Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու․ Քերականություն

1․Ընտրել բառերը և տեղադրել համապատասխան տեղում՝ ենթարկելով փոփոխության:
ա) Արևելյան մի քաղաքում՝ փոշոտ փողոցի ստվերոտ անկյուններից մեկում, միջօրեի շոգին պառկած էր մի ծերուկ դերվիշ:
(միջօրե, քաղաք, պառկել, անկյուն)
բ) Նա ոսկին երկու հավասար մասի բաժանեց. Մի մասը փաթաթեց բրդյա կտորի մեջ և պահեց դուրս ցցված մի ժայռի տակ, մյուսը նորից պարկի մեջ լցրեց: (ժայռ, ոսկի, հավասար, պարկ)

2․Փակագծում տրվածներից ընտրել նախադասությանը համապատասխան բառը և ընդգծել:

ա) Այդ չարագույժ լուրից (խռովել, խռովվել) էր Այվազովսկու հոգու անդորրը:
բ) Սեփական գիտելիքի պակասի (զգացմունքը, զգացումը) կախված է ունեցած գիտելիքի ծավալից ու խորացումից:

3․ Տեղադրել բաց թողնված տառերը և կետադրել:
Նա դիմեց որդուն.
— Հայրենական տան դռները փակ են քո առաջ, որովհետև դու քո սրտի դռները փակեցիր խղճիդ ու հայրենիքիդ առջև: Դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը՝ արհամարհելով քո ժողովրդին ու հավատը:
— Ես քեզ կստիպեմ նվագել, անիծյա՛լ, — գոռում էր նա դու ծախված ես թշնամուն:

4․ Փոխակերպել ուղղակի խոսքը՝ դարձնելով անուղղակի:

— Լռե՛ք, թողե՛ք՝ ասի այն, ինչ մտքում ունի, — սաստեց բանախոսը և ձայնի եղանակը փոխելով՝ ասաց օրիորդին. – կկամենայի իմանալ՝ ինչ էիք ուզում ասել մեր մասին:

Բանախոսը սաստեցնելով և ձայնի եղանակը փոխելով ասաց օրիորդին, որ բոլորը լռեն և թողեն օրիորդին ասել այն ինչ մտքում ունի, և կամենում էր իմանալ, թե ինչ էին ուզում ասել իրենց մասին։


Նա ընկերներին հաճախ էր ասում.
— Եթե ամեն մեկս մի փոքր բան անի, բոլորս մի մեծ գործ արած կլինենք:

նա ընկերներին հաճախ ասում էր, եթե ամեն մեկդ մի փոքր բան աներ, բոլորս մի մեծ գործ արած կլինեինք

5․Գտնե՛լ, թե որ շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։  

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան
2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն
3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ
4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ
5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ
6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել
7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել
8. անձնական, աստիճան, աստղ, աստղազարդ, աստղանիշ
9. գեղեցիկ, գետեզր, գերկարճ, գինեթաս, գիպս
10. ծանրորդ, կենցաղ, կղմինդր, համար, համարակալել

6 Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։ 

1․Գովել, դրվատել, պախարակել, փառաբանել
2․ Բիլ, լուրթ, կապուտակ, լաջվարդ
3․ Հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել
4․Դժվար, դյուրին, բարդ, խրթին

7. Ո՞ր նախադասության մեջ է ընկեր բառը գործածված ուղիղ իմաստով։   

1․ Ես  մի ընկեր ունեի՝ Լիպո անուով:
2․Ընկեր կդառնամ ես քո վշտերին…
3․Ջութակը միշտ նրա անբաժան ընկերն էր:
4․Ի վերջո կյանքի ընկերներ դարձան:

Թողնել մեկնաբանություն