Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու․ Քերականական առաջադրանքներ

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ՝հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պոխպատյա արծաթազարթ սաղավարտ՝սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը՝բազպանները սրունքներին ամրացված, երկաթահյուս զանգապանները և ճտկավոր կոշիկները։ Ծանր սուրը՝արծաթազօծ պատյանով,լրացնում էր նրա զինվորական զարարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին,իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրոխտ ձայնով խոսեց.
«Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ,սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան Աշոտ Երկաթը անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Թողնել մեկնաբանություն