Posted in Քաղաքագիտություն

Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը

Հոկտեմբերի 2-6
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 4՝ Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը․
ա/ Պետության կառավարման ձևը
բ/ Պետության կառուցվածքի ձևը
Էլ․ դասագիրք՝ 
Հասարակագիտություն-11, էջ 157-160
Կարող եք օգտվել նաև՝
 «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Պետության կառավարման ինչպիսի՞ ձևեր գոյություն ունեն։ Նկարագրե՛ք ՀՀ ներկայիս կառավարման ձևը։

Հայաստանը ներկայումս խորհրդարանային հանրապետություն է։ Մեզ մոտ խորհրդարանի պաշտոնական անձանց ընտրում է ժողովուրդը քվեարկության միջոցով։ Իսկ խորհրդարանի կազմավորումից հետո խորհրդարանը ընտրում է վարչապետ, որը ստանձնում է պետության առաջին դեմքի պաշտոնը։ Հետագայում ցանկացած որոշում հաստատվում և ներկայացվում է վարչապետին։

Շարունակել կարդալ “Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը”
Posted in Քաղաքագիտություն

Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները

Սեպտեմբերի 25-29
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 3՝ Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները․
ա/ Պետական իշխանության իրականացման իրավական և կազմակերպական ձևերը
բ/ Հարկադրանքը որպես պետական իշխանության իրականացման եղանակ
գ/ Իրազեկումը և համոզումը որպես պետական իշխանության իրականացման եղանակ
Է․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 153-156․
Կարող եք օգտվել նաև՝
 «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․

Առաջադրանք
1․ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պետական հարկադրանքի կիրառման նպատակը։

Իրավական հարկադրանքը ազատության օրինական սահմանափակումն է ուժային ճնշման ճանապարհով: Այսինքն երբ անհատը կամ խումբը չի հետևում երկրի կանոններին, կամ չի անում իր պարտականությունները, պետությունը կարող է հարկադրել։ Պետական հարկադրանքը օրենքներով կարող է լինել հոգեբանական, նյութական, ֆիզիկական: Նյութական հարկադրանքի օրինակ են տուգանքը, նաև գույքի բռնագրավումը: Իսկ ֆիզիկական հարկադրանք կարող են կիրառել այն ժամանակ, երբ օրինակ ֆիզիկապես վտանգ են սպառնում, կամ ծեծկռտուք է։ Հիմնականում այդ հարկադրանքները ուղղված են լինում անձի ազատության դեմ, օրինակ’ ազատազրկումը, կալանավորումը։

Շարունակել կարդալ “Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները”
Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Դաս 2

Թեմա 2՝ Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․
ա/ 
Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ
բ/ Պետական իշխանություն և ինքնիշխանություն
Դասագիրք՝ 
Հասարակագիտություն-11, էջ 147-152
Կարող եք օգտվել նաև՝
 «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․

Առաջադրանք
1․ Որո՞նք են պետության հատկանիշները։

Բնակչության և իշխանության բաժանումը վարչատարացքային սկզբունքով։
Պետությունը միայն կառավարմամբ զբաղվող մարդկանց հատուկ խումբ է՝ հանրային իշխանություն։
Պետությունը հասարակական կյանքը կարգավորում է իրավական հիմքերով։
Պետությունն օժտված է ինքնիշխանությամբ։

Շարունակել կարդալ “Քաղաքագիտություն․ Դաս 2”
Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Քաղաքականությունը և Քաղաքագիտությունը

Սեպտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 1․Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան․
ա/ Քաղաքականությունը և Քաղաքագիտությունը
բ/ Հասարակության քաղաքական համակարգը և դրա սուբյեկտները
գ/ Քաղաքական համակարգի գործողության կառուցակարգը
դ/ Քաղաքական համակարգի բաղադրատարրերի բնութագրերը
Էլեկտրոնային դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 141-146․
Կարող եք օգտվել նաև՝
 «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։
Քաղաքագիտությունը հասարակական գիտություն է, որն ուսումնասիրում է քաղաքականությունը, պետական և ոչ պետական կառույցները, դրանց բնույթը և կապը մարդու հետ որպես անհատ և որպես հասարակության մի մաս։

2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները
Քաղաքականությունը հունարեն polis բառից է, որը թարգմանաբար նշանակում է քաղաք/պետություն, որն այնուհետև ձևափոխվել է politica և վերջնականորեն կոչվել քաղաքականություն:
3․ Ներկայացրե՛ք քաղաքական համակարգի բաղադրատարրերը /բլոգային աշխատանք/․