կոչված են պետությունը դարձնելու իսկապես ժողովրդավարական, ժողովրդի կամքն ու շահերը արտահայտող:

Շարունակել կարդալ “Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը”
Posted in Քաղաքագիտություն

Պետության դերը հասարակության մեջ

Հոկտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 5՝
 Պետության դերը հասարակության մեջ․
ա/ Պետության հասարակական առաքելությունը
բ/ «Պետության գործառույթներ» հասկացությունը և տեսակները
գ/ Պետության ներքին գործառույթները
Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 161-164․
Կարող եք օգտվել նաև՝
 «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։

Պետությունը պարտավոր է բավարարել հասարակության (բնակչության) հիմնարար պահանջմունքները: Պետությունը պետք է լուծի հասարակական խնդիրները, կազմակերպի հասարակական «ընդհանուր գործերը»: Օրինակ’ անվտանգությունը, քաղաքացիական խաղաղությունը և իրավակարգը, ի վերջո, հասարակության հարատևումը: Միայն պետությունը կարող է իրականացնել հասարակության ընդհանուր գործերի կարգավորումը և կառավարումը:

Շարունակել կարդալ “Պետության դերը հասարակության մեջ”