1․ Լրացնել տեքստում բաց թողած տառերը.
Լենկթեմուրը ներխուժել էր Հայաստան: Բա__բերները նրան հայտնեցին, որ մոտակայքում մի ուխտատեղի կա, որտեղ գտնվում է հայոց յոթ ուղտաբեռանոց ադամանդը: Կաղ զավթիչի ախորժակը գռգռվեց. նա արշավեց դեպի սրբավայրը: Բայց հենց մոտեցան վանքին, Լենկթեմուրի զինվորներն սկսեցին ցավերի մեջ գալարվել ու մեռնել: Բռնակալը հասկացավ, որ այն գերբնական զորություն ունի: Առանց հափշտակելու որևէ բան՝ նա հապշտապ հեռացավ:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2.
Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են մեծատառով.
ա/ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԳՐՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ՝ «ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐ», «ՔԱՋ ՆԱԶԱՐԸ» ԵՎ ԱՅԼՆ:
բ/ ՓԱՅՏԱԿԱՐԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆԱՀԱՆԳՆ ԷՐ ԿՈՒՐ ԵՎ ԵՐԱՍԽ ԳԵՏԵՐԻ ՍՏՈՐԻՆ ՀՈՍԱՆՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ:
գ/ ՄԻՋՆԱԴԱՐԻ ՀԱՅ ԻՄԱՍՏԱՍԵՐ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻՆ ԾՆՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ, ԱՇԱԿԵՐՏԵԼ Է ԿԱՐԿԱՌՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆ, ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏ ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒՆ: