Posted in Գրականություն 10

Սիրելու տարիք․ Վանո Սիրադեղյան

Պատմվածքը խորիմաստ էր։ Պատմվածքում տղան սիրահարվում է մի աղջկա և այդ պահից նա կարծում է, որ իր արժանապատվությունը այլևս միայն իրեն չի վերաբերվելու։ Տղան որոշել էր, որ իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։ Աղջկա հանդեպ ունեցած զգացմունքը օգնում է տղային կամքի ուժ գտնել և փոխվել։ Եթե նա սիրահարված չլիներ, ապա իր մտքով էլ չէր անցնի դառնալ ավելի ուժեղ և կռվի մեջ մտնել: Տղան որոշ ժամանակ պատրաստվելուց  և ուժերը հավաքելուց հետո կռվի է գնում մի ոհմակի դեմ ,գիտակցելով ,որ ոչ մեկը չունի ՝թիկունքին կանգնի։Նա իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Թողնել մեկնաբանություն