Posted in Հայոց լեզու 10

Հայոց լեզու․ Գործնական քերականություն

Գործնական քերականություն

 1.Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

2.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Շաղկապներ` Եթե, բայց, և, թեև, սակայն, որովհետև, որպեսզի, քանզի, նաև, քանի որ։

Համադասական — բայց, և, սակայն,
Ստորադասական — եթե, թեև, որովհետև, որպեսզի, քանզի, նաև, քանի որ

Շարունակել կարդալ “Հայոց լեզու․ Գործնական քերականություն”
Posted in Հայոց լեզու 10

Դերբայական դարձված

Անկախ դերբայները (անորոշ, ենթակայական, հարակատար, համակատար) կարող են տարբեր լրացումներ ստանալ։ Բերենք հետևյալ նախադասությունը. Գտնված խաչքարը շատ գեղեցիկ էր։ Այս նախադասության մեջ գտնված հարակատար դերբայը որպես որոշիչ լրացնում է խաչքար բառին։ Բակից գտնված խաչքարը շատ գեղեցիկ էր նախադասության մեջ գտնված դերբայն ունի բակից լրացումը։ Եկեղեցու բակից գտնված խաչքարը շատ գեղեցիկ էր նախադասության մեջ բակ բառը ստացել է եկեղեցու հատկացուցիչը։ Այսինքն՝ երկրորդ օրինակում դերբայը ստացել է լրացում, իսկ երրորդում լրացումն էլ ստացել է լրացման լրացում։ Եթե առաջին նախադասության մեջ խաչքար բառի լրացումն արտահայտվել էր մեկ դերբայով (գտնված), ապա երկրորդ և երրորդ նախադասություններում՝ դերբայական դարձվածներով (բակից գտնված և եկեղեցու բակից գտնված)։ Անկախ դերբայն իր լրացման կամ լրացումների, ինչպես նաև լրացման լրացումների հետ (եթե դրանք կան) կազմում է կապակցություն, որը կոչվում է դերբայական դարձված։ Օրինակ՝ վազել բային կարող ենք կապակցել լրացումներ, դրանց էլ՝ լրացման լրացումներ, ինչպես՝ արագ վազել, արագ վազելիս, արագ վազելով, շատ արագ վազելիս և այլն։ Սրանք դերբայական դարձվածներ են։ Ըստ կետադրման առանձնահատկության՝ դերբայական դարձվածները լինում են տրոհվող և չտրոհվող։ Տրոհվում են անորոշ դերբայի գործիական հոլովով և հարակատար դերբայով արտահայտված գերադաս անդամ ունեցող դերբայական դարձվածները, օրինակ՝ Լսելով զանգի ձայնը՝ աղջիկը ելավ լսարանից։ Աղջիկը, լսելով զանգի ձայնը, ելավ լսարանից։ Աղջիկը ելավ լսարանից՝ լսելով զանգի ձայնը։ Սեղանի մոտ նստած՝ նա հայացքը հառել էր հեռուստացույցին։ Երեխան, խաղալիքն ամուր բռնած, վազեց տուն։ Ինչպես տեսնում ենք, նախադաս և վերջադաս դերբայական դարձվածները տրոհվում են բութով, իսկ միջադասները՝ ստորակետերով։ Հարակատար դերբայով դարձվածները չեն տրոհվում եթե նախադաս որոշիչներ են, օրինակ՝ Սեղանին դրված
արձանիկը գեղեցիկ էր։ Նա վերցրեց փայտից պատրաստված շրջանակը և դրեց արկղի մեջ։ Բարդ նախադասության մեջ դերբայական դարձվածի դիրքը որոշվում է ըստ այն բաղադրիչի, որում նա գտնվում է, օրինակ՝ Նա հեռացավ՝ բոլորին հրաժեշտ տալով, և նրան այլևս ոչ ոք չտեսավ նախադասության մեջ բոլորին հրաժեշտ տալով դերբայական դարձվածը վերջադաս է և տրոհվել է բութով, քանի որ այն գտնվում է առաջին բաղադրիչ նախադասության վերջում։

1։ Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։
Ու սարսափից քարացած-(հարակատար)թաքստոցներում կծկվելուց — (անորոշ դերբայ, բացառական հոլով) ընդարմացած-(հարակատար) փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտած-(հարակատար) բանտարկյալը, քայլեցին առաջ: Քայլեցին փրկվելու-(ապակատար) փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված-(հարակատար)
լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամեն քայլափոխի ահագին մանրաքար էր սահում ցած՝ առաջացնելով-(անորոշ դերբայ, գործիական հոլով) չարագույժ մի խշշոց, որից սրդողում, նյարդայնանում էին թշվառ փախստականները:

Posted in Հայոց լեզու 10

Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք

Խոսելիս երբեմն մեջբերվում է որևէ մեկի խոսքը։ Այն կարող է մեջբերվել ուղղակիորեն կամ անուղղակի ձևով, օրինակ՝ — Ես քեզ կօգնեմ,- ասաց ընկերս և Ընկերս ասաց, որ ինքն ինձ կօգնի։ Առաջին օրինակում խոսքը մեջբերվել է ուղղակիորեն, անփոփոխ, իսկ երկրորդ դեպքում՝ անուղղակիորեն, պատմողաբար։ Ուղղակիորեն մեջբերված խոսքը կոչվում է ուղղակի խոսք, իսկ անուղղակիորեն՝ պատմողաբար մեջբերված խոսքը՝ անուղղակի խոսք։

Ուղղակի խոսքը հիմնականում հնարավոր է լինում դարձնել անուղղակի։ Պատմողական նախադասությամբ արտահայտված ուղղակի խոսքը անուղղակիի վերածվելիս կարող է
կապակցվել որ կամ թե շաղկապներով, իսկ հարցական ուղղակի խոսքը փոխակերպելիս կապակցվում է թե շաղկապով, օրինակ՝ -Ես կօգնեմ,- ասաց նա։ Նա ասաց, որ ինքը կօգնի։ -Հետաքրքիր է՝ ինչպես ես կատարելու այդ աշխատանքը,- ասաց նա ընկերոջը։ Նա ընկերոջը ասաց, թե հետաքրքիր է՝ ինչպես է կատարելու այդ աշխատանքը։ -Ե՞րբ ես վերադարձել,- հարցրեց նա ընկերոջը։ Նա ընկերոջը հարցրեց, թե երբ է վերադարձել։ Ուղղակի խոսքն անուղղակիի փոխակերպելիս դուրս են ընկնում զգացական բառերը, փոխվում են դերանունների դեմքերը՝ ըստ տվյալ կիրառության, օրինակ՝ -Սիրելի՛ս, ես քեզ կօգնեմ,- ասաց մայրը որդուն։ Մայրը որդուն ասաց, որ ինքը նրան կօգնի։

Ուղղակի խոսքում եղած կոչականն անուղղակի խոսքում դառնում է հանգման խնդիր կամ ենթակա, օրինակ՝ -Անո՛ւշ, դու վաղը պետք է գնաս տնօրենի մոտ,- ասաց ուսուցչուհին։ Ուսուցչուհին ասաց Անուշին, որ վաղը պետք է գնա տնօրենի մոտ կամ Ուսուցչուհին ասաց, որ Անուշը վաղը պետք է գնա տնօրենի մոտ։ Հեղինակային խոսքը ուղղակի խոսքի նկատմամբ կարող է լինել նախադաս, միջադաս և վերջադաս, օրինակ՝ Նա ասաց. — Ես կգնամ։ -Ես,- ասաց նա,- կգնամ։ -Ես կգնամ,- ասաց նա։ Ինչպես երևում է օրինակներից, նախադաս լինելիս հեղինակային խոսքն ունի ենթակա-ստորոգյալ (նա ասաց) շարադասությունը, իսկ միջադաս և հետադաս լինելիս՝ ստորոգյալ-ենթակա (ասաց նա) շարադասությունը։

