Posted in Քաղաքագիտություն

Պատերազմի միջազգային իրավական կարգավորում

Փետրվարի 26-մարտի 1
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝
 Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը /էլ․ դասագիրք, էջ 240-244/․
Օգտակար հղումներ՝
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Տիգրան Հայրապետյան․«Հասարակական գիտություններ»
Ժնևի 1949թ․ օգոստոսի 12-ի կոնվենցիային կից Արձանագրություն 1
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին
Հաագայի կոնվենցիա

Առաջադրանք
Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում։

«Հաագայի իրավունքը» սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները։

«Ժնևի իրավունք»-ի նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այսինքն՝ քաղաքացիական բնակչությանը։

Ժնևյան կոնվենցիաները միջազգային զինված ընդհարումների ժամանակ նախատեսում են հետևյալ չորս կատեգորիայի անձանց պաշտպանության և նրանց նկատմամբ վարվելակերպի իրավական հիմքերը.

  • գործող բանակներում վիրավորներ, հիվանդներ (ԺԿ I),
  • ծովային զինված ուժերում վիրավորված, հիվանդ և նավաբեկյալ անդամներ (ԺԿ II),
  • ռազմագերիներ (ԺԿ III),
  • քաղաքացիական բնակչություն, այդ թվում՝ օկուպացված տարածքներում (ԺԿ IV)։

Թողնել մեկնաբանություն