Posted in Քիմիա 9

9-րդ դաս. ապրիլ 2022

Նախագծի  անվանումը՝ <<Մետաղներ>>

Ուղղորդող  հարցեր.

  • Ո՞ր   տարրերն  են  ավելի  շատ, մետաղները, թե՞  ոչ  մետաղները, ինչու՞:
    Ոչ մետաղները ավելի քիչ են, քան մետաղները։
  • Ո՞ր   առանձնահատկություններն  են  բնորոշ  բոլոր  մետաղներին:
    Նորմալ պայմաններում բոլոր մետաղները պինդ են: Մետաղների դրանց վրա ընկած լույսն արտացոլելու ունակությունը նրանց հատուկ մետաղական փայլի պատճառն է։ Մետաղներն անհոտ են։ Մետաղների մեծ մասը արծաթափայլ սպիտակ է, բացառությամբ պղնձի և ոսկու:
  • Մեկնաբանեք  մետաղների  ֆիզիկական   հատկությունները:
    Հատուկ մետաղական փայլ, բարձր էլեկտրական և ջերմային հաղորդունակություն, ճկունություն և այլն:
  • Մեկնաբանեք  մետաղների   քիմիական   հատկությունները, այսինքն  մետաղների  փոխազդեցությունը  պարզ    և  բարդ  նյութերի  հետ  ռեակցիաների  հավասարումները:

    Նատրիումի և ջրի փոխազդեցությունը ֆենոլֆտալեինի օգնությամբ՝
    2Na+2H2O=2NaOH+H2

    Կալիումի և ջրի փոխազդեցությունը՝
    2K+2H2O=2KOH+H2

    Ցինկի և ջրի փոխազդեցությունը՝
    Zn+H2O⟶ZnO+H2
  • Որո՞նք   են   մետաղների  ստացման   ընդհանուր   եղանակները, գրեք  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները:
    Մետաղների ստացման հիմնական եղանակները՝ պիրոմետալուրգիա, հիդրոմետալուրգիա, էլեկտրամետալուրգիա։ Պիրոմետալուրգիան հանքաքարերից մետաղների վերականգնումն է բարձր ջերմաստիճանում ածխածնի, ածխածնի օքսիդի, ջրածնի, ալյումինի, մագնեզիումի օգտագործմամբ։
  •  Ի՞նչ  է  Էլեկտրոլիզ՝ էլեկտրատարրալուծումը, ո՞ր  մետաղներն  են  ստանում  այդ եղանակով

Հաշվարկային  լաբորատոր  փորձեր՝ <<Մետաղների  քիմիական  հատկությունները>>

Լաբորատոր  փորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը  և  հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով՝՝   նշելով  վերականգնիչը  և օքսիդիչը:


բ)  Կատարեք  հաշվարկ. որքա՞ն  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝ Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:


Լաբորատոր  փորձ 2 Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը   ջրի  հետ            

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

2Na + 2H|OH = 2NaOH + H2

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4 ·  5H2O, ակտիվ մետաղով՝  երկաթով:


ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

CuSO4 + Fe = Cu + FeSO4

բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:


Լաբորատոր  փորձ 4Ակտիվ   մետաղներից՝  ցինկի   փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Անհատական հետազոտական աշխատանք Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը:

Թողնել մեկնաբանություն