Posted in Հայոց լեզու 11

Գոյականի հոլովները

Առավոտյան արթնանալուն պես սուրճ խմեցի , որ քնքոտ չլինեմ ամբողջ օրը։

Տատիկս սուրճի բաժակ սիրում էր նայել, քանի որ միշտ ճիշտ էր գուշակում մարդկանց բախտը։

Թունդ թեյը կոֆեինի պարունակությամբ ամենևին չի զիջում մեկ բաժակ սրճին, քանի որ թեյը նույնպես կոֆեին է պարունակում:

Արաբական սուրճը արաբների սովորույթների և ավանդույթների մի մասն է, քանի որ սուրճի հայրենիքը հենց Մերձավոր Արևելքն է։



Առավոտը սուրճով սկսելը սովորություն է դարձել միլիարդավոր մարդկանց մոտ, քանի որ դա ուժ և էներգիա է հաղորդում մարդուն։

Posted in Իրավունք 11

Իրավունք հասկացությունը

Հասարակությունը և պետությունը չեն կարող գոյատևել առանց հասարակական կյանքի կարգավորվածության: Մարդիկ ընդունակ են ինքնակառավարման և սեփական վարքագծի կարգավորման, սակայն մարդկանց համագոյակցությունը և համագործակցությունը կարիք ունեն կազմակերպական կառավարման և կարգավորման: Քանի որ մարդկանց, նրանց խմբերի միջև առկա են նաև շահերի հակասություններ, ուրեմն միայն վարքագծի ինքնակարգավորմամբ հնարավոր չէ
հաստատել կարգուկանոն: Հետևաբար, հասարակության ձևավորմանը զուգընթաց կազմավորվում են նաև սոցիալական կառավարումը (օրինակ’ պետությունը) և հասարակական նորմերի միջոցով կարգավորումը (օրինակ’ բարոյականությունը):

Posted in Հայոց լեզու 11

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը

Հատուկ գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են մեկ բառից կազմված հատուկ անունները՝ Արտաշատ, Գյումրի,
Սպիտակ, Գորիս և այլն։ Բաղադրյալ են մեկից ավելի բառերից կազմված հատուկ
անունները՝ Հայաստանի Հանրապետություն, Սևանա լիճ, Արագած լեռ և այլն։
Պարզ հատուկ գոյականների առաջին տառը գրվում է մեծատառ, իսկ
բաղադրյալ հատուկ անունների գրության դեպքում գործում է երկու սկզբունք.
Բոլոր բառերն են գրվում մեծատառ, կամ միայն առաջին բառն է գրվում մեծատառ։

Գործնական աշխատանք

Շարունակել կարդալ “Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը”
Posted in Հայոց լեզու 11

Գոյականի որոշյալ և անորոշ առումները

Գոյականի առումը կամ առկայացման կարգը ցույց է տալիս խոսքային տվյալ
իրադրությունում գոյականի հայտնի կամ անհայտ լինելը։ Բերենք հետևյալ նախադասությունները. Մի մարդ եկավ։ Գիրք կարդացի։ Գիրքը կարդացի։ Նախադասություններից առաջինում եկած մարդը տվյալ դեպքում անհայտ, անորոշ է թե՛ խոսողի, թե՛ խոսակցի համար, երկրորդում խոսողը նկատի ունի այնպիսի գիրք,
որը խոսակցին է անհայտ, իսկ երրորդում նկատի ունի այնպիսի գիրք, որի մասին
գիտեն և՛ ինքը, և՛ խոսակիցը։ Այսինքն՝ տվյալ դեպքում խոսող կողմերի համար
առարկայի հայտնի, որոշակի լինելը դրսևորվում է երեք հարաբերությամբ. ա)
առարկան անհայտ, անորոշ է խոսողի և խոսակցի համար. բ) առարկան որոշակի
է խոսողի համար, բայց անորոշ՝ խոսակցի համար. գ) առարկան որոշակի է թե՛
խոսողի, թե՛ խոսակցի համար։ Սրա հիման վրա էլ առանձնացվում են գոյականի
որոշյալ և անորոշ առումները։ Որոշյալ առումով գոյականները ցույց են տալիս տվյալ դեպքում խոսողին և խոսակցին հայտնի առարկաներ, իսկ անորոշ
առումով գոյականները՝ անհայտ առարկաներ։

Շարունակել կարդալ “Գոյականի որոշյալ և անորոշ առումները”
Posted in Հայոց լեզու 11

Գոյականի հոլովումները

Ժամանակակից հայերենում կա 8 հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին թեքման դեպքում մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ ներքին թեքման դեպքում փոփոխությունը կատարվում է բառի մեջ։ Արտաքին են-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ սեղանի, գրքի, ծաղկի,
տետրի և այլն։ Պետք է հիշել, որ բացի -ց հոլովմանը պատկանող բառերից՝ մյուս
բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, օրինակ՝
լեռան, բայց լեռների, ընկերոջ-ընկերների, օրվա-օրերի։ Գոյականի հոլովումը
որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
բարդի-բարդու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ, ձի (հազվադեպ՝ թի, դի), ինչպես նաև անորոշ դերբայը (օրինակ՝ գրել-գրելու, կարդալ-կարդալու, վազել-վազելու)։ Ինչպես տեսնում ենք, կա կազմության
երկու ձև՝ ի-ու (այգի-այգու) կամ 0-ու (մարդ-մարդու)։

