Posted in Իրավունք 11

Գործարքների անվավերությունը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն՝ գործարքն անվավեր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով կամ անկախ նման ճանաչումից: Վիճահարույց գործարքն անվավեր է դատարանի վճռով այն այդպիսին ճանաչելու հետևանքով, իսկ առոչինչ գործարքն անվավեր է անկախ դատարանի վճռից և դրա նկատմամբ կիրառվում են գործարքի անվավերության հետևանքները: Ներկայումս հայկական դատարանների վարույթներում առկա են բազմաթիվ դատական գործեր՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջով, ուստի գործարքների անվավերության էությունը ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է տեղյակ լինել գործարքն անվավեր ճանաչելու իրավական հիմքերի մասին:   

Գործարքների անվավերության հետևանքները

Առաջին հերթին նշենք, որ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Գործարքն անվավեր է կնքելու պահից և կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը: Ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցումն իրականացվում է դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ վիճահարույց գործարքների իրավական հետևանքները կարող են առաջանալ ապագայում և այդպիսի գործարքն անվավեր ճանաչելու համար կողմն օժտված է դատարան դիմելու իրավունքով:

Աղբյուր

Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու․ Քերականություն

(1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                              

Ըստ Ռ. Զարյանի

Շարունակել կարդալ “Հայոց լեզու․ Քերականություն”
Posted in Իրավունք 11

Պարտավորություն։ Պարտավորության հիմքեր

Իրավական իմաստով դա հարաբերական քաղաքացիական իրավական հարաբերություն է, որի ուժով մի կողմը (պարտապանը) պարտավոր է որոշակի գործողություններ կատարել հօգուտ մյուս կողմի (պարտատիրոջ) կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից։ Նման գործողությունները կարող են լինել՝ որոշակի գույքի փոխանցում, աշխատանքի կատարում, ծառայությունների մատուցում, փողի վճարում, ինչպես նաև այլ գործողություններ։ Պարտատերը, որի օգտին պետք է կատարվի նման գործողությունը, իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։

Աղբյուր

Posted in English 11

Future Specialists Speak. Architect

Centuries ago there were only a few jobs. Today there are thousands different kinds of jobs and new ones constantly appearing. It has always been very important to choose a future profession which determines our future life. it is one of the most important decisions for every person.

I have decided to become an architect. I chose this profession because I love math very much and I like to draw too. While I was thinking what I want to become my inner voice said to me ”Maybe you will become a good architect” and I decided to listen my inner voise. When I said that to my mom and my art teachers they started support me and I understood that I’m on the right way. That’s why I’ve chosen this profession.

Architecting has a lot of advantages and disadvantages.

Advantages

1.Architects play a really important role in designing the places we live. They are responsible for designing buildings and other structures that meet the functional, aesthetic, and safety needs of their clients and users. They need to make designs that work well, are efficient, and look good too.

2. As architects work with clients and other professionals they have to fit in time, budget and move on schedule․ They also need to make sure the project follows what the client wants and follows the rules for the law and the environment.

3. Collaborating with other professionals: Architects work closely with engineers, contractors, and other professionals to ensure that the project is feasible and can be completed as planned. They must communicate effectively with these professionals and make adjustments to the design plans as needed.

4. Managing project teams: Architects often lead teams of designers and other professionals, delegating tasks and supervising their work. They must ensure that the team is working together effectively and that everyone is working towards the same goal.

Disadvantages

1. The architects face difficult problems. All the deadlines, budget constraints, communication issues, and more can make it exceptionally difficult to come up with a great design, so it’s often necessary to take a step back from it all.

2. Being an architect is not an easy thing. You will go through a lot of training. Becoming an architect requires a lot of time and money.

3. The responsibility can cause anxiety. Architects will work long hours and projects will often take many tries to produce the intended result.

