Posted in Քիմիա 9

9-րդ դաս. մայիս 2022, Օրգանական նյութեր

Ուղղորդող  հարցեր.

  • Քանի՞  միլիոն  օրգանական  նյութ  է  հայտնի  մարդկությանը
  • Ներայումս հայտնի է մոտ 30 միլիոն նյութ.
  • որո՞նք  են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները
  • Ածխածնի աոմի կառուցվածքի յուրահատկությունը իզոմերիա և հոմոլոգիա: Ինքը գտնվելով մեջտեղում ամուր կովալենտային կապ է առաջացնում և մյուս ածխածնի ատոմների հետ և H, O, N, P, S հետ:
  • ինչպիսի՞  քիմիական  կապ  է  առկա  օրգանական  նյութերի մոլեկուլներում  
  • որո՞նք  են  կենսական  տարրերը, ինչու՞  են  են  այդպես  անվանում
  • ինչպիսի՞ օրգանական  նյութեր են  առաջացնում  կենսական  տարրերը
  • ի՞նչ  նյութեր  են  պարունակվում  մարդու  կողմից  ընդունած  սննդամթերքը (անօրգանական  և  օրգանական), բերեք օրինակներ
  • ի՞նչ  է  ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզը, ինչպիսի՞  նյութեր  են  ստացվում  բույսերում լուսասինթեզի  հետրանքով (անօրգանական  և  օրգանական)
  • որո՞նք  են  ածխաջրածինների  բնական  աղբյուրները
  • ինչու՞  է  նավթը  համարվում  <<սև  ոսկի>> 
  • ինչպիսի՞  նյութեր  են  պոլիմերները, օրինակներ:

Գործնական  աշխատանք՝ <<Օրգանական  նյութերի մոլեկուլների  մոդելների (նմանակների) հավաքում>>

Լաբորատոր  փորձեր՝  օսլայի, գլյուկոզի, սախարոզի,  սպիտակուցների  հայտնաբերման  որակական  ռեակցիաները:

Օսլայի  բացահայտման  ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի  լուծույթի  նույնիսկ  չնչին  կոնցենտրացիայի  առկայությամբ ստանում  է  մուգ կապույտ  գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմանավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ գունավորումը քողարկում է ամիլոպեկտինի կարմրամանուշակագույն  գունավորումը։  Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից  հայտնվում։Այս ռեակցիան թույլ է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։

 Աշխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորված օսլայի  լուծույթի  անգունացում (տաքացնելու  դեպքում):
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
  4. Գունավորման վերականգնում:

Նյութեր և  ազդանյութեր. կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ  Լյուգոլի  ազդանյութ՝ յոդի  ջրային  լուծույթ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ:

Աշխատանքի ընթացքը. Փորձանոթի  մեջ  լցնել 1 մլ օսլայի  լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ, առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։

Համարակալված  փորձանոթների  մեջ  տեղափոխել  0.5 գ  տարբեր սննդանյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,

թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում

առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակության մասին:

Սպիտակուցների հայտնաբերման լաբորատոր փորձեր՝

Փորձ 1. Սպիտակուցի քսանտոպրոտոնային ռեակցիան.

Ազդանյութեր՝ NaOH-ի 10%-անոց լուծույթ, ձվի սպիտակուցի լուծույթ, խիտ ազոտական թթվի լուծույթ:  

Փորձի ընթացքը: Փորձանոթի մեջ  լցնել 10 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ և 2 կաթիլ խիտ ազոտական թթու: Փորձանոթի պարունակությունը զգուշությամբ տաքացնել և թափահարել: Լուծույթը և նստվածքը ներկվում են դեղին գույնով: Սառեցնել փորձանոթը և զգուշորեն ավելացնել 1-3 կաթիլ NaOH-ի լուծույթ մինչև վառ նարնջագույնի առաջացումը:

Փորձ 2. Պեպտիդային կապի հայտնաբերումը բիուրետային ռեակցիայով

Ազդանյութեր՝ ձվի սպիտակուցի լուծույթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը: Փորձանոթի մեջ տեղավորել 10-12 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ, ավելացնել նույն ծավալով NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում:

Posted in Քիմիա 9

9-րդ դաս. ապրիլ 2022

Նախագծի  անվանումը՝ <<Մետաղներ>>

Ուղղորդող  հարցեր.

  • Ո՞ր   տարրերն  են  ավելի  շատ, մետաղները, թե՞  ոչ  մետաղները, ինչու՞:
    Ոչ մետաղները ավելի քիչ են, քան մետաղները։
  • Ո՞ր   առանձնահատկություններն  են  բնորոշ  բոլոր  մետաղներին:
    Նորմալ պայմաններում բոլոր մետաղները պինդ են: Մետաղների դրանց վրա ընկած լույսն արտացոլելու ունակությունը նրանց հատուկ մետաղական փայլի պատճառն է։ Մետաղներն անհոտ են։ Մետաղների մեծ մասը արծաթափայլ սպիտակ է, բացառությամբ պղնձի և ոսկու:
  • Մեկնաբանեք  մետաղների  ֆիզիկական   հատկությունները:
    Հատուկ մետաղական փայլ, բարձր էլեկտրական և ջերմային հաղորդունակություն, ճկունություն և այլն:
  • Մեկնաբանեք  մետաղների   քիմիական   հատկությունները, այսինքն  մետաղների  փոխազդեցությունը  պարզ    և  բարդ  նյութերի  հետ  ռեակցիաների  հավասարումները:

    Նատրիումի և ջրի փոխազդեցությունը ֆենոլֆտալեինի օգնությամբ՝
    2Na+2H2O=2NaOH+H2

    Կալիումի և ջրի փոխազդեցությունը՝
    2K+2H2O=2KOH+H2

    Ցինկի և ջրի փոխազդեցությունը՝
    Zn+H2O⟶ZnO+H2
  • Որո՞նք   են   մետաղների  ստացման   ընդհանուր   եղանակները, գրեք  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները:
    Մետաղների ստացման հիմնական եղանակները՝ պիրոմետալուրգիա, հիդրոմետալուրգիա, էլեկտրամետալուրգիա։ Պիրոմետալուրգիան հանքաքարերից մետաղների վերականգնումն է բարձր ջերմաստիճանում ածխածնի, ածխածնի օքսիդի, ջրածնի, ալյումինի, մագնեզիումի օգտագործմամբ։
  •  Ի՞նչ  է  Էլեկտրոլիզ՝ էլեկտրատարրալուծումը, ո՞ր  մետաղներն  են  ստանում  այդ եղանակով

Հաշվարկային  լաբորատոր  փորձեր՝ <<Մետաղների  քիմիական  հատկությունները>>

Լաբորատոր  փորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը  և  հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով՝՝   նշելով  վերականգնիչը  և օքսիդիչը:


բ)  Կատարեք  հաշվարկ. որքա՞ն  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝ Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:


Լաբորատոր  փորձ 2 Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը   ջրի  հետ            

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

2Na + 2H|OH = 2NaOH + H2

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4 ·  5H2O, ակտիվ մետաղով՝  երկաթով:


ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

CuSO4 + Fe = Cu + FeSO4

բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:


Լաբորատոր  փորձ 4Ակտիվ   մետաղներից՝  ցինկի   փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Անհատական հետազոտական աշխատանք Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը:

Posted in Քիմիա 9

Քիմիա․ Ինքնաստուգում

           Ինքնաստուգման  առաջադրանքներ,  թեման՝<<Ոչ  մետաղներ>>

                 (յուրաքանչյուր  առաջադրանքը  0,4 միավոր  է)

  1. Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, թվարկեք  մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Բոլոր կենդանի համակարգերում մենք միշտ կարող ենք գտնել 4 հիմնական տարր՝ ածխածին, թթվածին, ազոտ և ջրածին։

Մակրոտարեր — (6 տարր, օրգանիզմը պարունակում է մեծ քանակությամբ մակրոտարերը`մակրոտարրերը կազմում են օրգանիզմի 93%-ը:) Ածխածին-C Ջրածին-H, Թթվածին-O, Ազոտ-N,  Ֆոսֆոր-P, Շծումբ-S

Միկրոտարեր
Միկրոտարերն են ` երկաթ-Fe, կերակրի աղ-Na, Cl , Յոդ-I , Կալցիում-Ca , Կարիում -K, ֆտոր-F , Ցինկ-Zn , Ալյումին-Al , Սիլիցիում-SiՄագնեզիում-Mg , մանգան-Mn և այլն

Ուլտարատարեր
Օրգանիզմը շատ քիչ քանակությամբ է պարունակում ուլտրատարեր: Ուլտրատարր է համարվում`Ոսկի- Au 2, Արծաթ- Ag, Ուրան-U

  • Որքա՞ն  է  C, H, O, N, P, S  կենսածին   տարրերի   պարունակությունը  կենդանի  օրգանիզմում  ըստ  զանգվածի ( %). 

1)  24 %                          2)   97%                               3)  76 %                          4)  62%

  • Որքա՞ն  է  կենսական  տարրերի` մակրո  տարրերի,  կարգաթվերի  գումարը.

1)  31                               2)  92                                   3)  53                              4)   48

  • Ո՞րն  է  ջրածնի առաջացրած  և Երկրագնդում  ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և  որոշեք  ջրածնի  զանգվածային  բաժինը տոկոսով արտահայտած
    H2O – Ջուր
    Mr(H2O)=1*2+16=2+16=18
    w(H)=2:18*100%=11%
    w(O)=16:18*100%
    կամ 100% — 11%=89%

  • Օդում  թթվածնի  ծավալային  բաժինը  կազմում  է մոտ 20%:  Հաշվեք  քանի՞  լիտր  թթվածին  կա  Ձեր  բնակարանում  …

Vծավալ=երկարություն * լայնություն * բարձրություն
V=8լայն․* 10երկ․* 3բարձ․=240մ3
1 լիտր = 1դմ3
24
0մ3=2400դմ3
24
00դմ3=2400լ
24
00 * 20/100=480լ

  • Հետևյալ  բանաձևերով  ո՞ր  ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.

1)  H216O                                                2)   D216O                            3)   D217O                         4)  T218O

  • Որքա՞ն  է  թթվածին   տարրի  զանգվածային  բաժինը (%)  ծանր  ջրում` D2O –ում. 


      1)  25                                    2)   29,4                                3)  70,6                              4)  80

  • Հայտնի է, որ թթվածնի  շրջապտույտը  բնության  մեջ   կատարվում  է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով):   Ինչպիսի՞  երևույթ  է  ֆոտոսինթեզը` ֆիզիկական,                                                      թե`  քիմիական, ինչու՞  ,  պատասխանը  հիմնավորեք…

    Քիմիական։ Ֆոտոսինթեզը կանաչ բույսերի և ջրիմուռների բջիջներում ածխաջրերի ձևավորումն է ածխաթթու գազից և ջրից՝ բույսերի քլորոֆիլով կլանված լույսի ազդեցության տակ։
  • Գլյուկոզի  օքսիդացման  ռեակցիայի  ջերմաքիմիական  հավասարումը  հետևյալն  է.

                           C6H12O6  +  6O2  =  6CO2  +  6H2O  + 2816 կՋ    

       Որքա՞ն  էներգիա (կՋ) կանջատվի մարդու  օրգանիզմում, եթե  օքսիդանա 45 գ գլյուկոզ:

         1)   602                          2)  1408                        3)  704                             4)  325      

  1. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

  1. Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք

Այն կարող է օգտագործվել ինչպես ախտահանման, այնպես էլ խմելու ջրի օքսիդացման համար։ Քլորը ախտահանման բարձր արդյունավետ մեթոդ է։ Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

  1. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>:  Կատարեք  հաշվարկ՝ 1 կգ  ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու  համար  որքա՞ն  աղ  և  թորած  ջուր  է  անհրաժեշտ…
  1. Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց     զանգվածային   բաժնի  նվազման.
  2. ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
  3. ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
  4. սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
  5. սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
  1. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Վիտամինները _________________ նյութեր  են, որոնք _______________ քանակներով  ներմուծվում  են  օրգանիզմ,  մասնակցում  են __________________________ռեակցիաների  իրականացմանը  և  պահպանում  կենդանի  օրգանիզմներում  կենսունակությունը.

   1)  սննդային, մեծ, կենսաբանական                        3)  սննդային, փոքր, կենսաքիմիական

   2)  ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական              4)  սննդային, մեծ, կենսաքիմիական

  1. Որո՞նք  են  բաց  թողած  բառակապակցությունները.                                                      Վերքերը 3%-անոց  ջրածնի  պերօքսիդով  մշակելիս  այն  փրփրում  է, քանի  որ ____________ազդեցությամբ  ջրածնի  պերօքսիդը  քայքայվում  է  անջատելով_____________:

    1)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  ջրածին                                

    2)  ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  թթվածին

          3)  ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  ջրածին

          4)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  թթվածին

  1. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Փոքր  չափաբաժնով  թմրանյութերն  ունեն_________ազդեցություն, մեծ  քանակով  թմրանյութերն  ազդում  են  որպես ____________միջոց, իսկ  առավել  մեծ  քանակներով թմրանյութերն  ազդում  են  որպես_______:

1)    ընկճող, ուրախացնող, խթանիչ                         3)   խթանիչ, ընկճող, թույն                                          

2)   ընկճող , խթանիչ, թույն                                         4)  ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց 

  1. Ո՞րն  է  համարվում   էկոլոգիապես  մաքուր սնունդ…
    Էկոլոգիապես մաքուր սնունդ համարվում է այն սնունդը, որի մեջ չկա թունաքիմիկատներ, չի աճեցվում ջերմոցային պայմաններում, այլ աճեցվում է հողի մեջ, որը հարուստ է բազմատեսակ վիտամիններով։

  2. Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր…

    Մքուր խմելու ջուր համարվում է այն ջուրը, որը ֆիլտրված է։ Չի կարելի խմել ջուր ծորակի տակից, քանի որ այն պարունակում է շատ մեծ քանակությամբ վնասակար նյութեր, և, որոնք վնասում են մեր օրգանիզմը։

  3. Ինչպիսի՞    թունավոր  նյութեր  կարող  են  լինել  օդում, հողում  և  ջրում…

    Օդում
    թունավոր գազեր կարող են լինել մեթան գազը, օզոնը կարող է վտանգավոր լինել միայն այն ժամանակ, երբ շատ մեծ քանակությամբ է լինում, օրինակ՝ անձրևից հետո այդ թարմության հոտը, հենց օզոն է, որը շատ վտանգավոր է մեր օրգանիզմի համար։

    Հողի մեջ թունավոր նյութերը կարող են հանդիսանալ պարարտանյութերի և թունաքիմիկատների շահագործումը, աղբը և թափոնները, գործարանները։ Ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետևանքով հողի քիմիական կազմի փոփոխությունը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին:

    Ջրի մեջ թունավոր նյութեր կարող են հանդիսանալ Արդյունաբերական հոսքաջրերից առավել հաճախ աղտոտվելով նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և սինթետիկ լվացամիջոցներով, ներկերով, ճարպերով, որոնք վատացնում են ջրի որակը, դարձնում խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի։ նաև թունավոր նյութեր գրի մեջ հանդիսանում են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութերը:

  4. Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը…

    Կենդանի օրգանիզմի  կառուցվածքային  միավորը բջիջն է: Բջջի մեջ ամենաշատը ջուրն է (70%-80%), սպիտակուցներ (10%-20%), ճարպեր (1%-5%), ածխաջրեր (0,2%-2%), նուկլեինաթթուներ (0,2%-2%):


  5. Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում…

    Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ:
    Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:

  6. Ինչպիսի գործառույթներ  ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները  կենդանի օրգանիզմում…

    Սպիտակուցի հատկություններ – բնափոխում, ռեակցիոն ունակություն, կառուցողական ֆունկցիա, կատալիզային ֆունկցիա, փոխադրական ֆունկցիա, շարժողական ֆունկցիա։

    Ածխաջրերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։

    Ճարպերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։

    Նուկլեինաթթուների հատկություններ – սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանում, հաջորդ սերունդներին փոխանցում, սպիտակուցի սինթեզի իրականացումը։

    Վիտամինները մարմնում կատարում են հարյուրավոր դերեր: Օգնում են ոսկորները ամրացնել, բուժել վերքերը, ուժեղացնել իմունային համակարգը, օրգանիզմի աճի, կայուն զարգացման և այլ ֆունկցիաների համար: Նրանք նաև վերածում են սնունդը էներգիայի և վերականգնում բջջային վնասը:

  7. Ի՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի  համար…

    Բույսերին աճելու համար հարկավոր է հինգ բան ՝ արևի լույսը, պատշաճ ջերմաստիճանը, խոնավությունը, օդը և սնուցիչները:
  8. Ինչպիսի՞   ազոտական  և  ֆոսֆորական  պարարտանյութեր  գիտեք …


«Ազոտական պարարտանյութերի տեսակները»

Ամոնիակային պարարտանյութեր

Ամոնիումի սուլֆատ
Ամոնիումի քլորիդ
Ամոնիումի կարբոնատ
Ամոնիումի սուլֆիդ
Ամոֆոս և դիամոֆոս

Ամոնիակ-նիտրատ պարարտանյութեր

Ամոնիումի սելիտրա
Ամոնիումի սուլֆոնիտրատ

Նիտրատային պարարտանյութեր

Նատրիումի սելիտրա
Կալցիումի սելիտրա

Ֆոսֆորային պարարտանյութեր, անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։

Ամոֆոսներ

Արժեքավոր կամլեքս պարարտանյութեր, որոնք բույսերին հողի միջոցով բացի ֆոսֆորից մատակարարում են նաև ազոտ։ Սրանք բացի ֆոսֆորային պարարտանյութ լինելուց, համրվում են նաև ազոտային պարարտանյութեր։ Ֆոսֆորային պարարտանյութերում սննդատար տարերի պարունակությունը որոշում է ըստ ֆոսֆորի (V) օքսիդի։

  • Ի՞նչ  է   <<Նիտրատային  աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

Մինչդեռ միլինավոր տոննաներով արտադրվող հանքային պարարտանյութերի չափից ավելի մեծ քանակությամ դեպքում բույսերը ցողուններում, տերևներում և պտուղներում նիտրատներ են կուտակու: Բացի այդ՝ ազոտի միացությունների ավելցուկը հողի մակերեսային շերտից ջրով անցնում է խորքային ջրերի մեջ, այնուհետև՝ խմելու ջրի հետ թափանցում մեր բնակարանները:

Ջրի կամ սննդամթերքի հետ մարդու օրգանիզմ թափանցելով՝ նիտրատները փոխարկվում են նիտրատների, որոնք ավելի վտանգավոր միացություններ են, քանի որ փոխազդում են արյան հեմոգլոբինի հետ: Որպես արդյունք՝ արյան կարմիր բջիջները էրիտրոցիտները, կորցնուկ են թոքերից դեպի հյուսվածքները:

Posted in Քիմիա 9

Քիմիա. 9-րդ դաս. մարտ 2022. Ազոտ, Ֆոսֆոր

Առաջադրանքներ

*1. Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5-֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

*2. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները  ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. ..

*3. Ազոտը  և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ. …

*4. Ւ՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի համար….

*5. Ւ՞նչ  է  պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

*6. Ի՞նչ  է   <<Նիտրատային  աղետը>>…

Մինչև հիմա նիտրատային աղետ կա Հայաստանում:

Դասագրքից սովորել «Ազոտ »  և «Ֆոսֆոր» թեմաները  և  կատարել վարժություններ՝ Էջ 95, 103. 111-֊112, 120, 124:

Posted in Քիմիա 9

Առողջ ապրելակերպի սկզբունքները

Որոնք են առողջ ապրելակերպի սկզբունքները ըստ ճապոնացի գիտնականների.

  1. էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր օդ.
  2. Առոջ քուն ամենա քիչը ութ ժամ (2200-2300 լինել քնած).
  3. Մարմնակրթություն, հիգիենա:
  4. Վերը նշված երեք կանոնների չխախտել, վատ սովորություններից ձերբազատում:
  5. Սթրեսային իրավիճակներից դուրս ենք գալիս կատակով, հումորով, անպայման ծիծաղով:
Posted in Քիմիա 9

Քիմիա․ 9-րդ դաս. փետրվար 2022

Նախագծի անվանումը՝ <<Հալոգեններ>>

Ուղղորդող հարցեր.

*1-Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում «հալոգեններ»,  բնութագրեք այդ տարրերը 

Նման անվանումը գալիս է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

*2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված բնության   մեջ, գրեք օրինակներ…

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I)  անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

*3-Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում…

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը

Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:

*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

*6- Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները

Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…, ի՞նչ  է   քլորակիրը…

Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում:
Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ:
Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից:
Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից:

Ժավելաջուրը կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։

*9- Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:Լաբորատոր  փորձեր՝ <<Աղաթթվի  քիմիական  հատկությունները>>

Նատիրումի քլորիդից կամ կերակրի աղից է ստացվում այդ ֆիզիոլոգիական լուծույթը:

Փորձ  1.   Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին)  գույնի  փոփոխությունը  թթվային  միջավայրում: 

Փորձ  2.   Ցինկի  քլորիդի  ստացումը`տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք.                                     
ա) ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ), 
բ) անջատված  ջրածնի  ծավալը ( լ, ն.պ. ),եթե  փորձի  համար  վերցրել  եք   m գ  մետաղ:

Փորձ  3.   Իրականացրեք   չեզոքացման  ռեակցիա   նատրիումի  հիդրօքսիդի  և  աղաթթվի  միջև: Գրեք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը և  որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի՝ նատրիումի քլորիդի  զանգվածը (գ), եթե փորձի  համար  օգտագործել  եք  նատրիումի  հիդրօքսիդի  10 գ  10%-անոց լուծույթ:

Փորձ  4.    Իրականացրեք   փոխանակման   ռեակցիա   նատրիումի  հիդրոկարբոնատի(խմելու սոդա)  և  աղաթթվի  միջև: Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը  և  հաշվեք  ռեակցիան  իրականացնելու  համար  անհրաժեշտ նատրիումի  հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի  ռեակցիայի  հետևանքով  անջատվի  0,05  մոլ   ածխաթթու  գազ:

Նախագծի անվանումը՝<<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>>

Բովանդակությունը.  <<Կենսական տարրեր(մակրո-, միկրո-, ուլտրատարրեր): Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ:   Ածխաջրեր:  Ճարպեր: Վիտամիններ>>:

Ուղղորդող հարցեր.

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը։
    Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են՝ միկրոտարրեր, մակրոտարրեր և ուլտրատարրեր:
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, նրա  բաղադրությունը։
    Կենդանի օրգանիզմի  կառուցվածքային  միավորը բջիջն է: Բջջի մեջ ամենաշատը ջուրն է (70%-80%), սպիտակուցներ (10%-20%), ճարպեր (1%-5%), ածխաջրեր (0,2%-2%), նուկլեինաթթուներ (0,2%-2%):
  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»։
    Գիտնականներն այդպես են ասում, որովհետև պիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:
  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
    Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:
    Մարմինը կազմված է 60-75% ջրից:
  • Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով  կարելի  որոշել  օսլայի առկայությունը սննդանյութերում:
    Օսլայի քիմիական թեստ է յոդի լուծույթ ավելացնել և որոնել գույնի փոփոխություն: Օսլայի առկայության դեպքում յոդը վերածվում է կապույտ / սև գույնի:
  • Ի՞նչ պայմաններ  են  անհրաժեշտ  բույսի  աճի  համար:
    Բույսերին աճելու համար հարկավոր է հինգ բան ՝ արևի լույսը, պատշաճ ջերմաստիճանը, խոնավությունը, օդը և սնուցիչները:
  • Ի՞նչ  է  լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉
    Ֆոտոսինթեզն այն գործընթացն է, որով բույսերը կերակուր են ստանում: Այն արևի լույսը `ածխաթթու գազը շաքարավազի է վերածում, որը բջիջը կարող է օգտագործել որպես էներգիա: Բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզ՝ արևի լույս, որպեսզի մեզ թթվածին տան, իսկ երբ ֆոտոսինթեզ չեն ընդունում նրանք վերցնում են թթվածին, դրա համար խորհուրդ չի տրվում սենյակային պայմաններում բույսեր պահել։
  • Ո՞րն է  վիտամինների  դերը  կենդանի  օրգանիզմներում:
    Նրանք մարմնում կատարում են հարյուրավոր դերեր: Օգնում են ոսկորները ամրացնել, բուժել վերքերը, ուժեղացնել իմունային համակարգը, օրգանիզմի աճի, կայուն զարգացման և այլ ֆունկցիաների համար: Նրանք նաև վերածում են սնունդը էներգիայի և վերականգնում բջջային վնասը:

Լաբորատոր  փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի  հայտնաբերման  որակական  ռեակցիաները:

Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի  նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է մուգ կապույտ  գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմա-նավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունիցամիլոզի կապույտ գունավորումը քողարկում է ամիլոպեկտինի կարմրամանուշակագույն գունավորումը։ Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից հայտնվում։Այս ռեակցիան թույլ է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։

 Ածխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
  4. Գունավորման վերականգնում:

Նյութեր և ռեակտիվներ: Կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի  ջրային  լուծույթ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ:

Աշխատանքի ընթացքը.

Փորձանոթի մեջ լցնել 1 մլ օսլայի լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ, առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։ Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբեր սննդանյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր, թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակության մասին։

Posted in Քիմիա 9

Քիմիա․ 9-րդ դաս. դեկտեմբեր 2021

Նախագծի  անվանումը ` «Ջրածին:  Ջուր:  Թթուներ»

Նախագծի բովանդակությունը.

*1. Ջրածինը բնության մեջ

*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը, իզոտոպները

*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և արդյունաբերության մեջ

*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները

*5. Ջրածնի կիրառումը

Լաբորատոր փորձեր՝ <<Ջրածնի ստացումը>>, <<Թթուների քիմիական հատկությունները>>

Թեմատիկ հարցեր և վարժություններ.

1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար  մեկ  տարրը  Տիեզերքում…
Ջրածինը համարվում է համար մեկ տարրը Տիեզերքում, որովհետև տիեզերքում կան անթիվ անհամար աստղեր, որոնց մեջ էլ կա մեծ քանակով ջրածին: Նաև աստղերի վրա ընթացող,ջրածնի ատոմների փոխանակումը մի այլ տարրի հելիումի,ուղեկցվում է հսկայական քանակով ջերմության և լույսի անջատումով:Առանց նշված փոխանակման կյանքն անհնար կլիներ Երկրի վրա:

2. Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնային վառելիքը էկոլոգիապես անվտանգ է։ Այն այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր վառելանյութ է: Ապագայի վառելանյութը մատչելի ջրածինն է:

3. Բնութագրեք  ջրածին  քիմիական տարրի իզոտոպները.

ա) քիմիական նշանը. — H

բ) հարաբերական ատոմային զանգվածը. — 1

գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ.  — Ոչ մետաղ է

դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է — 1 պարբերության, I խմբի, գլխավոր ենթախմբի տարր է

դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ),իզոտոպների բաղադրությունը
Միջուկի լիցքը — ±1; պրոտոնների թիվը — (-1); էլեկտրոնների թիվը — (-1); էներգետիկ մակարդակի թիվը — (-1)

4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում՝ գրեք պարզ և բարդ նյութերի օրինակներ և դրանցում որոշեք ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը…..

Վալենտականություն — 1
Օքսիդացման աստիճան — 1, -1
Ջուր — H+12O-2

5. Գրեք ջրածին քիմիական տարր պարունակող պարզ  բարդ նյութերի բանաձևերը. և  որոշեք նրանց հարաբերական մոլեկուլային զանգվածները ` Mr, մոլային զանգվածները`M գ/ մոլ, նաև բարդ նյութերի որակական և քանակական բաղադրությունները…

Ջրածնի մոլեկուլի բանաձև — H2
Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) — Mr(H2)=2*Ar(H)=2*1=2
Մոլային զանգվածը (M) — 2 գ/մոլ

6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..

7. Ինչպիսի ՞   ռեակցիաների օգնությամբ կարելի  է  լաբորատորիայում  ջրածին  ստանալ, գրեք համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

8.  Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։
H2O, H2-11,1%

9.  Որտե՞ղ են  կիրառում    ջրածինը….
Մեծ քանակով ջրածին է ծախսվում քլորաջրածին սինթեզելու և աղաթթու ստանալու համար: Արտադրվող ջրածնի 50% ավելին ծախսվում է նավֆթի մշակման համար,25%`ամունյակի սինթեզի: Ջրածինը կիրառվում է նաև մետաղների եռակցման սարքում,օքսիդներից մետաղների ստացման համար,բուսական յուղերից մարգարին ստանալու համար:

  • Անհատական-հետազոտական աշխատանքների  թեմաները՝ «Թթուներ»

1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից։

2. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…

Անթթվածին թթուները ստացվում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացությունները ստացվում են։

Թթվածնային թթուների ստացման հիմնական եղանակ (համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունն արդեն նշվել է «Ջրածին» և «Օքսիդներ» թեմաներում):

*3. Թվարկեք թթուների քիմիական հատկությունները…

Թթուների  որոշ քիմիական հատկություններին (փոխազդեցությունը մետաղների ու մետաղների օքսիդների հետ) հանգամանորեն անդրադարձել ենք «Ջրածին»  և «Թթվածին» թեմաներում։ Ուստի այստեղ կներկայացնենք թթուներին բնորոշ այլ հատկությունները:

Թթուների հատկություններ

Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկար):  Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:  

FG14_08.JPG

2. Ծծմբական թթուն՝ H2SO4 Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:    

552e6cfc9e3d0dcef37035b4a118edf5.jpg

Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ: 3. Ազոտական թթուն՝ HNO3 Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է: 

27493.png

 Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն: 

скачанные файлы (17).jpg

4. Ֆոսֆորական թթու H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար: 

Posted in Քիմիա 9
31. Բնութագրեք   հետևյալ ….  տարրի  ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը (P)
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝
P = Կարգաթիվը՝ 15; Միջուկի լիցքը՝ +15
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)
Պատ՝․ P=(15p; 16n)15-e; Z=+15
Ատոմների միջուկում նետրոնների թիվը (n) որոշում ենք հետևյալ բանաձևով՝ N=A-Z=31-15=16
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը
Պատ՝․ Պարբերության համարը՝ 3-րդ; Լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը՝ 2։
ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին     էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը:
Պատ՝․ 5-րդ խումբ, գլխավոր ենթախումբ, արտաքին     էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը՝ 15։
զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների
է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և ենթամակարդակների)
ը)  Ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞     ոչ մետաղական…
Պատ՝․ Ոչ մետաղական
թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ   տարրի  ատոմներ:
Պատ՝․ H3PO4
ժ)  Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը mo (գ), տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr, տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում):

Mr(H3PO4)=1*3+31+16*4=3+31+64=98
m0=98·1,66•10-27կգ=163•10-27կգ=1.63•10-25կգ
w(H)=3 : 98 * 100%=3%
w(P)=31 : 98 * 100% = 32%
w(O)=64 : 98 * 100%=100%-(3%+32%)=65%
m(H) : m(P) : (O)=