Posted in Էկոլոգիա 10

ՀՀ հանքարդյունաբերությունը

Հայաստանի Հանրապետությունում շատ են գունավոր մետաղների հատկապես պղնձի, մոլիբդենի, կապարի, ոսկու և ալյումինի պաշարները: Ամենախոշոր պղնձի և մոլիբդենի հանքավայրերը գտնվում են Լոռու մարզում (Ալավերդու հանքավայրը) և Սյունքի մարզում (Կապանի հանքավայրը): Հայաստանում պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ` պղնձամոլիբդենային հանքավայրերում: Հայտնի են Քաջարանի, Ագարակի և Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրերը: Քաջարանի և Ագարակի հանքավայրերը գտնվում են Սյունիքի մարզում, իսկ Թեղուտի հանքավայրը գտնվում է Լոռու մարզում։ Մեղրձորի ոսկու հանքվայրը գտնվում է Կոտայքի մարզում։ Սոթքի ոսկու հանքավայրը, որը գտնվում է Գեղարքունիկի մարզում։ Սյունիքի մարզում կա նաև Շահումյանի հանքավայր, որից արտահանվում է ոսկի, պղնձ, ցինկ, կապար և արծաթ։

Պոչամբարը դա քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերն են։ Հիմնականում կառուցում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր:

Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերողը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը շահագործում է 1 պոչամբար՝ Արծվանիկի պոչամբարը, որն ամենամեծն է Հայաստանում եւ համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում: Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի հարեւանությամբ գտնվող Արծվանիկի պոչամբարի նախագծային ծավալը 325 մլն խմ է, սակայն չի բացառվում, որ ապագայում, երբ այդ ծավալն ամբողջությամբ լցվի պոչերով, նոր ծավալ սահմանվի՝ 398 մլն խմ:

Հանքերի և պոչամբարի պատճառով մարդկանց մոտ առաջանում են մի շարք հիվանդություններ՝ սրտային հիվանդույթուններ, կաթված, թոքերի քաղցկեղ, անբերություն նաև գայլի երախ։ Թունավոր միջավայրը կարող է ազդել մարդու եղունգների, մազերի, ատամների աճի և որակի վրա։ Մարդիկ չորացած փոչամբարների վրա հող են մշակում, հացահատիկ են ցանում, բանաջարեղեն են աճեցնում, իսկ հետո ուտում՝ նույնիսկ չիմանալով, որ ապրում են այդ թունավոր միջավայրում և մնում են հենց այդ պաչամբարի վրա։ Պոչամբարների մոտ արածում են նաև անասունները։ Մարդը մտածելով, որ կովի կաթը մաքուր պետք է լինի և անվտանգ՝ խմում է, իսկ արդյունքը երևում է մարդու վրա ալերգիաների և ժառանգական հիվանդությունների և այլ հիվանդությունների տեսքով։

Posted in English 10

English. ”Let’s imagine” Project. Vincent van Gogh

Vincent van Gogh was a Dutch artist, he was one of the most famous figures in the history of art. He created more than 2000 works of art. 1100 are drawings and works on paper and nearly 900 are oil paintings. He created landscapes, still lifes, portraits and self-portraits. His works are characterized by contrasts of colors and expressive brushwork. His innovations are foundations of modern art. Human emotions are expressed in his art. He passed through hard life and he relied on financial support from his brother. He suffered from severe depression. That’s why many painting stated uncompled.

Շարունակել կարդալ “English. ”Let’s imagine” Project. Vincent van Gogh”
Posted in Ֆիզիկա 10, Գրականություն 10, Թարգմանություններ

Նախագիծ «Գրիպի տարածումը ֆիզիկայի տեսանկյունից»․ Թարգմանություն

Գրիպը շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդություն է։ Ընդգրկված է սուր շնչառական վիրուսային վարակների խմբում։ Պարբերաբար հիվանդությունը տարածվում է համաճարակների տեսքով։ Գրիպը տարբեր է, և դրա վտանգը նույնպես:

Այն կարող է լինել առանց բարդության, որի դեպքում կանխատեսումը բավականին բարենպաստ է և կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ, նույնիսկ մահ: Ամեն տարի աշխարհում գրիպով հիվանդանում է մոտ 5 մլն մարդ, և մահանում է մոտ 200-250 հազար մարդ։ Եվ նույնիսկ մեր ժամանակներում դժվար է պատվաստանյութ պատրաստել, քանի որ ամեն տարի նոր վիրուսներ են գալիս, քանի որ գրիպի տեսակները շատ են։

Շարունակել կարդալ “Նախագիծ «Գրիպի տարածումը ֆիզիկայի տեսանկյունից»․ Թարգմանություն”
Posted in Գրականություն 10

Պ․ Սևակ․ Նամակ Սուլամիթային

“Աղաչում եմ,մի եղիր այդպես հարազատ: Եղիր ընդամենը կին, ու ես կկարողանամ մոռանալ քեզ: Եղիր մարդ, ու ես այդքան չեմ կարոտի քեզ… 
Անձրևը դադարեց: 
Իսկ դու ինչու՞ ես շարունակվում: 
Չեմ ու-զու-մ: Հասկանում՞ ես: 
Լսում՞ ես: Չեմ ու-զու-մ: 
Էլ չեմ կարող… 

Շարունակել կարդալ “Պ․ Սևակ․ Նամակ Սուլամիթային”
Posted in Գրականություն 10

Պ. Սևակի նամակը Սուլամիթային

Երևանից:

