Posted in Ֆիզիկա 10

Մարմինների ազատ անկումը․ Ազատ անկման արագացում

Հաստատուն արագացմամբ շարժման օրինակ է մարմինների ազատ անկումըԵրկրի մակերևույթի վրա, երբ նրանք շարժվում են միայն Երկրի ձգողության ազդեցությամբ։

Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

Դիցուք մարմինն ազատ անկում է կատարում հ բարձրությունից: Որոշենք անկման սկզբից t ժամանակ անց նրա արագությունը, անցած ճանապարհը և գետնից ունեցած բարձրությունը:

Տվյալ դեպքում մարմնի շարժումը դադարի վիճակից հավասարաչափ արագացող է, հետևաբար նրա արագությունը և անցած ճանապարհը կարելի է որոշել հավասարաչափ արագացմամբ շարժվող բանաձևերով՝ 

v=at

S=at^2/2 

դրանց մեջ a-ն փոխարինելով g-ով

v=gt

հ=gt^2/2

Ազատ անկումը հաստատուն արագացմամբ շարժում է, իսկ արագացումն ուղղված է ուղղաձիգ դեպի վար և տվյալ վայրում նույնն է բոլոր մարմինների համար։ Այդ շարժման կինեմատիկական հավասարումներն արտահայտվում են հետևյալ կերպ՝

v=v0+gt

r=r0+v0t+gt^2/2

Հավասարաչափ արագացող շարժման հետագիծն ուղիղ գիծ է, եթե մարմնի սկզբնական արագությունը v0=0։

v0 սկզբնական արագությամբ ուղղաձիգ դեպի վեր նետած մարմնի շարժման դեպքում մարմնի արագացումն ուղղված է շարժման հակառակ ուղղությամբ, հետևաբար այն հավասարաչափ դանդաղող է: Մարմնի արագությունն աստիճանաբար նվազում է և հետագծի ամենաբարձր կետում դառնում զրո:

Կինեմատիկ հավասարումներ՝

Vy=V0-gt

y=V0t-gt^2/2

Հարցեր

  • Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում։

Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

  • Գրեք առանց սկզբնական արագության մարմնի շարժման կինեմատիկական հավասարումները։

v=gt

հ=gt^2/2

  • Գրեք ուղղաձիգ դեպի վեր նետված մարմնի կինեմատիկ հավասարումները։

Vy=V0-gt

y=V0t-gt^2/2

Թողնել մեկնաբանություն