Շարունակել կարդալ “Գոյականի հոլովումները”
Posted in Էկոլոգիա 11

Ռեկրեացիոն ռեսուրսներ․ Անթրոպոգեն և բնական տուրզմի կենտրոններ

Կա տարածքի ռեկրեացիոն գործունեության չորս հիմնական տիպ:

Առաջինը ռեկրեացիոն-բուժական տիպն է, որի դեպքում օգտագործում են բուժիչ ջրերը, ցեխերը, կլիմայի հարմարավետ պայմանները, արևի և ջրային լոգանքների ընդունում:
Երկրորդը ռեկրեացիոն — առողջարարական տիպն է. օգտագործում է ծովերի, գետերի, լճերի,  ջրամբարների լողափերը, անտառներն ու զբոսայգիները:
Երրորդը ռեկրեացիոն-սպորտային տիպն է, որը ներառում է լեռնադահուկային, առագաստանավային սպորտը, լեռնագնացությունը:
Չորրորդը ռեկրեացիոն-ճանաչողական տիպն է հիմնված բնական և մշակութային տեսարժան օբյեկտների և լանդշաֆտների վրա: Թանգարանների, պատկերասրահների, հուշարձանների հաճախում, որսորդություն, հատապտուղների հավաքում: Ռեկրեացիոն ռեսուրսները ոչ միայն վերականգնում են մարդու առողջությունն ու աշխատունակությունը, այլև կարևոր աղբյուր են ծառայում գեղագիտական հաճույք ստանալու համար, ինչի մասին չպետք է մոռանալ։ Այստեղից էլ առաջանում է «Ռեկրեացիա» բառը՝ բնության մեջ հանգստի կամ զբոսաշրջային ուղևորություններով տեսարժան վայրեր այցելելու եղանակով մարդկանց առողջության ու աշխատունակության վերականգնում։

Տուրիզմի կենտրոնները բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ անթրոպոգեն և բնական։ Անթրոպոգեն տուրիզմի կենտրոնները դրանք մարդու կողմից ստեղծված հանգստի գոտիներն ու տեսարժան վայրերն են։ Իսկ բնական տուրիզմի կենտրոնները դրանք բնության կողմից ստեղծված հրաշքներն են, օրինակ՝ ժրվեժները, ծովերը, օվկիանոսները և այլն։


Սինգապուրն արդի աշխարհի միակ կղզային քաղաք-պետությունն է։ Սինգապուրը համարվում է հարուստների համար նախատեսված խաղահրապարակ, և միանգամայն ճիշտ է, որ փոքր քաղաքը որոշակի հարստություն ունի: Բայց այս քաղաքն առաջարկում է շատ ավելին, քան պարզապես շքեղ հյուրանոցներ, բարձրակարգ առևտրի կենտրոններ և հիանալի ճաշատեսակներ: Սինգապուրն իր հարուստ պատմությամբ և մշակույթով հնարավորություն է տալիս հայացք գցել իր հին հմայքի մշակույթին, տարբեր էթնիկ թաղամասերին և կենսունակ պատմությանը:

Շարունակել կարդալ “Ռեկրեացիոն ռեսուրսներ․ Անթրոպոգեն և բնական տուրզմի կենտրոններ”
Posted in Հայոց լեզու 11

Գոյական անդամի լրացումներ

Գոյականական անդամի լրացումներն են`

  • որոշիչը
  • հատկացուցիչը
  • բացահայտիչը

Որոշիչը ցույց է տալիս գոյականական անդամի հատկանիշը։ Հատկանիշները կարող են տարբեր լինել՝ քանակ, երկարություն, բաղկացություն և այլն,
օրինակ. Նկարիչ Գևորգը պարգևատրվեց։ Հին գորգը պատռվեց։ Մետաղյա
դարպասը ներկեցին։ Ոսկերիչը գեղեցիկ նախշեր փորագրեց։ Որոշիչն արտահայտվում է որակական և հարաբերական ածականներով (օրինակ՝ Խանութից կարճ և երկար մետաղաձողեր գնեցինք։ Փորձառու վարպետը աշխատում էր։), գոյականի ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովաձևերով (օրինակ՝ Նկարիչ Արշակն աշխատում էր։ Խանութում պատի ժամացույցներ էին վաճառում, իսկ ձեռքի ժամացույց չկար։ Գյուղի ծայրին կար քարից մի տուն։

Շարունակել կարդալ “Գոյական անդամի լրացումներ”