4. You might feel that you deserve more compensation for your efforts. Architects are not guarantied a job, it depends of the financial stability of the community you choose to live in.

https://mskh-my.sharepoint.com/:p:/g/personal/maria-nd_mskh_am/ETos1TMVj3ZGkoMr2VyWRFQBVy7rNxixRV45hCvK8uvoZA?rtime=iriMs8tC3Eg

Posted in Քաղաքագիտություն

Տարածքային հակամարտություն

Մարտի 4-7
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ 
«Տարածքային հակամարտություններ»․

ա/ Տարածքային հակամարտությունների բնույթը

Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինում են պետությունների միջև և պետությունների ներսում։

բ/ Տարածքային հակամարտությունների զարգացման փուլերը

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում՝ թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների։

գ/ Հակամարտության հետևանքները

Առաջին տեսակը վերադարձն է հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացումը։
Երկրորդը՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումն է մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը։

դ/ Տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ միջոցներով

Խնդիրը խաղաղ տարբերակով լուծելու դեպքում օգնության է հասնում Միջազգային դատարանը։ Իսկ պատերազմի միջոցով խնդիրը լուծվում է հոգուտ հաղթող կողմի։

Posted in Հայոց լեզու 11

Ուղիղ և հանգման խնդիր

Առաջադրանք 1․Գտնել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։

3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա սիրում է մայրիկին։

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

  1. Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։
  2. Երեխան հավատում էր մոր խոսքին։
  3. Ծեր կինն աղոթում էր Աստծուն ։
  4. Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։
Շարունակել կարդալ “Ուղիղ և հանգման խնդիր”
Posted in Հայոց լեզու 11, Գրականություն 11, Իմ ստեղծագործությունները

Թարմության ու ծաղկունքի շունչը

Գարունը տևում է երեք ամիս, սակայն, կարծես կարճատև է՝ իր ամբողջ գեղեցկության պատճառով: Երբ ձմեռվանից հետո գալիս է գարունը, ամեն անգամ կյանքս նոր շնչով է լցվում։ Կարծես մռայլ ու միապաղաղ կյանքից վերադառնում եմ պայծառ հիշողություններով և կյանքով լի առօրյային։ Երբ դատարկ ծառերը, մռայլ փողոցները և ամպամած եղանակը, փոխարինվում են ծաղկած ծառերի, արևոտ փողոցների և տաք եղանակի՝ ինքդ էլ կարծես վերածնվում ես։ Ձմեռային երկար լռությունից հետո սկսում են լսվել մեղեդային ձայններ։ Թռչունները սկսում են երգել այս ու այն կողմ՝ տների մոտ, կամ երկնքում: Նրանք թարմություն են մտցնում մեր առօրյայում իրենց անուշ երգերով՝ խախտելով լռությունը։ Մի քանի օր առաջ, պատուհանիս տակ, լսվեցին անտառային ձայներ՝ տարբեր էկզոտիկ թռչունների ձայններ։ Զարմանալի էր ու տպավորիչ այդպիսի հիասքանչ կատարումներ լսելը սենյակում նստած։ Մենակատարներ չերևացին աչքիս, բայց ես դեռ նրանց կլսեմ՝ նրանք դեռ շատ երեկոյան համերգների ծրագրեր ունեն։
Ծաղկում՝ առաջին շունչը, որ բնությունը տալիս է մարդկությանը։ Երբ առաջին հայացքդ գցում ես ծաղկած ծառերին՝ թվում է թե ձյուն է, բայց երկար նայելուց հետո նկատում ես ճյուղերի վրայի այդ խիտ ծաղկած բուրավետ ծաղիկները ու բզզացող մեղուներին։ Բուռն ծաղկումը սկսում է կամաց-կամաց անցնել։ Թափվում են ծաղկի բարակ ու թեթև թերթիկները և տերևների արանքից սկսում են երևալ բոլորիս սիրած փոքրիկ ցոգոլները։ Այո՛, թթվաշ, պինդ ու հյութալի ծիրանի և սալորի անհաս պտուղները։ Մանկության ամենավառ տպավությունները, երբ ամբողջ մի պատմություն ու քարտեզ էինք գծում, որ ցանկացած գնով բարձրանայինք ծառը ու քաղեինք այն աչքի տակ պահած ամենախոշոր ցոգոլը, որը տեսել էինք ծառի համարյա ամենավերին հատվածում։ Քաղում, ուտում էինք՝ վերադառնում էինք լիքը վերքերով ու քերծվածքներով, բայց դրական ու վառ հիշողություններով։ Գարունը լի է արկածներով։ Նա իր եղանակային քմահաճ տրամադրությունը փոփոխում է այնպես, կարծես երեխա լինի դեռահասության շրջանում՝ մե՛կ անձրև է, մե՛կ արև, մե՛կ քամի, մե՛կ ամպամած։ Չգիտես հաջորդ օրը ինչ է քեզ սպասվում՝ առավոտները մեղմ ու թեթև սառը քամի, ցերեկները շոգ, իսկ երեկոները ցուրտ։ Ու այդպես ինքդ ես մոլորվում զգեստապահարանիդ մեջ՝ կռահելով հաջորդ օրվա եղանակը։ Չնայած այդ ամենին թե՛ լավ, թե՛ վատ եղանակին ստեղծվում են լավ հիշողություններ։ Ու իրոք գարունը կյանքի նոր սկիզբ է․․․

Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու․ Քերականություն

1․Ընտրել բառերը և տեղադրել համապատասխան տեղում՝ ենթարկելով փոփոխության:
ա) Արևելյան մի քաղաքում՝ փոշոտ փողոցի ստվերոտ անկյուններից մեկում, միջօրեի շոգին պառկած էր մի ծերուկ դերվիշ:
(միջօրե, քաղաք, պառկել, անկյուն)
բ) Նա ոսկին երկու հավասար մասի բաժանեց. Մի մասը փաթաթեց բրդյա կտորի մեջ և պահեց դուրս ցցված մի ժայռի տակ, մյուսը նորից պարկի մեջ լցրեց: (ժայռ, ոսկի, հավասար, պարկ)

2․Փակագծում տրվածներից ընտրել նախադասությանը համապատասխան բառը և ընդգծել:

ա) Այդ չարագույժ լուրից (խռովել, խռովվել) էր Այվազովսկու հոգու անդորրը:
բ) Սեփական գիտելիքի պակասի (զգացմունքը, զգացումը) կախված է ունեցած գիտելիքի ծավալից ու խորացումից:

3․ Տեղադրել բաց թողնված տառերը և կետադրել:
Նա դիմեց որդուն.
— Հայրենական տան դռները փակ են քո առաջ, որովհետև դու քո սրտի դռները փակեցիր խղճիդ ու հայրենիքիդ առջև: Դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը՝ արհամարհելով քո ժողովրդին ու հավատը:
— Ես քեզ կստիպեմ նվագել, անիծյա՛լ, — գոռում էր նա դու ծախված ես թշնամուն:

4․ Փոխակերպել ուղղակի խոսքը՝ դարձնելով անուղղակի:

— Լռե՛ք, թողե՛ք՝ ասի այն, ինչ մտքում ունի, — սաստեց բանախոսը և ձայնի եղանակը փոխելով՝ ասաց օրիորդին. – կկամենայի իմանալ՝ ինչ էիք ուզում ասել մեր մասին:

Բանախոսը սաստեցնելով և ձայնի եղանակը փոխելով ասաց օրիորդին, որ բոլորը լռեն և թողեն օրիորդին ասել այն ինչ մտքում ունի, և կամենում էր իմանալ, թե ինչ էին ուզում ասել իրենց մասին։


Նա ընկերներին հաճախ էր ասում.
— Եթե ամեն մեկս մի փոքր բան անի, բոլորս մի մեծ գործ արած կլինենք:

նա ընկերներին հաճախ ասում էր, եթե ամեն մեկդ մի փոքր բան աներ, բոլորս մի մեծ գործ արած կլինեինք

5․Գտնե՛լ, թե որ շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։  

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան
2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն
3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ
4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ
5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ
6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել
7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել
8. անձնական, աստիճան, աստղ, աստղազարդ, աստղանիշ
9. գեղեցիկ, գետեզր, գերկարճ, գինեթաս, գիպս
10. ծանրորդ, կենցաղ, կղմինդր, համար, համարակալել

6 Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։ 

1․Գովել, դրվատել, պախարակել, փառաբանել
2․ Բիլ, լուրթ, կապուտակ, լաջվարդ
3․ Հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել
4․Դժվար, դյուրին, բարդ, խրթին

7. Ո՞ր նախադասության մեջ է ընկեր բառը գործածված ուղիղ իմաստով։   

1․ Ես  մի ընկեր ունեի՝ Լիպո անուով:
2․Ընկեր կդառնամ ես քո վշտերին…
3․Ջութակը միշտ նրա անբաժան ընկերն էր:
4․Ի վերջո կյանքի ընկերներ դարձան:

Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու․ Բառային աշխատանք

Երկու շարքերի բառերի արմատներով կազմե՛ք նոր բառ:

շքահանդես – ելնել – լրջմիտ

իջվաձք – վեհապանձ – վեհաշուք

կարգավորում – բարի – բարեկարգ

մորթազերծ – բեռ – ելևէջ

կրավորկան – մտավորական – թուլամորթ

աչալուրջ – թույլ – բեռնակիր

Շարունակել կարդալ “Հայոց լեզու․ Բառային աշխատանք”