Posted in Մաթեմատիկա

Ձմեռային ուսումնական ճամբար․ Երրորդ շաբաթվա ամփոփում

Բարև Ձեզ, այսօր ես կամփոփեմ ձմեռային ուսումնական ճամբարի վերջին շաբաթը։ Այս շաբաթ մենք լիքը խնդիրներ ենք լուծել և նաև պիցցա ենք պատրաստել։ Մանրամասների համար կարդա ներքևում։

Երկուշաբթի

Օրվա դասացուցակը՝

Նախագիծ
Նախագիծ
Պար
Նախագիծ
Նախագիծ
Նախագիծ

Օրը ինչպես միշտ սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Քանի որ ընկեր Լիանան երկուշաբթի և չորեքշաբթի օրերը առաջին երկու ժամը փոքրիկների մոտ ընտրության է և մենք ուղակի նստեցինք առաջին երկու ժամը։ Հետո մենք գնացինք պարի։ Վերջին երեք ժամը մենք լուծեցինք խնդիրներ օլիմպիադայից։ Դե ինչ այսքանով վերջացավ մեր երկուշաբթի օրը։

Երեքշաբթի

Օրվա դասացուցակը՝

նախագիծ
Տեխնոլ
Ընտրութ
Ընտրութ
նախագիծ
նախագիծ

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Այսօր ազգագրական փառատոնի շնրջանակում պատրաստեցինք պիցցա։ Ահա և պատումը։

Չորեքշաբթի

Օրվա դասացուցակը՝

թվային նկարչություն
մետաքս
նախագիծ
ռադիոտ
նախագիծ
Երգ

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Հետո գնացինք թվային նկարչության և մետաքսագրության, բայց չգիտես ինչու ուսուցիչները չէին եկել։ Հետո մենք գնացինք մեր մաթեմատիկայի դասարան, որպեսզի քնարկենք օլիմպիադայի խնդիրները։ Մենք այդ օրը ժամը 12։00 ունեինք երկու սեմինար առաջինը ներկայացումն էր Միջին դպրոցի թատրոնի սրահում մյուսն էլ կոչվում էր գեղեցկությունը մաթեմատիկայում։ Ես գնացի գեղեցկությունը մաթեմատիկայում սեմնարին։ Սեմինարը վարեց մի տղաը, որը մեր դպրոցի շրջանավարտներից էր։ Ասեմ, որ այդ տղայի առաջին սեմինարն էր և ասեմ, որ շատ լավ վարեց, համենային դեպս ինձ շատ դուր եկավ։ Շատ հետաքրքիր անցավ։ Դե ինչ այսքանով վերջացավ մեր չորեքշաբթի օրը։

Ուրբաթ

Օրվա դասացուցակը՝

Տեխնոլոգիա
Նախագիծ
Նախագիծ
Նախագիծ
Լող

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Առաջին դասաժամը գնացինք տեխնոլոգիայի։ Հետո գնացինք ընկեր Լիանայի մոտ և օլիմպիադայի խնդիրներ լուծեցինք։ Չորեքշաբթի օրը ընկեր Լիանան պայմանավորվել էր մեր կրթահամալիրի լողավազանի կազմակերպչի հետ, որպեսզի մենք ուրբաթ օրը գնային լողավազան ժամը 13։00 և մեր ջոկատից մի խումբ երեխաներ գնացին լողալու։ Ես չգնացի, որովհետև այդ օրը ցուրտ էր։ Դե ինչ այսքանով վերջացավ մեր ուրբաթ օրը։

Թողնել մեկնաբանություն