Շարունակել կարդալ “Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք”
Posted in Հայոց լեզու 10

Հայոց լեզու․ Ինքնաստուգում․

  1. Տրված բառերից քանիսո՞ւմ չի գրվում մ. (1 միավոր)
    Սամվել, ամբարիշտ, ամպամած, ճամպրուկ, անփոփոխ, ամբարտավան, բամբասել,
    համբույր, ամբաստանյալ, սիմֆոնիա, անբասիր, բամբակ, բանբեր, ամբիոն, ճամփա:
  2. Տրված բառերում քանի՞ ուղղագրական սխալ կա: Ուղղել տառասխալները. (1 միավոր)
    փակցնել, աքցան, տրտմաշուք, ոսկեվորել, տախտակ, վարկաբեկել, ճրագալույց, անդամալույծ, գոճի, աճպարար, քսուկ:
  3. Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են առանց գծիկի. (0,2 միավոր)
    մեծ (բրիտանական), Արփա (Սևան), առ (հավետ), Նոր (Նորք), շիփ (շիտակ), կենաց (մահու), գնալ (տեսնել), սրբություն (սրբոց):
  4. Տրվածներից քանիսո՞ւմ են բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչները գրվում մեծատառով: Ընդգծել դրանք. (0,5 միավոր)
    ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ, ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ, ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ, ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ, ՀԱԿՈԲ ՄԵԼԻՔ-ՀԱԿՈԲՅԱՆ, ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ, ԱՐԱԳԱԾ ԼԵՌ, ՓՈՔՐ ՄԱՍԻՍ, ՄԱՐԿՈՍ ԱՂԱ:
Շարունակել կարդալ “Հայոց լեզու․ Ինքնաստուգում․”
Posted in Հայոց լեզու 10, Գրականություն 10

Գարունը կյանքի նոր սկիզբ է․․․

Երբ ձմեռվանից հետո գալիս է գարունը, ամեն անգամ կյանքս նոր շնչով է լցվում։ Կարծես մռայլ ու միապաղաղ կյանքից վերադառնում եմ պայծառ հիշողություններով և կյանքով լի առօրյային։ Երբ դատարկ ծառերը, մռայլ փողոցները և ամպամած եղանակը, փոխարինվում են ծաղկած ծառերի, արևոտ փողոցների և տաք եղանակի՝ ինքդ էլ կարծես վերածնվում ես։
Ծաղկում՝ առաջին շունչը, որ բնությունը տալիս է մարդկությանը։ Երբ առաջին հայացքդ գցում ես ծաղկած ծառերին՝ թվում է թե ձյուն է, բայց երկար նայելուց հետո նկատում ես ճյուղերի վրայի այդ խիտ ծաղկած բուրավետ ծաղիկները ու բզզացող մեղուներին։ Բուռն ծաղկումը սկսում է կամաց-կամաց անցնել։ Թափվում են ծաղկի բարակ ու թեթև թերթիկները և տերևների արանքից սկսում են երևալ բոլորիս սիրած փոքրիկ ցոգոլները։ Այո՛, թթվաշ, պինդ ու հյութալի ծիրանի և սալորի անհաս պտուղները։ Մանկության ամենավառ տպավությունները, երբ ամբողջ մի պատմություն ու քարտեզ էինք գծում, որ ցանկացած գնով բարձրանայինք ծառը ու քաղեինք այն աչքի տակ պահած ամենախոշոր ցոգոլը, որը տեսել էինք ծառի համարյա ամենավերին հատվածում։ Քաղում, ուտում էինք՝ վերադառնում էինք լիքը վերքերով ու քերծվածքներով, բայց դրական ու վառ հիշողություններով։ Գարունը լի է արկածներով։ Նա իր եղանակային քմահաճ տրամադրությունը փոփոխում է այնպես, կարծես երեխա լինի դեռահասության շրջանում՝ մե՛կ անձրև է, մե՛կ արև, մե՛կ քամի, մե՛կ ամպամած։ Չգիտես հաջորդ օրը ինչ է քեզ սպասվում՝ առավոտները մեղմ ու թեթև սառը քամի, ցերեկները շոգ, իսկ երեկոները ցուրտ։ Ու այդպես ինքդ ես մոլորվում զգեստապահարանիդ մեջ՝ կռահելով հաջորդ օրվա եղանակը։ Չնայած այդ ամենին թե՛ լավ, թե՛ վատ եղանակին ստեղծվում են լավ հիշողություններ։ Ու իրոք գարունը կյանքի նոր սկիզբ է․․․

