Posted in Պատմություն, Պատմություն 9

Պատմության քննություն․ Հարցաթերթիկ 18

1. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք:

IX դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախությունը վերականգնելու համար կային շատ նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, իսկ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի քայլերը։ Հայսատանի անկախությունը վերականգներու համար հասարակության բոլոր խավերը համաձայն էին։ Նաև այդ գործում շատ ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։ 869թ․ Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ կայացավ հայ իշխանների հատուկ ժողով։ Որոշվեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և այդ նպատակով դիմել խալիֆայությանը։ Բյուզանդական կայսր Վասիլ (Բարսեղ) I-ը, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ։ Վասիլը ասում էր, որ նա ծագումով Արշակունիների տոհմից էր, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին, և նրանից թագ է խնդրում։ Ի նշան բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում է Վասիլին։ Այս քայլով Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում աճում է։

Արաբական խալիֆայությունը փորձելով վերականգնել իր դիրքերը Հայաստանում նոր ոստիկան ուղարկեց Հայաստան հատուկ հանձնարարությամբ։ Ոստիկանը արաբ ամիրաների հետ որոշել էր բարեկամություն հաստատելու պատրվակով բոլոր իշխաններին հրավիրեր Դվին ու ոչնչացներ նրանց։ Բայց Աշոտ Բագրատունին զգույշ էր և հետևում էր արաբների բոլոր գործողություններին։ Հայտնաբերվում է նամակ՝ ուղղված Գանձակի ամիրային, որտեղ գրված էր Դվինում հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը։ Դվինում ներկայացան ոչ թե իշխանները, այլ հայոց զորքը։ Սպարապետը Աբասը, մտավ ամիրայի վրանը, ցույց տվեց հայտնաբերված նամակը և ձերբակալեց նրան։ Իսկ հետո ստորացնելու նպատակով, հայերը նրան ձիու փոխարեն ջորի են նստեցնում ու հասցնելով մինչև Հայաստանի հարավային սահմանները վտարում են երկրից։

Արաբները ստիպված էին իրենց վերաբերմունքը փոխել Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885թ․ թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան հռչակում հայոց թագավոր։ Դա անհանգստացնում էր Վասիլ I-ին և նա շտապում է Աշոտին թագ և արքայական հանդերձանք ուղարկել։
885թ․ օգոստոսի 26-ին Շիրակ գավառում՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց թագավոր՝ Աշոտ I անունով։ Այսպիսով՝ Հայաստանը միջազգայինորեն անկախություն է ձեռք բերում 30 տարի անց։

Արշակունիներից հետո մոտ 450 տարի Հայաստանը վերակագնեց իր անկախությունը միայն Բագրատունիների օրոք։

Աշոտ I:
Աշոտ I-ը եղել է խելացի և փորձառու գործիչ։ Նա շատ ջանքեր է գործադրել երկիրը միավորելու և անվտանգությունը պահպանելու համար։ Սկզբում նա գրավեց Կարսը և միացրեց իր պետությանը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ սպարապետների նստավայրը։ Խաղաղ ճանապարհով Աշոտ I-ը կարողացավ իր ազդեցությունը թողնել Սյունյաց և Արծրունյաց իշխանների վրա։ Մի քանի արշավանքներից հետո կարողացավ հպատակեցնել Վրաստանի և Աղվանքի հյուսիսակովկասյան լեռնականներին։ Այդ քայլով նա ամրապնդեց իր բարեկամական կապերը վրացիների և աղվանների հետ։ Հասկանալով, որ հայ իշխանական տները կարող են նպաստել երկրի հզորացմանը՝ կալվածքներ տվեց թուլացած իշխաններին։ Երկրում շինարարական խաղաղ ժամանակաշրջան էր։

Սմբատ I:
Աշոտ I-ին հաջորդեց Սմբատ I-ը՝ թողնելով ամուր և միավորված երկիր։
892թ․ Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Թագավորությանը միացրեց նաև Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները և Գուգարքի Ջավախք գավառը։
Նույն թվականին Սմբատն օգնեց վրացիներին և Վիրքից դուրս վտարեց արաբներին։ Նրա օգնությամբ վրաց Բագրատունիներից Արտներսեհը դարձավ Վրաստանի թագավոր։
1 տարի անց Սմբատ I-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Նույն թվականին Դվինում տեղի ունեցավ երկրաշարժի, որի ժամանակ զոհվեցին բազմաթիվ մարդիկ։ Օգտվելով այդ առիթից Սաջյան տոհմի առաջնորդ ամիրան ներխուժեց Հայաստան, գրավեց Նախճավանը, ապա՝ ավերված Դվինը։
894թ․ Ղորս գյուղում հայերը փայլուն հաղթանակ տարան Սաջյան ամիրայի դեմ և նրանց վտարեցին Հայաստանից։ Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆը, տեսնելով, որ հաջողության չի հասնում ռազմական ճանապարհով, փորձեց օգտագործել հայ իշխանների միջև ծագած վիճելի հարցերը(«կռվացնել հայ իշխաններին»)։

X դարի սկզբին Վասպուրականի և Սյունիքի նախարարական տների միջև վեճ էր ծագել Վախճավան գավառի պատկանելության շուրջ։ Սմբատը Նախճավանը հանձնեց Սյունիքին։
908թ․ Յուսուֆը թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր։ Յուսուֆն ու Գագիկը ներխուժեցին Հայաստանի կենտրոնական գավառներ․ Սմբատի բանակը պարտվեց։ Եվ նա ստիպված փակվեց Կապույտ բերդում։
Յուսուֆը թագավորին բերեց Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց զենքը վայր դնել և հանձնվել։ Բայց արքան հրամայեց շարունակել պայքարը։
Յուսուֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասների վրա։ Երկիրը կանգնած էր պետականությունը կորցնելու եզրին։

Աշոտ II երկաթ:
Գահ բարձրացավ Սմբատի որդին՝ Աշոտ II-ը։Նա քաջության համար կոչվեց Աշոտ Երկաթ։ Գահակալել է 914-928թթ․։ Ատրպատականի ամիրայության դեմ հայ ժողովուրդի մղած պայքարը տևեց 10 տարուց ավելի։ 921թ․ Աշոտ Երկաթը հզորացավ Սևանա կղզում, բայց արաբ զորավար Բեշիրի զորքը շրջապատեց կղզին։ Թագավորը հրամայեց զինվորներին նավակներով մոտենալ ափին։ Սակայն դեռ ափ չհասած՝ Աշոտի զինվորները հանեցին իրենց նետն ու աղեղը և նետահարեցին արաբներին։ Արաբները Գառնիի մոտ նոր պարտություն կրեցին Գևորգ Մարզպետունու փոքրաթիվ ջոկատից։ Նա Երազգավորսը ընդարձակեց և դարձրեց մայրաքաղաք։ Կենտրոնական Հայաստանը արաբներից մաքրելուց հետո Աշոտն ու Աբասը իրենց զորքով մտան Վրաստան և հաղթանակ տարան Տփղիսի (Թիֆլիսի) ամիրային։ 922թ․ Բաղդատի Խալիֆը նրան թագ ուղարկեց և ճանաչեց շահնշահ (արքայից արքա) Հայոց, Վրաց և Աղվանից։ Մինչև 925թ․ արաբները ամբողջությամբ իրենց զորքերը հանեցին Հայաստանից։

Աբաս։
Աշոտ Երկաթից հետո գահ բարձրացավ իր եղբայրը՝ Աբասը։ Գահակալել է 928-953թթ․։ Նա մինչ գահ բարձրանալը Կարսի կառավարիչն էր։ Աբասը երկրի մայրաքաքը Երազգավորսից տեղափոխեց Կարս։ Այն կարճ ժամանակահատվածում կառուցապատվեց և դարձավ Հայաստանի կարևոր քաղաքներից։ Աբասը հայ եկեղեցու ուժն օգտագործելու համար կաթողիկոսյան աթոռը 948թ․ Աղթամարից տեղափոխեց Կարս։ Այնտեղ կառուցվեց նշանավոր Առաքելոց եկեղեցին։

Աշոտ III Ողորմած:
Աբասին փոխարինեց իր որդին՝ Աշոտ III-ը։ Գահակալել է 953-977թթ․։ Նա իր բարի գործերի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Նա բանակը դարձրեց մշտական ու վերջ տվեց հյուսիսակովկասյան լեռնականների ասպատակություններին։ 961թ․ Աշոտ III-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու կողմից։ Նոր մայրաքաղաքը աշխարհագրական շատ նպասատավոր դիրքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը։ Այն գտնվում էր նաև առևտրական ճանապարհների վրա և դա նպաստեց քաղաքի արագ զարգացմանը։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեց Սանահինի ու Հաղպատի վանքերը։

Սմբատ II տիեզերակալ։
Երկրու շինարական աշխատանքները ավելի մեծ չափսեր ունեին Սմբատ II տիեզերակալ թագավորի օրոք (977-990)։ Աշոտ Ողորմածը կառուցել էր Անիի պարիսպների առաջին գիծը, իսկ Սմբատը կառուցեց պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ II կարողացավ ոչ միայն կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև վերջ տվեց այդ ամիրայության գոյությանը։

Գագիկ I:
Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Գագիկը կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը։ Առանց այդ պատվատիտղոսի թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ տնեին այլ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը նույնպես կատարում էր թագավորը։
1001թ․ Տաշիր-Ձորագետի թագավորը՝ Դավիթը ապստամբեց Գագիկ I-ի դեմ և հրաժարվեց իր գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց իր թագավորության վրա և Դավիթին զրկեց իր հողերից։ Այդ պատճառով էլ պատմիչները հիշատակում են ինչպես Դավիթ Անհողի անունով։ Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր թագավորությունը։
998թ․ Ատրպատականի ամիրան ներխուժեց Հայաստան։ Թագավորը Վահրամ Պահլավունու հետ կանգնեցրեց թշնամուն։ Հայկական զորքին միացան նաև վրացիները։ Հայ-վրացական զորքերը տարան փայլուն հաղթանակ, որից հետո արաբները մեկընդմիշտ հրաժարվեցին Հայաստանի ու Վրաստանի տարածքներ ներխուժել։
1001թ․ ավարտվեց Անիի Մայր տաճարի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։ Այս տաճարների հեղինակը ճարտարապետ Տրդատն էր։ Վահրամ Պահլավունի ջանքերով կառուցվեցին Բջնիի ամրոցն ու եկեղեցին։ Պահլավունիները Արագածի լաջին հիմնել էին Ամբերդ ամրոցը։ Ախուրյանի ձախ ափին կառուցել են Մարմաշենի եկեղեցին։

Հայաստանում ավատատիրական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ իշխանների գլխավոր ձգտումներն էին անջատվելը։ Իրենց անջատողական քայլերը խրախուսում էին թշնամի երկրները։ Խալիֆայությունը չէր հրաժարվում Հայաստանը նորից գրավելու մտքից։ Բյուզանդիան էլ իրեն ներկայացնում էր իբրև հայերի շահերի պաշտպան, բայց իրականում յուրացնում էր հայկական տարածքներ։ Այդ պատճառով էլ Բագրատունյաց թագավորությունը սկսվեց մասնատվել։ Թագավորություններն էին՝ Վասպուրականի թագավորությունը, Կարսի (Վանանդի) թագավորությունը, Լոռու (Տաշիր-Ձորագետի) թագավորությունը, Կապանի (Բաղաց) թագավորությունը։

Վախենալով Արևելքից արշավող սելջուկ-թուրքերի արշավանքներից՝ 1021թ․ Վասպուրականը Սենեքենիմը կտակեց Բյուզանդիային, իսկ Գագիկ Արծրունին տեղափոխվեց Սեբաստիա։
Իշխանություններ էին ստեղծել նաև Տարոնում։ 966թ․ Բյուզանդացիները գրավեցին Տարոնը։

Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Տայքում, 930-ական թվականներին ստեղծվել էր փոքրիկ մի իշխանապետություն։ Բյուզանդիան այն ճանաչեց որպես ինքնուրույն։ Կառավարիչը Դավիթն էր։ Բյուզանդիան կարողացավ Դավիթին համոզել, որ 1000թ․ նա իր իշխանապետությունը կտակի Բյուզանդիային։ Ուտիքում և Արցախում կազմավորվեցին Փառիսոսի թագավորությունը և Խաչենի իշխանությունը։

Անիի թագավորությունը վերջին Բագրատունիների օրոք։
Գագիկ I-ի մահից հետո երկրի մասնատման գործընթացի մեջ մտավ նաև Անիի թագավորությունը։ Սկսվեց գահակալական կռիվներ։ Գահի համար պայքարում էին Գագիկի որդիները՝ Հովհաննես-Սմբատը և Աշոտը։ Վահրամ Պահլավունու ու կաթողիկոսի միջնորդությամբ կնքվեց հաշտություն, ըստ որի՝ Հովհաննես-Սմբատը ստացավ Անի ամրոցն ու Շիրակը, իսկ Աշոտին՝ շրջակա գավառները։ Հովհաննես-Սմբատի մահից հետո Աշոտին էր անցնելու նաև Անին ու Շիրակը։
1022թ․ Տրապիզոնում վրաց-բյուզանդական բանակցությունների ժամանակ բյուզանդիայի կայսր Վասիլ II-ը կաթողիկոսից պահանջեց իրեն հանձնել Անի թագավորությունը։ Հովհաննես-Սմբատը կտակ գրեց՝ իր մահվանից հետո Անին Բյուզանդիային հանձնելու մասին։ Այդ կտակի մասին հայ հասարակությունից գաղտնի էին պահում։ Փաստորեն, Հովհաննես-Սմբատը խախտեց եղբոր հետ կնքած համաձայնագիրը։ 1041թ․ անհայտ պատճառով մահացավ Աշոտ IV-ը։ Աշոտ IV-ից հետո նաև Հովհաննես-Սմբատը, ամենայն հավանականությամբ, կարճ ժամանակում զոհ էր դարձել բյուզանդացիների կողմից։ Սակայն 30 հազար անեցիներ Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ ջախջախեցին բյուզանդացիներին և վտարեցին երկրից։

Պահլավունու ջանքերով գահ բարձրացավ Աշոտ IV-ի 16-ամյա որդին՝ Գագիկ II: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Գագիկը կարողացավ երկրում կարգ ու կանոն հաստատել ու բանակը վերակազմավորել։ Կայսրը Անին գրավելու համար նոր զորքեր ուղարկեց, բայց հարձակումները ձախողվեցին։ Մասնատված Հայաստանը շատ չէր կարող դիմակայել Բյուզանդիային։ Երկիրը կարելի էր փրկել միայն հողերը բյուզանդացիներին զիջելով։ Գագիկը մեկնում է Կ․Պոլիս՝ կայսեր մոտ, բայց նրան արգելում են մեկնել հայրենիք և աքսորում են Կիլիկիայի սահմանին մի քաղաք։ Բյուզանդասեր իշխանները Անիի դարպասները բացեցին թշնամու առջև։ Այսպես 1045թ․ կործանվեց և անկում ապրեց Բագրատունիների ստեղծած պետական կազմավորումներից ամենաուժեղը՝ Անիի թագավորությունը։

2. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Սան Ստեֆանո ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյան ամառանոցում, 1878թ․ փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիր։ Ըստ պայմանգրի՝ Ռուսաստանին էին անցնում Կարսը՝ շրջակա գավառներով, Ալաշկերտը ու Բայազետը և Սև ծովի շրջանները։ Կարինը և Բասենը անցնում էին օսմանյան տերության տիրապետության տակ։ Այնտեղ ապրող հայ բնակիչներին նորից վտանգ էր սպառնում։ Ռուս-թուրքական բանակցությունների օրերին մի խումբ հայ ազգային գործիչներ հանդիպումներ ունեցան ռուսական պատվիրակության ղեկավար Ն․ Իգնատովի հետ։ Հայ ազգային գործիչներից էր նաև Կ․Պոլսի հայոց պատրիաք Ներսես Վարժպետյանը։ Հայոց պատրիաքը պահանջում էր պայմանագրի մեջ ավելացնել մի կետ Ռուսաստանի հովանավորության տակ, ըստ որի՝ Արևմտյան Հայաստանը ինքնավարություն կլինի, կամ ռուսական զորքերի գրաված շրջանները Ռուսաստանին հետ կմիացվի։ Սան Ստեֆանոյի պայմանագրով առաջին անգամ միջազգային դիվանագիտության մեջ ձևակերպվեց Հայկական Հարց հասկացությունը։ Պայմանագրի մեջ այն 16-րդ հոդվածն էր։ Սուլթանական կառավարությունը պարտավոր էր ռուսների գրաված և հետ Թուրքերին վերադարձվող հայկական գավառներում՝ Կարինում և Բասենում, կատարել անհապաղ բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը քնդերից ու չերքիզներից։ Մինչև բարեփոխումների իրականացումը ռուսական զորքերը 6 ամիս ժամկետով պետք է մնային Հայաստանում։ 16-րդ հոդվածը իրականում չէր բավարարեցնում հայերի պահանջները, բայց պայմանագրի մեջ կար նաև դրական կետեր։ Նախ՝ Արևմտյան Հայաստանի մի զգալի մասը Ռուսատանի տիրապետության տակ էր։ Երկրորդ՝ փաստաթղթի մեջ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական հողերը անվանում էին Հայաստան։ Երրորդ՝ հայերին ոգևորում էր Հայկական հարցի միջազգայնացումը և մղում նոր ազատագրական պայքարի։

Սան Ստեֆանոյի պայմանագիրը Ռուսաստանի դիրքերը ամրապնդում էր Արևմտյան Հայաստանում և Բալկաններում։ Դա դժգոհություն առաջացրեց Մեծ Բրիտանիայի, Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի մոտ։ Մեծ տերությունները սպառնում էին Ռուսաստանին պտերազմով և պահանջեցին 1878թ․ հունիսին Բեռլինում կազմակերպել վեհաժողով՝ ռուս-թուրքական պայմանագիրը վերանայելու համար։ Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ կազմվեց հատուկ պատվիրակություն։ Նրանք Հայական հարցն օգտագործում էին Թուրքիային ճնշելու համար։ Անգլիան Թուրքիայի հետ կնքել էր գաղտնի պայմանագիր, ըստ որի՝ Անգլիան ստացավ Կիպրոս կղզին և պարտավոր էր վեհաժողովում պաշտպանել նրա շահերը։ Հայկական հարցը վճռվեց առանց հայերի մասնակցության։ Նոր պայմանագրում 16-րդ հոդվածը գրվեց 61-րդը։ Բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև վեհաժողովին մասնակից բոլոր պետությունների վրա։ «Հայաստան» հասկացության փոխարեն նրանք պայմանագրի մեջ օգտագործել էին «հայաբնակ մարզեր» բառակապակցությունը։ Այսինքն՝ խոսքը գնում էր ոչ թե Հայաստանի մասին, այլ հայաբնակ տարածքների մասին։ Ռուսաստանին էին մնում միայն Կարսն ու շրջակայքը։ Ալաշկերտն ու Բայազետը վերադարձվելու էին Թուրքիային։ Հայերի համար դա մեծ հիասթափություն էր։ Ընդհակառակը՝ նպաստեց Օսմանյան կայսրությունում սրվի հակահայկական հասկացությունը։ Հայկական Հարցից ազատվելու համար Համիդ II-ը ընտրեց խնդրի լուծման ձև՝ հայերի զանգվածային բնաջնջման քաղաքկանությունը։

3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

ԽՍՀՄ-ը 1980-ական թվականներին զանգացման մակարդակով հետ էր մնում Արևմտյան երկրներից: Պետք էր բարեփոխել սոցիալիզմի վարչահրամայական տարաձևը: Գարբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ նրանք պետք է այդ իրավիճակից դուրս գալ, բայց նրանք չունեին հստակ և հետևողական ծիրագիր: Նրանք որոշեցին սոցիալիզմը կատարելագործեն: Նրա քաղաքկանության հիմքում ընկած էին «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» կարգախոսները: Այդ քաղաքականությունը հիշվեց «վերակառացում» անունով:

Պետությունը մնում էր սոցալիստական, բայց հիմնվում էր օրենքի ու համամարդկային իրավունքի վրա: Գորաբաչովի այդ քայլով արցախահայերը ավելի համարձակ սկսեցին պայքարել Արցախը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու համար: 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ում կայացվեց պատմական որոշում, որ արցախը Ադրբեջանական կազմից պետք է հանձնվի Հայկական ԽՍՀ-ի կազմ:
Դա Արցախյան շարժման սկիզբն էր համարվում:

Շարժումը ղեկավարելու համար փետրվարի 22-ին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն: Փետրվարի վերջերին Երևանում ցուցարարների թիվը հասնում էր մի քանի հարյուր հազարի: Դա ԽՍՀՄ պատմության մեջ հազվադեպ և տարօրինակ իրադարձություն էր:

Գորբաչովը փետրվարի 26-ին ուղերձ հղեց Ադրբեջանին և Հայաստանին: Նա «Ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության» կոչ էր անում:
Փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ ոճրագործություն հայության նկատմամբ: Հազարավոր հայեր դարձան փախստականներ: Այդ ջարդերը կազմակերպել էին Արցախի հիմախնդիրը լուծելու համար: Օրեցօր այդ շարժմանը նոր խմբեր էին միանում:

Մայիսին Կրեմլի միջնորդությամբ փոխվեցին Հայկական ԽՍՀ-ի և Ադբեջանական ԽՍՀ-ի ղեկավարները: Փոխվեց նաև «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար կազմը:
հուլիսին 18-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստ, որտեղ եղան բազմաթիվ ելույթներ: ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը անիմաստ համարեց սահմանների փոփոխումը:

Այդ օրերին ստեղծվեց «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կազմակերպությունը: Կազմակերպության հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին:

Փորձելով ճնշել շարժումը՝ խորհրդային ղեկավարությունը նոյեմբերի 24-ին Երևանում հայտարարեց պարետային ժամ: Խորհրդային զորքը մտավ Երևան: Ժողովուրդը պահանջում էր պարետային ժամը վերացնել թե՛ ՀԽՍՀ-ում, թե՛ ԼՂԻՄ-ում:

Սպիտակի երկրաշարժից հետո դեկտեմբերի 9-ին Երևան ժամանեց Գորբաչովը: Հաջորդ օրը ձերբակալվեց «Ղարաբաղ» կեմիտեի անդամների մի մասը: 1989թ. հունվարին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը ԼՂԻՄ-ում ստեղծեց Հատուկ կառավարման կոմիտե: Դա միայն ձևական բնույթ էր կրում։ Այդ պատճառով էլ բնակչությունը դժգոհ էր:

1989թ. մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին ժողովը: Շարժման պահանջով մայիսի վերջին բանտերից ազատվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները:

Ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդ, որը գլխավորում էր արցախցիների ազատագրական պայքարը: 1989թ. դեկտեմբերի 1-ին որոշում կայացվեց Հայկական ԽՍՀ-ին վերամիավորել Լեռնային Ղարաբաղը: Այդ որոշումը չճանաչվեց և մնաց Ադրբեջանական ԽՍՀ-ում։

Ադրբեջանը 1990 թվականին սկսեց նոր ոճրագործություն։ Հունվարի 13-20-ը Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած։ Տասնյակ հազարավոր հայեր փոխադրվեցին Կրասնովոդսկ։ Բաքվի և Սումգայիթի ոճրագործությունները ցեղասպանություն են, բայց դեռ մինչ օրս միջազգային դատապարտման չեն արժանացել։ Ընդհանուր առմամբ 1988-1991թթ․ Ադրբեջանի այդ քաղաքականության արդյունքում երկրից բռնագաղթեցվել է շուրջ 400 հազար հայ։

1990թ․ մայիսի 20-ին կայացան Խորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին ժողովրդավարական և այլընտրանքային ընտրությունները։ Ընտրողների ձայները հավասար բաժանվեցին ՀՀՇ-ի և Հայկոմկուսի միջև։
Օգոստոսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ։ Փաստորեն դրանով վերջ դրվեց 70-ամյա կոմունիստական կուսակցության շրջանին։

1990թ․ օգոստոսի 23-ին ԳԽ-ը երկարատև քննարկումից հետո ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը։ Հռչակագրի մեջ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի պատմության մեջ սկսվում էր երրորդ հանրապետության շրջանը։ Եթե ԽՍՀՄ օրենքը հաստատված չէր ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, ապա այդ օրենքը չէր կարող գործել հանրապետությունում։

1991 թվականը արցախահայության համար ավելի ծանր տարի էր։ Մոսկվան և Բաքուն ավելի էին ուժեղացնում ճնշումները և բռնարարքները։ Արցախի հայաթափության համար մշակվեց «Կոլցո» («Օղակ») ռազմական գործողությունը։ 1991թ․ ապրիլի վերջերից այն սկսվեց իրականացվել։ Ադրբեջանի հատուկ օմօնականները և նրանց միացած այլ խորհրդային մասեր սկսեցին գնդակոծել Գետաշենը, Մարդունաշենը և Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր։ Նրանց դեմ հերոսկան պայքարը գլխավորում էր Թաթուլ Կրպեյանը։ Անհավասար ուժերի պատճառով զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Սիմոն Աչիքգյոզյան և ուրիշներ։

1991թ․ մայիսի 7-ին Գետաշենի շուրջ 3 հազար կին, երեխա, ծեր ռազմական ուղղաթիռներով տարհանվեցին։ 1990թ․ գարնանը տեղի ունեցավ ՀԽՍՀ պատգամավորների ընտրություններ։ Հայկոմկուսը, ՀՀՇ-ն և այլ քաղաքական ուժեր 260 ընտրատարածքներում առաջադրել էին իրենց թեկնածուներին։

1991թ․ գարնանը ԽՍՀՄ-ը հասել էր իր փլուզման եզրին։ Միությունը փրկելու համար մարտի 17-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ-ի պահպանման համար։ Հանրաքվեն չանկացվեց Մերձբալթյան երեք հանրապետություններում, Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում։ Չնայած նրան, որ մնացած 9 հանրապետություններում բնակչության մեծամասնությունը կողմ էր քվեարկել ԽՍՀՄ-ի պահպանման համար, միևնույն է երկիրը գնում էր դեպի անկման։

Հանրաքվեի արդյունքների հիման վրա՝ ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը նախաձեռնեց դաշնային պետության պայմանագրի փոփոխում։ Պայմանագրի նախագծով նոր միությունը կոչվելու էր Ինքնիշխան Պետությունների միություն։ Պայմանագիրը ստորագրվելու էր օգոստոսի 20-ին, երբ Գորբաչովը վերադառնա արձակուրդից։ Բայց մի խումբ պահպանողական ղեկավարներ կատարեցին հեղաշրջում, որի նպատակն էր դադարեցնել բարեփոխումները։

1991թ․ օգոստոսի 19-ին հայտարարվեց, որ Գորբաչովը առողջական խնդիրների պատճառով չի կարող կատարել իր նախագահի պարտականությունները։ Երկրի կառավարման համար ստեղծվեց Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ)։

Ռուսաստանի նորընտիր Բորիս Ելցինը ԱԴՊԿ-ի ելույթը համարեց «հակասահմանադրական հեղաշրջում»։ Այդ դեպքերը արագացրեցին ԽՍՀՄ-ի փլուզումը։ Դեկտեմբերի 8-ին Բորիս Ելցինը, Ուկրանինայի նախագահը և Բելոռուսիայի Գերագույն խորհրդի նախագահը առանց Գորբաչովին տեղյակ պահելու հայտարարեցին ԽՍՀՄ-ի փլուզման մասին և Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին։

1991թ․ դեկտեմբերի 21-ին Ղազաստանի մայրաքաղաք Ալմա Աթայում նախկին 11 խորհրդային հանրապետությունները հայտարարեցին ԱՊՀ կազմելու մասին։ Գորբաչովը դեկտեմբերի 25-ին կամավոր վայր դրեց իր նախագահի լիազորությունը, քանի որ արդեն ԽՍՀՄ-ը գոյություն չուներ։

1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հայաստանի անկախության օգտին քվեարկեց մոտ 2 միլիոն 50 հազար մարդ (94,39%-ը)։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Այսպիսով՝ իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի
երազանքը։

1991թ․ հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեին նախագահական ընտրություններ։ Ձայների մեծամասնությունը ընտրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բարձրագույն օրենսդիր մարմինը սկզբում կոչվում էր Գերագույն խորհուրդ, իսկ ՀՀ սահմանադրության ընդունումից հետո՝ Ազգային ժողով։

Ինչպես Հայաստանի առաջին հանրապետության, այնպես էլ երրորդ հանրապետության ժամանակ բանակը առաջացավ պատերազմի դաշտում։ Սկզբում բանակը ներկայացված էր 80կամավորական ջոկատներից։ ՀՀ կառավարության որոշմամաբ ստեղծվեց պաշտպանության նախարարություն։ Կարգապահ և մարտունակ բանակի ստեղծման գործում մեծ ներդրում ունեցավ ՀՀ պաշտպանության առաջին նախագած Վազգեն Սարգսյանը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ ՀՀ սահմանադրությունը ընդունվեց 1995թ․ հուլիսի 5-ին։

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:

BMW ընկերության մասին

Posted in Պատմություն, Պատմություն 9

Պատմություն․ Հոկտեմբերի 4-8

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 4․ Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկում

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում
1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ՀՀ անկումը /բանավոր, էջ 35-42, նաև այլ աղբյուրներ

Ռուսական կայսրության անկումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ․-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում առաջացել էին երկու հակադիր ուժեր՝ Խորհրդային Ռուսաստանը (կամ «կարմիններ»), որը պայքարում էր
խորհրդային սոցիալիստական կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար և մյուսը՝ հինբուրժուական համարվող կարգերի պահպանման կողմնակից ուժերը (սպիտակները), որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։

Այսպես, Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք որ խորհրդային կազմավորումներ (Կուբանում, Թերեքում, Դոնում, Ղրիմում, Սիբիրում և այլն)։
Հայաստանի կառավարությունը սկզբում չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել «կարմիրների»` Խորհրդային Ռուսաստանի հետ, չնայած դա անելու համար շատ գործողություններ էր արվել։ Դրա պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը, իսկ խորհրդային կառավարությունը չէր ուզում Հայաստանի անկախությունն ընդունել։ Դրա տեղն հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի հարավի և Սիբիրի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ։ Հայաստանն այնտեղ դիվանագիտական ներկայացուցչություններ բացեց։ Այսպես Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից։ Լավ կապեր էին հաստատվել նաև Ուկրաինայի, Սիբիրում` ծովակալ Ա. Կոլչակի կառավարության հետ և այլն։ Հայ-ռուսական
հարաբերությունների այս վիճակը շարունակվեց մինչև 1920թ. սկզբները։

  • Զուգահեռներ անցկացրե՛ք 1920-2020թթ միջև:Նշե՛ք նմանություններ և տարբերություններ:/գրավոր/
  • Ըստ ձեզ Ռուս -թուրքական հարաբերությունները ինչ փոփոխությունների են ենթարկվել վերջին 100 տարվա ընթացքում:/գրավոր/

Համեմատե՛ք 1920-ի հայ-թուրքական և 2020-ի հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմները /գրավոր-բլոգային աշխատանք/ 

Posted in Պատմություն, Պատմություն 9

Պատմություն․ Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը

  • Հարաբերությունները հարևան երկրների հետ

    Հայ-Ադրբեջանական հարաբերություններ
    Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները միշտ լարված է եղել։ Ադրբեջանը միշտ ուզեցել է գրավել Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը։ Այդ խնդրում նրան օգնում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ․-ի գարնանաից նաև Խորհրդային Ռուսաստանը։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակեցին թուրք ջարդարար Խոսրով Բեկ Սուլթանին։ Այնտեղ ապրող հայությունը դեմ էր և սկսեցին պայքարել։ Հայաստանը բորձում էր բոլոր խնդիրները լուծել խաղաղ միջոցներով, բայց դրանք ապարդյուն էին։ Մեծ պետությունները շահագրգռված լինելով Բաքվի լավթով ճնշում էին Հայաստանին։ 1920թ․ մարդին Շուշին ենթարկվեց ահավոր ջարդի։ Զոհվեց մոտ 8 հազար հայ։ Հայ ադրբեջանական հարաբերությունները փոխվեց այն ժամանակ, որ մի քանի օր անց ապրիլի 28-ին առանց որևէ կրակոցի Ադրբեջանը խորհրդայնացվեց։ Զանգեզուրում իրադարձությունները ընթացալ այլ ձևով։ Հիշարժան դարձավ ազգային-ազատագրական պայքարը թուրք-թաթար-բոլշեվիկների դեմ։ Այդ պայքարը գլխավորում էր տաղանդավոր, զորավոր, քաղաքագետ Գարեգին Նժդեհը։ 1920թ․ աշնանը համառ կռիվների արդյունքում ազատագրվեց Սյունիքը։ Վերջում 1921թ․ հուլիսին Սյունիքը միացվեց Խորհրդային Հայաստանին։

    Հայ-Վրացական հարաբերություններ
    Հայաստանը և Վրաստանը միշտ եղել են բարիդրացիական հարաբերությունների մեջ։ Բայց, երբ Հայաստանը և Վրաստանը անկախացվեցին տարածքա-սահմանական վեճ ծագեց նրանց միջև, որովհետև ցարակն ժամանակում վարչա-տարածքային բաժանումները արվել էին անարդար։ Թիֆլիս նահանգի մեջ էր մտնում Լոռին և Ախալքալակը, բայց Վրաստանը ավել էր ուզում նա ուզում էր իր սահմանների մեջ մտներ հայաբնակ գավառները։ Բանակցությունները ապարդյուն էին և 1918թ․ դեկտեմբերին հայտարարվեց պատերազմ, որը տևեց 3 շաբաթ։ 1919թ․ հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն ըստ որի Լոռին համարվում էր չեզոք գոտի։ 1921թ․ վեճը լուծվեց նրանով, որ Լոռին մնաց Հայաստանի տարածքում, Իսկ Ախալքալակը կցվեց Վրաստանի տարածքին։
  • Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը /Հայոց պատմություն, էջ 26-33
    1920թ․ Օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը։ Պայմանագիրը կնքվել է Թուրքիայի և համաշխարհայինին հաղթողների միջև։ Այդ պայմանագիրը օգտագործվում էր հիմնականում Թուրքիայի դեմ։ Պայմանագրով նշվում էր, որ սահմանները որոշում էր ԱՄՆ-ն։ Հայաստանը կունենար ելք դեպի ծով։ Մեր տարածքի մեջ պետք էր մտներ, Վանը, Բիտլիսի 2/3-րդ մասը, Երզրումի գրեթե ամբողջը, Տրապիզոնի մեծ մասը (նավահանգստով), և այդ բոլոր տարածքները միասին կազմում էր 90․000կմ², իսկ ընդհանուր կազմում էր 160․000կմ² տարածք։
  • Ներկայացրե՛ք հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։ Զուգահեռներ անցկացրե՛ք Ադրբեջանի տարածքային պահանջները ինչպիսին էին 1918-20թթ և ինչպիսին են այսօր: Թուրքիան ինչպիսի դերակատարություն ուներ 1918-1920թթ հայ- ադրբեջանական հարաբերություններում և ինչպիսի դերակատարում ունի այսօր:/գրավոր/
    Հայ-ադրբեջական հարաբերությունները այդքան էլ բարիդրացիական չէին։ 1918-1920թ ադրբեջանի տարածքային ցանկությունները, այդքան էլ չեն տարբերվում ներկայիս տարածքային ցանկություններից։ Այդ թվականներին Ադրբեջանը ցանկանում էր գրավել Լեռնային Ղարաբաղի բավականին տարածքներ՝ Զանգեզուր, Շուշի, Շարուխ-Նախիջևան և այլն։ սակայն Թուրքիան այդքան էլ մեծ ջանքեր չէ կիրառում դրա հետ կապված, քանի որ նրանք՝ Քառյակ-ը պարտվել էր Առաջին աշխարհամարտում Անտանտ-ին։ Ադրբեջանը յուրաքանչյուր ճանապարհով ցանկանում էր, առգրավեր այդ տարածքները բայց շատ խանգարող հանգամանքներ կայն։
  • Ներկայացրե՛ք հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․: այսօր։/գրավոր/
    Այդ ժամանակներում Թուրքիան նույնպես մասամբ կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղի տարածնքերի վրա։ Նա գրավեց Նախիջևանի տարածքը, փորձելով գրավելը մնացածը նույնպես։ Սակայն Անտանտ ջոկատը օգնության հասավ մեծ և մենք չունեցանք այդքան շատ տարածքային կորուստներ։ Թուրքիան այս օրերին նույնպես կենտրոնացած է Նախիջևանի վրա, նույն հայացքով, կարծես թե պատմությունը իրոք կրկնվում է։
Posted in Պատմություն, Պատմություն 9

Պատմություն․ Սեպտեմբերի 22-25․ Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետությունը

1. ՀՀ հռչակումը
1918 թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան պառլամենտը և դրանով կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը: Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը կովկասյան թաթարները հռչակեցին Արևելակովկասյան անկախ պետությունը, որը կոչվեց Ադրբեջան, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային կենտրոնական խորհուրդը բուռն քննարկումներից հետո որոշում կայացրեց հայտարարություն անելու Հայաստանի անկախության մասին: Հայտարարության տեքստը ընդունվեց մայիսի 30-ին: Նրանում մասնավորապես ասվում էր <<Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը>>: Հայաստանի անկախության օր համարվեց մայիսի 28-ը, քանի որ հենց այդ օրը հանձնարարվեց հայկական պատվիրականությանը մեկնել Բաթում ՝ անկախ Հայաստանի անունից թուրքերի հետ կնքելու հաշտության պայմանագիրը: Եղեռն ապրած հայ ժողովուրդը թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, հատկապես 1918թ. մայիսյան հերոսամարտերում կրած հաղթանակներին:
2. Բաթումի պայմանագիրը
1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները վերսկսվեցին Բաթումում: Մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրականություն ուղարկել Բաթումև հաշտություն կնքել թուրքերի հետ: Նոր անկախացած Հայաստանի պատվիրականությունը գլխավորեց Ալեքսանդր Խատիսյանը: Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները: Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև: Պայմանագիրը ծանր էր Հայաստանի համար: Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում էր և շատ փոքր տարածք էր թողնվում Հայաստանին: Բաթումի պայմանագրին համաձայն Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք: Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի տարածքով զորք տեղափոխել Ադրբեջան: Այդ ամենի նպատակն էր ձախողել Ստեփան Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին: Բաթումի պամանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի մեծ մասը: Հայաստանի Հանրապետության տարածքը ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Չափազանց ծանր պայմաններում հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Նոր հռչակված Հայաստանի Հանրապետությունը հարկադրված էր կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը, բայց դրա շնորհիվ ձեռք բերվեց դադար, որը հնարավորություն տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը:
3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: 

Դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն/Հայոց պատմություն, էջ 6-13/

Posted in Պատմություն, Պատմություն 9

Պատմություն․ Սեպտեմբերի 10-20․ Թեմա՝ Առաջին համաշխարհային պատերազմը և հայերը։

Սեպտեմբերի 10-20

Թեմա՝ Առաջին համաշխարհային պատերազմը և հայերը:

Օգտվելով տարբեր աղբյուրներից բլոգում գրավոր անդրադառնալ հետևյալ կետերին:

  • Ներկայացրեք թե արդյոք կարող էր առաջին համաշխարհային պատերազմի կոնֆլիկտը լուծվել խաղաղ ճանապարհով:
    Այո, առաջին աշխարհամարտի կոնֆլիկտը կարող էր լուծվել խաղաղ ճանապարհով, եթե Գերմանիան չխառնվեր և չներառեր պատերազմի մեջ ամբողջ աշխարհին։ Երբ ազգությամբ սերբը սպանեց Ավստո-Հունգարիայի գահաժառանգին, Ավստո-Հունգարիան և Սերբիան կարող էին իրենց խնդիրը լուծել միասին։
  • Ներկայացնել համաշխարհային պատերազմի կարևոր իրադարձությունները։
    1. 1914թ-հունիսի 28-ը երբ սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը  Սարաևոյում սպանեց Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ՝ Ֆրանց Ֆերդինանդին, ինչի պատճառով եղավ հուլիսյան ճգնաժամը։
    2. 1914թ հուլիսի 25-ը երբ, Ռուսաստանը ստացավ հրաման նախապատրաստտվել պատերազմին։
    3. Բրիտանիան օգոստոսի 4-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային։
    4. Օգոստոսի 3-Գերմանիան պատերազմ հայտարարեց Ֆրանսիային։
    5. Օգոստոսի 12-ին Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարել նաև Ավստրո-Հունգարիային։
    6. Օգոստոսի 23-ին Անտանտի կողմից պատերազմին է միացել Ճապոնիան։
  • Ինչ դերակատարում ունեցավ Հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
    Հայ ժողովրդի մոտ ցեղասպանության տարիներն էին։
    Օսմանյան կայսրությունը հայերին դիտում էր, որպես թշնամի, որոնք ի դեպ պատերազմի ժամանակ կարող էին անցնել Ռուսաստանի կողմերին։ 1915 թվականի սկզբին մեծ թվով հայեր միացան ռուսական զորքերին և Օսմանյան կայսրությունը որպես պատրվակ օգտագործեց տեղահանության օրենքը։ Օսմանյան կայսրությունը սկսեց տեղահանել հայերին և հայերին անապատներով տանել մահվան երթով, որը շարունակվեց 1915 թվականից մինչև 1917 թվականը։ Զոհվածների թիվը հստակ հայտնի չէ, սակայն ասում են, որ գրեթե 1,5 միլիոն հայ զոհվեց։
  • Ներկայացնել Ցեղասպանության կազմակերպիչ մի քանի պարագլուխների և թե ինչպես Օսմանյան կայսրությունը ներկայացավ ամբողջ աշխարհի առջև հայոց ցեղասպանությունից հետո: