Posted in English 10, Ամառային ճամբար

Ամառային ճամբար․ Համագործակցային նախագիծ․ Առաջին կին ծրագրավորողը

Ընթացք՝ Հունիսյան ճամբար
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի ճամբարականներ

Նախագծի մասին՝

Նախագիծը իրականացնելու ընթացքում սովորողները կիսվելու են հետաքրքիր նյութերով, պատումներով, ինչը նախագիծը էլ ավելի հետաքրքիր կդարձնի։

Նախագծի իրականացման ընթացքում կքննարկվեն այնպիսի հարցեր ինչպիսիք են՝

  • Նորագույն տեխնոլոգիաների ոլորտում առաջատար մարդիք
  • Առաջին կին ծրագրավորողը
  • Նորագույն տեխնոլոգիաների առավելություններն ու թերույունները
  • Վերջինիս օգտագործման ռիսկերը և դրա դերը տարբեր ոլորտներում
  • Արդյո՞ք այս ոլորտի գրագիթության մակարդակը բարձր է Հայաստանում
  • Արդյո՞ք Հայաստոնում նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրվելիք խնդիրները մրցունակ են համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների բարձրացրած խնդիրների հետ
  • Արդյո՞ք աշխարհաքաղաքական դիիրքը ազդում է ոլորտի խնդիրների և դրանց ուղղվածության վրա։

Նախագծի նպատակն է՝

  • ինքնակրթվել
  • զինվել նորագույն տեխոլոիաների մասին տեղեկատվությամբ
  • կիսվել հետաքրքիր և ակնառու փաստերով
  • ունենալ բանավեճ ջոկատի անդամների միջև

Նախագծի արդյունքները՝ պատումների, լոււսանկարների, տեսանյութերի տեսքով։

Նախագծի արդյունքը կարող եք տեսնել այստեղ

Posted in Ամառային ճամբար

Ադա Լավլեյս. Առաջին կին ծրագրավորողը

Ադա Լավլեյսը ծնվել է 1815 թվականի դեկտեմբերի 10-ին, մահացել է նոյեմբերի 27, 1852, Լոնդոնում։ Անգլիացի մաթեմատիկոս էր, նաև Չարլզ Բեբիջի համախոհը, ում թվային համակարգչի նախատիպի համար ստեղծել է ծրագիր: Նա առաջին կին համակարգչային ծրագրավորող էր:

Լավլեյսը հայտնի բանաստեղծի դուստրն էր Լորդ Բայրոնըի և Անաբելլա Միլբանկ Բայրոնի, ովքեր օրինականորեն բաժանվեցին նրա ծնվելուց երկու ամիս անց: Նրա հայրն ընդմիշտ լքեց Բրիտանիան, իսկ նա երբեք անձամբ չճանաչեց նրան: Լավլեյսը մասնավոր կրթություն է ստացել կրկնուսույցների կողմից, այնուհետև ինքնակրթվել է, սակայն խորացված ուսման մեջ նրան օգնել է մաթեմատիկոս-տրամաբանը՝ Լոնդոնի համալսարանի մաթեմատիկայի առաջին պրոֆեսոր Ավգուստուս Դե Մորգանը:

Լավլեյսը սկսեց հետաքրքրվել Բեբիջի մեքենաներով դեռևս 1833 թվականին, երբ նրանց ծանոթացրեց իր և Բեբիջի ընդհանուր ընկերուհին՝ Մերի Սոմերվիլը, և, ամենաուշագրավը այն էր, որ 1843 թվականին թարգմանելու և ծանոթագրելու էր իտալացի մաթեմատիկոս և ինժեներ Լուիջի Ֆեդերիկո Մենաբրեայի 1842 թվականին լույս տեսած «Չարլզ Բեբիջի վերլուծական մեքենայի տարրերը» հոդվածը: Նրա մանրամասն և մշակված ծանոթագրությունները (հատկապես նրա նկարագրությունը, թե ինչպես կարելի է ծրագրավորել առաջարկվող վերլուծական շարժիչը՝ Բեռնուլիի թվերը հաշվարկելու համար) գերազանց էին։

Բեբիջը կառուցեց միայն վերլուծական շարժիչի մի փոքր մասը, սակայն Լավլեյսի ջանքերը նույնպես հիշվեցին: Վաղ ծրագրավորման լեզու «Ադան» անվանակոչվել է նրա պատվին, և հոկտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը դարձել է Ադա Լավլեյսի օր, որին հարգում են կանանց ներդրումը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում:

Աղբյուրը

Posted in Ամառային ճամբար

Ամառային Ճամբար․ Համագործակցային նախագիծ․ Ռադիոբեմականացում

  • Համագործակցային նախագիծ՝ Սյուզի Հակոբյանի ջոկատի և Սոֆյա Այվազյանի հետ։
  • Գրական թատրոն
    1․ Գուրգեն Խանջյան — «Որբերի ընտանիքը»  պիեսի ընթերցում, քննարկում, ռադիոբեմականացում

    Բովանդակություն
  • Մասնակիցներ՝
    Սյուզի Հակոբյանի ջոկատի սովորողներ
  • Նախագծի  նպատակ՝
    Ծանոթացում դրամատուրգիային, խոսքի մշակույթի ձևավորումը պիեսների միջոցով
  • Նախագծի տևողություն՝
    Ուսումնական չորրորդ շրջան․հունիսյան ճամբար
    Աշխատանքների ժամանակացույցը  ջոկատում
    Մայիսի 31՝    2-րդ դասաժամ
    Հունիսի 2՝     2-րդ դասաժամ
    Հունիսի 6՝     3-րդ դասաժամ
    Հունիսի 7՝     2- րդ դասաժամ -ամփոփում
  • Անկնկալվող արդյունք՝վերլուծությունների փաթեթ
    քննարկումների շարք
    ձայնանյութ, տեսանյութ
  • Նախագծի նկարագրություն՝
    • ճամբարականների հետ կարդալ գրական պիեսներ՝ արևելահայերեն և արևտահայերեն
    • ծանոթանալուց և քննարկումից հետո ռադիոբեմականացնել
    Քայլերը՝քննարկում նախագծային խմբի հետ, սովորողների նյութերի ընթերցում,
    պիեսների կերպարների դերաբաշխում, դերային ընթերցումներ,ձայնագրություններ, ամփոփում