Posted in Քաղաքագիտություն

Պետության դերը հասարակության մեջ

Հոկտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 5՝
 Պետության դերը հասարակության մեջ․
ա/ Պետության հասարակական առաքելությունը
բ/ «Պետության գործառույթներ» հասկացությունը և տեսակները
գ/ Պետության ներքին գործառույթները
Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 161-164․
Կարող եք օգտվել նաև՝
 «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։

Պետությունը պարտավոր է բավարարել հասարակության (բնակչության) հիմնարար պահանջմունքները: Պետությունը պետք է լուծի հասարակական խնդիրները, կազմակերպի հասարակական «ընդհանուր գործերը»: Օրինակ’ անվտանգությունը, քաղաքացիական խաղաղությունը և իրավակարգը, ի վերջո, հասարակության հարատևումը: Միայն պետությունը կարող է իրականացնել հասարակության ընդհանուր գործերի կարգավորումը և կառավարումը:

2․ Թվարկե՛ք պետության ներքին գործառույթները /բլոգային աշխատանք/․

1. Տնտեսական գործառույթ. տնտեսության կարգավորում, պետբյուջեի ձևավորում և կատարման վերահսկողություն, տնտեսական զարգացմ այն ծրագրերի մշակում, ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների ստեղծում, արտադրանքի որակի նկատմամբ հսկողություն և այլն:

2. Ֆինանսական վերահսկողության և հարկման գործառույթ. ֆինանսական համակարգի կազմակերպում և կառավարում, հարկային համակարգի կազմա-
կերպում և հարկահավաքություն, եկամուտների օրինականության նկատմամբ վերահսկողություն:

3. Սոցիալական գործառույթ. մարդու արժանապատիվ կյանքի համար պայմանների ապահովում, հասարակության կարիքավոր անդամներին սոցիալական օգնության մատուցում, առողջապահության, հանգստի, կրթության, բնակարանային շինարարության և այլ ոլորտներում ծրագրերի մշակում և կենսագործում:

4. Կրթամշակութային գործառույթ. ազգի համախմբում, ազգային ինքնագիտակցության զարգացում, ազգային փոքրամասնությունների զարգացման ապահովում, կրթության համընդհանուր և անընդհատ համակարգի կազմակերպում, գիտության և մշակույթի զարգացման օժանդակում, ժողովրդի մշակութային ժառանգության պահպանություն:

5. Իրավական գործառույթ. օրենսդրության ստեղծում, մարդու իրավունքների ամրագրում, ապահովում, պաշտպանություն, օրենսդրության ճշգրիտ կենսագործման ապահովում, իրավախախտների բացահայտում և պատասխանատվության ենթարկում:

6. Բնապահպանական գործառույթ. մարդու կյանքի համար անվտանգ բնական պայմանների ապահովում, շրջակա միջավայրի պահպանություն, վերականգնում
և բարելավում, բնական ռեսուրսների պահպանության և ռացիոնալ օգտագործման ապահովում, ժողովրդի գենոֆոնդի պահպանում:

Թողնել մեկնաբանություն