Posted in Իրավունք 9

«Մեռնող» մասնագիտություններ

  1. Ծառահատ
  2. Փոստատար
  3. Կարուձև
  4. Ոսկերիչ
  5. Ժամացույց վերանորոգող
  6. Հանքափոր
  7. Տաքսի վարորդներ
  8. Գեոդեզիորներ և քարտեզագրողներ
  9. Մատուցող
  10. Մրցավար
  11. «Швейцар»
  12. Օդային երթևեկության վերահսկիչ
  13. Ճամփորդական գործակալ
  14. Հաշվապահ
  15. Խաղատան գանձապահ
  16. Ծաղկի դիզայներներ
  17. Տվյալների մուտքագրման գործավարներ
  18. Հեռախոսի փոխարկիչի օպերատորներ
  19. Տեքստիլ մեքենաների բանվորներ
  20. Կահույքի վերանորոգողներ
Posted in Իրավունք 9

5 պատճառ ինչու է կարևոր լինել գրանցված աշխատող

  1. Երբ գրանցված աշխատող ես գործատուն չի կարող առանց պատճառի աշխատողին աշխատանքից ազատել։
  2. Երբ գրանցված աշխատող ես աշխատողը գործատուի հետ հստակ պայմանավորվում են, թե ինչ պարտավորություններ ունի աշխատողը, և գործատուն իրավունք չունի պայմանագրի պայմանավորված կետերից ավել աշխատանք պահանջել։
  3. Գրանցված աշխատողի եկամուտները իրավաբանորեն գրանցվում են, որին համարժեք կատարվում է եկամտահարկի, կեսաթոշակային և այլն վճարներ, որոնցից էլ վճարվում են պետական աշխատողները։
  4. Աշխատանքային ժամանակահատվածը համարվում է աշխատանքային ստաժ (կենսաթոշակ անցնելու ժամանակ տվյալ մարդու աշխատավարձը ավելի բարձր է լինում), որը պետք է կենսաթոշակ անցնելու ժամանակ։
  5. Գրանցված աշխատողի պայմանգրի մեջ անպայման լինում է մի կետ, որը վերաբերվում է արձակուրդին, որում ասվում է, եթե աշխաողը աշխատում է 5 աշխատանքային օր նա նվազագույնը ստանում է 20 աշխատանքային օր արձակուրդ, իսկ, եթե 6 աշխատանքային օր, ապա 24 աշխատանքային օր արձակուրդ։
Posted in Իրավունք 9

Աշխատանքային պայմանագիր

1․ Աշխատողը այն մարդն է, ով աշխատանքնային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

2․ Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան երեխաները կարող են աղխատող համարվել, եթե երեխային պահող ծնողներից մեկը, որդեգրողը, կամ հոգաբարձուն իր համաձայնությունն է տալիս գրավոր։
Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան երեխաները կարող են ընդգրկվել ժամանակավոր աշխատանքներում, եթե առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չի վնասում։

4․ Տասնչորսից մինչև տասնութ տարեկան երեխաները չեն կարող աշխատել հանգստյան (ոչ աշխատանքնային) օրերին՝ տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

5․ Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան երեխաների հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

—————————————————————————————————————



Posted in Իրավունք 9

Երեխայի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունքը․ Երեխայի անունը և ազգանունը փոխելը

Հոդված․ 45
Երեխայի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունքը

1. Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք:

2. Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով։

3. Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։

4. Ծնողների միջև երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետևանքով առաջացած տարաձայնությունները լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը։

5. Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն՝ մոր ազգանունով։

Հոդված 46.
Երեխայի անունը և ազգանունը փոխելը

1. Մինչև երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով։

2. Եթե ծնողները ապրում են առանձին, և ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է` հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը:
Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե`

  1. հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը.
  2. նա զրկված է ծնողական իրավունքներից.
  3. նա դատարանի կողմից ճանաչված է անգործունակ.
  4. նա, առանց հարգելի պատճառների, խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:

3. Տասը տարին լրացած երեխայի անվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ, իսկ ազգանվան փոխումը` հաշվի առնելով երեխայի կարծիքը։

Posted in Իրավունք 9

Իրավունք․ Երեխայի իրավունքները․ Խմբային աշխատանք

Իրավիճակ մանկատանը
Զոհեր՝ Երեխաներ
Իրավունքները խաղտող՝ տնօրեն
Պատշպանողներ՝ երեխաներ

Ոստիկանները մտնում են մանկատուն, համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է։ Երեխաներից մեկը ոստիկանին ասում է, որ նրանց զրկում են ազատությունից, չեն հետևում նրանց առողջությանը։ Ուշացնում կամ երբեմն հաց չեն տալիս։ Տնօրենը սխալ արդարացումներ է փնտրում, արդյունքում ոստիկանները հավատում են։ Հարց ինչպե՞ս երեխաները այս իրավիճակում ճիշտ դուրս գան։ Նախ պետք է ապացույցներ գտնել, որպեսզի արդարացնել երեխաներին։ Երեխաներին ստուգում են արդյոք նրանց առողջության հետ ամեն ին նորմալ է։ Երբ տեսնում են, որ երեխաների հետ ոչ ամեն ինչ է կարգին տնօրենը պատժվում է։ Երեխաները արդարացվում են, քանի որ ըստ ՀՀ օրենսգրքի երեխաների օրենքների բաժնի 7 և 25 կետերի երեխաները ունեն առողջությանը հետևելու և մանկատներում նորմերը պահպանելու իրավունք։

Posted in Իրավունք 9

Անչափահասների աշխատանքը

Մինչև 14 տարեկան երեխաներն այլևս չեն կարողանա աշխատել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծ: Նախագծով սահմանվում են աշխատող երեխաների օրական և շաբաթական առավելագույն աշխատաժամերը:

Եթե գործող կարգավորումների համաձայն՝ 14-16 տարեկան երեխաները կարող են աշխատել շաբաթական մինչև 24 ժամ, ապա նախագծով առաջարկվում է, որ 14-15 տարեկան երեխաները կարող են աշխատել օրական ոչ ավելի, քան 2 ժամ, իսկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 10 ժամ: 24 ժամ շաբաթական կարող են աշխատել 16 տարեկան երեխաները, բայց պարտադիր շեշտադրվելով, որ այդ աշխատաժամերը չեն կարող համընկնել պարտադիր կրթության համար նախատեսված ժամերի հետ:

Հայաստանի Հանրապետությունում ամրագրված չէ արգելք մինչև 15 տարեկան երեխաների զբաղվածությունների մասով: 

Հայ գործատուներն անչափահասներին աշխատանք առաջարկելիս հաշվի են առնում օրենսդրության առանձնահատկությունները: Մանկական սրճարաններից մեկում փաստում են, որ ունեն անչափահաս աշխատակիցներ, որոնք համատեղում են աշխատանքը և ուսումը: Երեխաներն աշխատանքի են անցնում ծնողներից մեկի գրավոր համաձայնությամբ:

Ներկայիս դրությամբ ունենք խաղավարներ, որոնք չափահաս չեն, բայց իրենց աշխատանքային ժամերն այնպես են դասավորվում, որ չխախտեն օրենքով սահմանված աշխատանքային ժամերը և իրենց աշխատանքային ժամերը չխոչընդոտեն դպրոցական ժամերին:

Արգելվում է անչափահաս երեխաներին ներգրավել այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրանց առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, ինչպես նաև խոչընդոտել կրթություն ստանալուն:

Posted in Իրավունք 9

Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը

Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը (աշխատանքից դուրս գալու), նախքան դրա ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն 30 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

Աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, այդ մասին առնվազն 5 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է՝

  • իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ,
  • կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան,
  • գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը:

Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

Posted in Իրավունք 9

Սպառողի իրավունք

Ուրեմն, սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ (լավ, նորմալ, անվնաս) որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված նաև, եթե մենք ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն
հանձնել ենք փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:

Այսինքն՝ երբ մենք 14րդ օրը փոստով հետ ենք ուղարկում ապրանքը և վաճառողը ստանում է 3-4 օր հետո, ապա ամեն բան կարգին է ու որևէ խախտում չկա։

Շատ կարևոր է իմանալ, որ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանվել է տվյալ ապրանքի տեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ (անդորրագիր, հդմ կտրոն):

Դրա համար, երբ գնում եք որևէ ապրանք ու էդ պահին չեք օգտագործելու, ամեն դեպքում մի հեռացրեք գնապիտակն ու մի նետեք էդ հդմ թուղթը. հնարավոր է, որ հետո ցանկանաք վերադարձնել կամ փոխանակել, բայց դրանք չունենալու պատճառով չկարողանաք:

Եվ, վերջում դուք գիտեի՞ք, որ սեզոնային ապրանքների համար (կոշիկ, հագուստ և այլն) այդ ժամկետները հաշվարկվում են համապատասխան սեզոնի սկսման պահից:

Posted in Իրավունք 9

Անդորրի խաղտումը գիշերային ժամերին

Այսպիսով՝ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում, բնակելի տարածություններում կամ բակերում, փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս ԱՂՄՈՒԿՈՎ ուղեկցվող աշխատանքներ կատարելը, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք հույժ անհետաձգելի չեն և խախտում են գիշերային անդորրը`առաջացնում է նախազգուշացում։
Նշված խախտումը 1 տարվա ընթացքում նորից կատարելը առաջացնում է տուգանք՝ 40.000 ՀՀ դրամի չափով։

Իսկ, հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչև 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝ առաջացնում է տուգանք՝ 200.000-300.000 ՀՀ դրամի չափով։
Նշված խախտումը 1 տարվա ընթացքում նորից կատարելը առաջացնում է կրկին տուգանք՝ արդեն 1մլն դրամի չափով։