Այս պատմվածքը 16 տարեկան տղայի մասին էր, ով պաշտում էր մի դերասանուհու՝ Ջենիին։ Նա կարծես սիրահարված լիներ նրան, և մեկ տարի շարունակ, ամեն չորեքշաբթի մանուշակների մի փունջ էր ուղարկում դերասանուհուն։ Ամեն անգամ պահակը դրանք բարձրացնում էր Ջենիին, և դա դերասանուհուն շատ էր դուր գալիս։ Ճիշտ է, սկզբում նա չէր սպասում նրան, բայց մի օր, դերասանուհու ընկերուհին ասաց, որ այդ տղան շատ հմայիչ և ռոմանտիկ է, ու նա շատ կուզենար որ այդ ամենը իրեն ուղարկեին։ Դերասանուհին որոշեց ընդհունել տղային և պահակին փոխանցեց, որ հենց տղան բերի մանուշակները, թող նա բարձրացնի վերև, նա իրեն կդիմավորի։ Բայց այդ օրը տղան չեկավ։ Ջենին զարմացավ ու անհանգստացավ, մտածեց թե հիվանդացել է։ Սպասեց հաջորդ չորեքշաբթի օրվան, բայց նա կրկին չեկավ։ Դերասանուհին արդեն անհանգստանում էր, ուզում էր նրան գտնել իր ընկերների, դպրոցի միջոցով, բայց տղայի անունն էլ չգիտեր։
Հետո նա հեռացավ Փարիզից, և երբ վերադարձավ, արդեն մոռացել էր Անդրեյի մասին։ Մեկ տարի անց մի նամակ ստացավ գնդապետ Ժենեվրիերից, որը նրան խնդրում էր հանդիպել ինչ-որ անձնական գործով: Նամակը կոռեկտ էր և հարգալից: Ոչ մի պատճառ չկար մերժելու: Ջենին խնդրեց գնդապետին գալ հանդիպման իր տանը, մի շաբաթ օր։ Պարզվեց նա Անդրեյի հայրն է, ով եկել էր ասելու, որ տղան 2 ամիս առաջ մահացել է։ Անդրեն որոշել էր մեկնել Մադագասկար, որպեսզի մոռանար դերասանուհու հանդեպ ունենցաց սերը։ Նրա սենյակը ամբողջությամբ պատված էր դերասանուհու լուսանկարներով, և նա իր կյանքում ամենաշատը Ջենիին էր սիրում։ Վերջում, դերասանուհին ասաց, որ նա ամեն չորեքշաբթի կգնա տղայի գերեզմանին և մանուշակներ կթողնի այնտեղ։ Եվ նա արեց դա։
Իմ կարծիքով տղան ընդամենը ուզում էր առանձնանար մնացած երկրպագուներից, ուզում էր աղջկա ուշադրությունը գրավեր ամեն չորեքշաբթի նվիրելով մանուշակները։ Կարող է և նա ուներ զգացմունքներ աղջկա հանդեպ, չեմ հերքում, կամ հաստատում, բայց կարծում եմ, որ դա ընդամենը առանձնանալու միջոց էր և աղջկա ուշադրությունը գրավելու ձև։ Ինձ թվում է նա հասավ իր ուզածին և նպատակին։