Posted in Հայոց լեզու 11, Գրականություն 11, Իմ ստեղծագործությունները

Թարմության ու ծաղկունքի շունչը

Գարունը տևում է երեք ամիս, սակայն, կարծես կարճատև է՝ իր ամբողջ գեղեցկության պատճառով: Երբ ձմեռվանից հետո գալիս է գարունը, ամեն անգամ կյանքս նոր շնչով է լցվում։ Կարծես մռայլ ու միապաղաղ կյանքից վերադառնում եմ պայծառ հիշողություններով և կյանքով լի առօրյային։ Երբ դատարկ ծառերը, մռայլ փողոցները և ամպամած եղանակը, փոխարինվում են ծաղկած ծառերի, արևոտ փողոցների և տաք եղանակի՝ ինքդ էլ կարծես վերածնվում ես։ Ձմեռային երկար լռությունից հետո սկսում են լսվել մեղեդային ձայններ։ Թռչունները սկսում են երգել այս ու այն կողմ՝ տների մոտ, կամ երկնքում: Նրանք թարմություն են մտցնում մեր առօրյայում իրենց անուշ երգերով՝ խախտելով լռությունը։ Մի քանի օր առաջ, պատուհանիս տակ, լսվեցին անտառային ձայներ՝ տարբեր էկզոտիկ թռչունների ձայններ։ Զարմանալի էր ու տպավորիչ այդպիսի հիասքանչ կատարումներ լսելը սենյակում նստած։ Մենակատարներ չերևացին աչքիս, բայց ես դեռ նրանց կլսեմ՝ նրանք դեռ շատ երեկոյան համերգների ծրագրեր ունեն։
Ծաղկում՝ առաջին շունչը, որ բնությունը տալիս է մարդկությանը։ Երբ առաջին հայացքդ գցում ես ծաղկած ծառերին՝ թվում է թե ձյուն է, բայց երկար նայելուց հետո նկատում ես ճյուղերի վրայի այդ խիտ ծաղկած բուրավետ ծաղիկները ու բզզացող մեղուներին։ Բուռն ծաղկումը սկսում է կամաց-կամաց անցնել։ Թափվում են ծաղկի բարակ ու թեթև թերթիկները և տերևների արանքից սկսում են երևալ բոլորիս սիրած փոքրիկ ցոգոլները։ Այո՛, թթվաշ, պինդ ու հյութալի ծիրանի և սալորի անհաս պտուղները։ Մանկության ամենավառ տպավությունները, երբ ամբողջ մի պատմություն ու քարտեզ էինք գծում, որ ցանկացած գնով բարձրանայինք ծառը ու քաղեինք այն աչքի տակ պահած ամենախոշոր ցոգոլը, որը տեսել էինք ծառի համարյա ամենավերին հատվածում։ Քաղում, ուտում էինք՝ վերադառնում էինք լիքը վերքերով ու քերծվածքներով, բայց դրական ու վառ հիշողություններով։ Գարունը լի է արկածներով։ Նա իր եղանակային քմահաճ տրամադրությունը փոփոխում է այնպես, կարծես երեխա լինի դեռահասության շրջանում՝ մե՛կ անձրև է, մե՛կ արև, մե՛կ քամի, մե՛կ ամպամած։ Չգիտես հաջորդ օրը ինչ է քեզ սպասվում՝ առավոտները մեղմ ու թեթև սառը քամի, ցերեկները շոգ, իսկ երեկոները ցուրտ։ Ու այդպես ինքդ ես մոլորվում զգեստապահարանիդ մեջ՝ կռահելով հաջորդ օրվա եղանակը։ Չնայած այդ ամենին թե՛ լավ, թե՛ վատ եղանակին ստեղծվում են լավ հիշողություններ։ Ու իրոք գարունը կյանքի նոր սկիզբ է․․․

Posted in Գրականություն 11

Ստուգողական հարցաշար՝ Թումանյան

1․ Տրված հատվածներից ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից։

1․ Ու նրանց հետ՝ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:

2․ Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:

Շարունակել կարդալ “Ստուգողական հարցաշար՝ Թումանյան”
Posted in Գրականություն 11

Վահան Տերյան․ Քեզ կըմնա միշտ օտար («Երկիր Նաիրի» ժողովածու)

-Քեզ կըմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին
Եվ թախիծն այս անդադար ,
Եվ տրտունջը հին։

Ոչ քարերը դարավոր,
Ոչ գրերն ավեր
Չեն պատմի քեզ վիշտը խոր
Եվ երկունքը մեր։

Ու զանգերն այն լալագին
Մեռնող իմ երկրում
Չեն հուզելու քո հոգին
Տխրությամբ անհուն։

Եվ խնջույքում, հրով հին
Երբ կարմիր խնդա,—
Չես զգա, որ մեր գինին
Մեր արյունն է դա…

«Երկիր Նաիրի» շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Նրա հույսերի բարձրագույն խորհրդանշանը Արարատ լեռն է, որը հավատ է ներշնչում։ Հենց այս շարքում է, որ միավորվում են բանաստեղծի ճակատագիրը և երկրի բախտը։

Posted in Գրականություն 11

20 անծանոթ բառ բացատրական բառարանից

Ագոն — մրցություն, օլիմպիական խաղ։ Փոխառություն՝ հուն․։
Ագուռ — բուռ, ափ։ Ծագումն անհայտ է։
Ազխոյգ — վայրի դդում։ Ծագումն անհայտ է։
Բահուկ — գեղեցիկ։ Ծագումն անհայտ է։
Բաղակտի — պատերազմ, կռիվ, կագ։ Ծագումն անհայտ է։
Բաղուկ — նարինջ։ Ծագումն անհայտ է։
Գենգեն — թթենի։ Ծագումն անհայտ է։
Գէեղադրել — վրիպել։ Ծագումն անհայտ է։
Գոնգեղ — շաղգամ։ Փոխառություն՝ հուն․։
Դալափիլ — ահեղ, ահռելի։ Ծագումն անհայտ է։
Դաուն — աղավնանման մի թռչուն՝ գուրգուր։ Ծագումն անհայտ է։
Դարաբ — մի թռչուն։ Ծագումն անհայտ է։
Դարում — հարավ։ Փոխառություն՝ եբր․։
Դեգաղ — ծովային մի կենդանի՝ շնաձուկ։ Ծագումն անհայտ է։
Եափեար — մի դեղաբույս։ Փոխառություն, բայց բուն աղբյուր չի հավաստված։
Ելասար — չղջիկ։ Փոխառություն՝ թրք․։
Ելչի — պատգամավոր, դեսպան։
Զամպ — լեռներում դիզված ձյուն։
Զայսել — վախենալ, այսահարվել, ապշել, հիմարանալ։
Զարուր — ալոճ։ Փոխառություն՝ արաբ․։

Posted in Գրականություն 11

Պարույր Սևակ «Մարդ էլ կա, մարդ էլ»

   Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, 
   Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…
       
Չնայած նրան, որ Սևակը չի ապրել մեր օրերում, սակայն նրա բանաստեղծությունը արդիական է մինչ օրս։ Սևակի այս բանաստեղծությունը գրելուց, շատ ժամանակ չի անցել, և հիմա, կարծես, ավելի է ընգծվել մարդկաց այդ երկու տեսակների տարբերությունը։ Կուզեմ առանձնացնել մի տող, որտեղ արտացոլվում է մի բնավորության գիծ, որը ամենից շատն եմ գնահատում, թե՛ իմ մեջ, թե՛ մարդկանց «Շահածով խնդաս, կորուստը սգաս…»։ Երբ ուրշների հաղթանակներով ուրախանում ես, կամ տեսնելով, թե նրանք ինչ բարձրունքների են հասնում, հասկանում ես, թե ինչքան ուժ ու եռանդ են նրանք ներդրել այդ ամենի մեջ, ու ինքդ էլ՝ ոգեշնչվում ես։ Նաև, միասին ուրախություն կիսելով դրական մթնոլորտ է ստեղծվում, որը ավելի է ամրացնում ընկերությունն ու մտերմությունը։ Կան մարդիկ, ովքեր մտածում են միային իրենց հաղթանակների մասին՝ չաջակցելով նաև իրենց հարազատ մարդկանց։

Կան մարդիկ, ովքեր ձգտում են լավացնել աշխարհը, ու փորձում են իրենց վրա վերցնել աշխարհն ավելի լավը դարձնելու ծանր բեռը։ Ու դրան հակառակ՝ մարդիկ, ովքեր ապրում են միայն իրենց «ես»-ի մասին մտածելով, հոգալով իրենց կարիքները, չնկատելով ուրիշներին՝ նեղություն տալով նրանց։

Բանաստեղծության աղբյուրը

Posted in Հանրահաշիվ 11, Գրականություն 11

Համագրծակցային նախագիծ

«Թանգրամ + Պյութագորաս»

«Թանգրամ + Պյութագորաս»-ը  երկու շատ  հայտնի երկրաչափական  գլուխկոտրուկներ են: Նրանցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է քառակուսի, որը բաժանված  է  յոթ մասի, դրանք են՝ սկզբնականից ավելի փոքր քառակուսի, եռանկյուններ և զուգահեռագծեր։ Տես նկարը՝

«Թանգրամ» խաղն  կազմված է  հինգ եռանկյուններից, մեկ քառակուսուց և մեկ զուգահեռագծից:
«Պյութագորաս» խաղն կազմված է չորս եռանկյուններից, երկու քառակուսուց և մեկ զուգահեռագծից: Յուրաքանչյուր գլուխկոտրուկի համար տրվում են  ֆիգուրներ, որոնք ցուցադրված են միայն ուրվագծերի տեսքով, խնդիրը կայանում է նրանում. ինչպես ստանալ այդ ֆիգուրը՝ օգտագործելով  գլուխկոտրուկի բոլոր յոթ դետալները:

Իսկ ի՞նչ կլինի, եթե  այս երկու  գլուխկոտրուկները համադրենք: Օրինակի համար, վերցնենք ստվարաթուղթ, դրանից կտրեք երկու նույնանման քառակուսիներ, մեկը տրոհենք  այնպես, ինչպես  «Թանգրամ» խաղում, իսկ մյուսը ՝  «Պյութագորաս» խաղում: Այժմ քառակուսիները իրար վրա դնենք և սոսնձեք այնկտորները, որոն գույները համընկինում են: Կստանանք երկշերտ քառակուսի, որը կազմված է երկհարկանի  դետալներից: Եթե ​​հիմա այն ​​բաժանեք մասերի և խառնեք բոլոր դետալները, ապա այդքան էլ հեշտ չէ   քառակուսի հետ հավաքելը: Եվ եթե նախապես կտրված քառակուսիների մասերը չգունավորենք, ապա գլուխկոտրուկն էլ ավելի բարդ կստացվի:

Posted in Գրականություն 11

«Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ»․ Վերլուծություն

Այս պատմվածքը ես փոքր ժամանակ էի կարդացել, և մինև հիմա տպավորված եմ։ Եղևնին բարի էր, համեստ, և գեղեցիկ։ Համեմատեցի եղևնու կերպարը ինձ շրջապատող մարդկանց հետ և հասկացա, որ այդպիսի մարդ չկա, բայց շատ կուզեի։ Ամենաշատը դւր եկավ այս հատվածը «Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։  Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։»։ Այս հատվածը դուր եկավ, քանի որ եղևնին տեսնելով նրանց այդպիսին գեղեցիկ, բայց նա ինքն իրեն տգեղ համարելով, չարությամբ չլցվեց և որոշեց իր ուրախությունը կիսի բոլորի հետ։ Պատմվածքի ասելիքն այն էր, որ չպետք է միշտ քիթը ցցած պահել։ Բոլորն իրար հավասար են և միևնույն ժամանակ կարևոր։ Որ պետք է միշտ միմյանց հանդեպ վարվենք սիրով և հարգանքով։

Posted in Գրականություն 11

Ամուր արմատները. Թարգմանություն

Մի ժամանակ իրար կողքի երկու հարևաններ էին ապրում։ Նրանցից մեկը թոշակառու ուսուցիչ էր, իսկ մյուսը՝ ապահովագրական գործակալ, ով մեծ հետաքրքրություն ուներ տեխնոլոգիաներով: Երկուսն էլ տարբեր բույսեր էին տնկել իրենց այգում։ Թոշակառու ուսուցիչը փոքր քանակությամբ ջուր էր տալիս իր բույսերին և միշտ չէ, որ շատ ուշադրություն էր դարձնում դրանց, մինչդեռ մյուս հարևանը, շատ ջուր էր տալիս իր բույսերին և շատ լավ էր խնամում նրանց:

Թոշակառու ուսուցչի բույսերը պարզ էին, բայց լավ տեսք ունեին: Ապահովագրական գործակալի բույսերը շատ ավելի հագեցած և կանաչ էին: Մի օր, գիշերվա ընթացքում, փոքր փոթորիկի պատճառով հորդառատ անձրև ու քամի է գալիս։ Հաջորդ առավոտ երկու հարևաններն էլ դուրս եկան՝ ստուգելու իրենց այգին։ Ապահովագրական գործակալը, տեսավ, որ իր բույսերը արմատներից դուրս էին եկել և ամբողջովին ոչնչացվել: Սակայն թոշակառու ուսուցչի բույսերն ընդհանրապես չէին վնասվել և ամուր կանգնած էին։

Ապահովագրական գործակալի հարևանը զարմացավ՝ տեսնելով դա, նա գնաց թոշակառու ուսուցչի մոտ և ասաց. -Մենք երկուսս էլ միասին էինք տնկել նույն բույսերը։ Ես իրականում ավելի լավ էի խնամում իմ բույսերը, քան դու, և նույնիսկ ավելի շատ ջուր էի տալիս նրանց: Սակայն, իմ բույսերը արմատախիլ են եղել, իսկ քոնը՝ ոչ: Ինչպե՞ս է դա հնարավոր։

Թոշակառու ուսուցիչը ժպտաց և ասաց. — Դու նրանց աճը հեշտացրիր, մինչդեռ ես նրանց տալիս էի բավարար քանակությամբ ջուր և թողեցի, որ նրանց արմատները խորանային հողի տակ ու ամրանային: Ահա թե ինչու իմ բույսերը գոյատևեցին»:

Պատմվածքի ասելիքը․ Սա դաստիարակության մասին է, որտեղ երեխաները բույսերի պես են: Եթե ամեն ինչ նրանց տրվի, նրանք չեն հասկանա, թե ինչ քրտնաջան աշխատանք է պետք այդ բաները վաստակելու համար։ Նրանք չեն սովորի աշխատել և հարգել այն։ Երբեմն ավելի լավ է նրանց ուղղորդել՝ նրանց տալու փոխարեն: Սովորեցրու նրանց քայլել, բայց թող գնան իրենց ճանապարհով:

Աղբյուրը

Posted in Գրականություն 11

Օ՛Հենրի «Սուրբ ծննդի հրաշքը»․ Վերլուծություն

Այս ստեղծագործությունը ինձ դուր եկավ, և այս ստեղծագործության շնորհիվ իրոքից համոզվեցի, որ ամանորին հրաշքները իրականանում են։
Ինձ դուր եկավ հոր նվերը աղջկա համար։ Սկիզբը կարդալիս այդպիսի շարունակությանը չէի սպասում։ Երբ աղջկա հայրը որոշեց հեքիաթ գրի ու ուղարկի թերթի խմբագրություն անկեղծ զարմացա։
Այս ստեղծագործության մեջ պակասում էր աղջկա ուրախության տողերը։ Կուզեի տեսել աղջկա ուրախությունը այդ պահին։ Նաև կուզեի իմանալ, թե աղջիկը ինչպես հասկացով, որ այդ հեքիաթն իր համար էր, քանի որ ստեղծագործության մեջ այն չէր ասվում։ Չնայած այս ամենին ինձ դուր եկավ պատմվածքը, բայց շատ հարցր մնացին անպատասխան։

Posted in Գրականություն 11

Վիլյամ Սարոյան«Ծննդյան տոներից երեք օր հետո». Վերլուծություն

Այս ստեղծագործությունը շատ հավանեցի: Ընդհանուր բովանդակությունը հետաքրքիր էր, բայց վերջում ստեղծագործությունը կիսատ թվաց: Կուզեի իմանալ, թե արդյոք տղան մի օրկհանդիպի իր հորը, կամ արդյոք այսքանից հետո նա կուզի վերադառնալ իր ընտանիք: Ինձ բարմենի բարությունն ու հոգատարությունը դուր եկավ, չնայած որ տղան իրեն անծանոթ էր: Կուզեի հասկանալ, թե իր հայրը ինչու հետ չեկավ իր որդու հետևից: Իմ կարծիքով “հոգատար” Էլգեյլերի կերպարը շատ կարևոր էր ստեղծագոծության մեջ, քանի որ հենց այս կերպարը ստիպեց, որպեսզի բարմենը սկսելհոգ տանել և անհանգստանալ տղայի համար: Կուզեի տեսնել բարմենի կնոջ և երեքերեխաների անձագանքը հոր որոշման վերաբերյալ: Իմ կարծիքով ստեղծագործությանասելիքն այն էր, որ միշտ պետք է  լինել բարի կապ չունի, թե՛ բարեկամիդ հանդեպ, թե՛ ընկերոջդ հանդեպ, թե՛ անծանոթի հանդեպ: Միշտ պետք է լինել բարի, որպեսզի ստանալ բարին: