Posted in Մաթեմատիկա

Հայ գյուտարարների հայտնագործությունները

  1. Ալեք Մանուկյան, գործարար, գյուտարար, բարերար

алек манукян
Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թ․-ին Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, իսկ այդ ժամանակ՝ Օսմանյան կայսրության մաս): Փախչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից՝ նա գաղթել է Միացյալ Նահանգներ: 

Ժամանելով Միացյալ Նահանգներ որպես փախստական​​՝ նա քրտնաջան աշխատանքով հասել է հսկայական հաջողությունների: Մանուկյանը ստեղծել է «Delta»-ն` առաջին հաջող առևտրային ծորակը՝ մեկ բռնակով: Նրան հաջողվել է իրականացնել դասական ամերիկյան երազանքը: Այսօր ամբողջ աշխարհը օգտագործում է նրա հանճարեղության չափ պարզ գյուտը: Գործարարը նվիրաբերելով միլիոնավոր դոլարներ, իր ունեցվածքը ուղղել է կրթական և բարեգործական ծրագրերի, որոնցից շատերը ծառայում են տասնյակ երկրների հայ համայնքին: 

2. Բորիս Բաբայան, գերհամակարգչի ստեղծողը

Борис Бабаян

Բորիս Բաբայանը այն մարդկանցից մեկն է, ով շատ բան է արել գերհամակարգիչների ստեղծման և զարգացման համար: Նա այս ոլորտում առաջիններից մեկն է եղել և հսկայական դեր է խաղացել խորհրդային ​​գերհամակարգչային համակարգերի ստեղծման և զարգացման գործում: Բաբայանը և իր գործընկերները 1978 թ.-ին մշակել են «Эльбрус-1» սուպերսկալյարային համակարգիչը, որը Խորհրդային Միությունում օգտագործվում էր միջուկային էներգետիկայի և տիեզերական արդյունաբերության մեջ:

3. Ռայմոնդ Վահան Դամադյան, ամերիկահայ գիտնական և գյուտարար

Раймонд Ваган Дамадьян

Դամադյանը մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի գյուտարարն է: 1988-ին գիտնականը ստացել է տեխնոլոգիայի ազգային մեդալ: Սկաների առաջին օրինակն այժմ ցուցադրվում է Գյուտարարների փառքի ազգային թանգարանում (Աքրոն, Օհայո, ԱՄՆ): Նրա աշխատանքը ճանաչում են ստացել ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում:

4. Ծագումով Ստամբուլից, ազգությամբ հայ, երիտասարդ քիմիկոս Քրիստափոր Տեր- Սերոբյանը 1864թ. ստեղծում է ամերիկյան դոլարի կանաչագույն ներկը, որն անհնար էր կեղծել:

an-american-tradition-of-jewelry-and-silverware_6

5. Գաբրիել Կազանջյանին էպատկանում 1908թ. ներկայացված և 1911թ. արտոնագիր ստացած մազերի չորացման սարքի` ֆենի գյուտը:

фен.5

6. 1956թ. Լյութեր Սիմիջյանը ստեղծում է դրամաբաշխային սարքը (բանկոմատ), առանց որի դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը:

Банкомат2

Թողնել մեկնաբանություն