Posted in Հայոց լեզու 10

Գործնական քերականություն

Մայրենի (գործնական քերականություն)

Բառերից որո՞նք են գոյական.
անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։

Նշիր անհոգնական գոյականները.
Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։

Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.մարզատոն, հավատարմագիր, ուղեցույց, հիվանդայց, մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր, հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ, հետնախորշ, կամարասյու, մաքսանենգ, ջրէջք։

Նշի՛ր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
դուստր, ժամանակ, գիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, խմբագրություն, աղջիկ։

Առանձնացրո՛ւ գոյականները։
Ամուսինն անցյալ ամառ էր մեռել՝ ոչ մի ժառանգություն չթողնելով։
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։

Բառերից որո՞նք են գոյական.
անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։

Նշիր անհոգնական գոյականները.
Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։

Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.մարզատոն, հավատարմագիր, ուղեցույց, հիվանդայց, մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր, հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ, հետնախորշ, կամարասյու, մաքսանենգ, ջրէջք։

Նշի՛ր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
դուստր, ժամանակ, գիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, խմբագրություն, աղջիկ։Առանձնացրո՛ւ գոյականները։

Մայրենի (գործնական քերականություն)

1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. ՓՈՔՐ ԾԱՌ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ
ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ
ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱ& ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ
ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է
ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է
ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ
ԱՍԻԱՅՈՒՄ։ Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից
2. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ
ԾՈՎՈՒՄ։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ
ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ
ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։

1. Փոքր ծառ է սովորական նշենին, հազիվ հասնում է 4-8մ․ բարձրության, 10-40 սմ բնի տրամագծով։ Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ միասին նաև բարձր դեկորատիվ ծառատեսակ է։ Հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվում է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով։ Տարածված է Կովկասում, Միջին Ասյիայունժմ, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում։
Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից
2.

 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Posted in Հայոց լեզու 10

Հայոց լեզու․ Գործնական քերականություն․ 14/03

Մայրենի (գործնական քերականություն)

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Կողմ—կողմեր—կողմնացույց—կողմնային
Մաս—մասեր—մասնակի—մասնավոր—մասնատել
Սերմ—սերմեր—սերմնատու—սերմնացան

2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի—Արագած, սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, բուրմունք, աղբյուր, կակաչ, ծով, խաղիկ, ժայռ, քար, խավար։

Հոգնակի—դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։

3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4.եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ

6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք

9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Posted in Հայոց լեզու 10, Գրականություն 10

Հովհաննես Թումանյան․ Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա– ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը. առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր, նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը՝ նշանավոր հերոս է խաղում, երրորդը՝ հրապարակախոսություն է սարքել, չորրորդը՝ բարեգործ է ձևանում, հինգերորդը՝ գրող է կեղծում, վեցերորդը՝ հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը՝ գալիս է որպես դատավոր ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

Ու, բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով…

Posted in Հայոց լեզու 10, Գրականություն 10

Թումանյանը Տերյանի մասին

Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա: