Posted in Հասարակագիտություն 10, Գրականություն 10

Պատասխանատվություն

Մարդու մեջ կարևոր հատկանիշներից մեկն է պատասխանատվության զգացումը։ Ես ինձ պատասխանատու մարդ եմ համարում։ Պատասխանատու մարդը միշտ նպատակասլաց է, ուշադիր և զգոն։ Նա փորձում է միշտ կատարյալ և անթերի լինել ամեն ինչում և իրեն շրջապատող աշխարհը դարձնել իդեալական։ Միշտ ամեն ինչում փորձում եմ լինել առաջինը ու ամենալավը։ Դա գալիս է նրանից, որ, երբ սկսում եմ ինչ-որ գործ անել պատասխանատվություն եմ կրում ինձ վրա և ինչ էլ ուզում է լինի ես պետք է ավարտին հասցնեմ գործս։ Պատասխանատու մարդիկ ավելի կազմակերպված են լինում։ Նրանք պահը ավելի սառնորեն և ճիշտ են դատում։ Պատասխանատվություն ունեցող մարդը միշտ կհասնի իր նպատակներին։

Թողնել մեկնաբանություն