Հարազատս, պարզապես լաց լինել եմ ուզում, որ վաղը չեմ լսելու քո ձայնը,-անսպասելի գնում եմ Թբիլիսի: Այնտեղից կզանգահարեմ: Շատ տխուր է, բայց և երջանիկ, որ դու կաս աշխարհում: Շնորհավորում եմ տարելիցը, իմ միակ Սուլա: Թող այն տոն լինի ողջ կյանքի համար:Բանաստեղծի մեծ սերը` Սուլան, ներկայումս ապրում է Իսրայելում և ասում են, երբ հանկարծ որևէ մեկը անզգուշաբար նրան հարցնում է այդ մեծ սիրավեպի մասին նա պատասխանում է. <Այդ աղջիկը վաղուց չկա: Ես արդեն ուրիշ մարդ եմ, ով երբևէ ճանաչել է նրանց երկուսին` Պարույրին և Սուլային: Ես քնքշությամբ եմ հիշում նրանց: Այդ սիրո մեջ ջերմանում էին նաև ուրիշները>:

Դու իմ վերջինը թյուրիմացաբար և իմ միակը` ճակատագրով:

Posted in Գրականություն 10

Սեվակի նամակի Սուլամիթային

«Իմ ամենասիրելի, ամենամտերիմ, ամենաանհասանելի…

Քո ժլատ տողերը, որքան շատ ջերմություն, սեր և կյանք են նրանք ինձ տալիս: Ես արդեն ամենևին չեմ հավատում, թե ինչ-որ տեղ կարող եմ պետք լինել, և հանկարծ քո անհաստատ, փութկոտ տողերը, բառերը… և դու կրկին համակում ես ինձ և հասնում ես սրտիս ու սկսում ես հեղափոխել այն, որը հափշտակում է ինձ ողջ-ողջ: Միևնույն է, ինձ համար բերկրանք է… »
                                                                                    *
                                                                              *          *

                                                                                    *

Շարունակել կարդալ “Սեվակի նամակի Սուլամիթային”
Posted in Հասարակագիտություն 10

Բարոյագիտություն․ Ի՞նչ է բարոյականությունը

Բարոյագիտություն դա փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ։

Այսօր կա Էթիկայի ուսումնասիրության երեք գլխավոր բաժին՝

  1. Մետաէթիկա — զբաղվում է բարոյական հիմնավորումների տեսական նշանակությամբ և ծանոթագրություներով և թե ինչպես կարող են դրանց ճշմարտության արժեքները հաստատվել։
  2. Նորմատիվ էթիկա — զբաղվում է բարոյական վարվելակերպի պրակտիկ իմաստների ուսումնաիրությամբ։
  3. Կիրառական էթիկա — զբաղվում է այն հարցերով՝ թե մարդը ինչ պետք է անի կոնկրետ իրավիճակում կամ հատուկ գործողությունների տիրույթում։
Շարունակել կարդալ “Բարոյագիտություն․ Ի՞նչ է բարոյականությունը”
Posted in Ֆիզիկա 10

Նախաիծ «Ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացումը որպես ավանդականի այլընտրանք»

Էներգիայի այլընտրանքային աղբյուրները և վերականգնվող էներգիայի աղբյուրները ընկալվում են նույն իմաստով, բայց դրանք տարբեր են։ Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող են փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներին և որոնց յուրացման արդյունքում ձևավորվում է այլընտրանքային էներգետիկան: Այլընտրանքային էներգետիկան ավելի լայն հասկացություն է, որն իր մեջ ընդգրկում է վերականգնվող էներգիայի աղբյուրների յուրացումը, ինչպես նաև էներգիայի ստացման «մաքուր», էներգախնա և «կանաչ» տեխնոլոգիաները: Իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրներ են հանդիսանում վերականգնվող և անսպառ բնական ռեսուրսները, որոնցից կարելի է ստանալ էներգիայի տարբեր տեսակներ (էլեկտրաէներգիա, ջերմային, մեխանիկական) և որոնց շահագործման արդյունքում ձևավորվում է վերականգնվող ռեսուրսների էներգետիկան:

Շարունակել կարդալ “Նախաիծ «Ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացումը որպես ավանդականի այլընտրանք»”
Posted in English 10

Does the environment play a big role in a teenager’s life?

I am a teenager. I can have many problems at this age. My family, my parents, my brothers help me to solve many problems. Because it is a special period for teenagers. This age is very fragile. Every teenager wants to be a leader and be selfconfident in her or his society. The teachers have great positive influance on pupils. If they notice something strange in the pupil’s behaviour they contact with the parents to solve very important problems about the teenagers life. The parents should also be too patient to their children. They should realise their children’s psychological, health, mental, phisical problems. The teenagers are too sensitive at this age. Bad students influence badly on others. They can bully ,can damage ,even don’t respect elderly people and have no responsibility for anything.

Շարունակել կարդալ “Does the environment play a big role in a teenager’s life?”
Posted in Ֆիզիկա 10

Մարմինների ազատ անկումը․ Ազատ անկման արագացում

Հաստատուն արագացմամբ շարժման օրինակ է մարմինների ազատ անկումըԵրկրի մակերևույթի վրա, երբ նրանք շարժվում են միայն Երկրի ձգողության ազդեցությամբ։

Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

Դիցուք մարմինն ազատ անկում է կատարում հ բարձրությունից: Որոշենք անկման սկզբից t ժամանակ անց նրա արագությունը, անցած ճանապարհը և գետնից ունեցած բարձրությունը:

Շարունակել կարդալ “Մարմինների ազատ անկումը․ Ազատ անկման արագացում”