Posted in Հայոց լեզու 11

Հայոց լեզու․ Քերականություն․ 04. 04. 2024

1.Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները գտիր և փոխակերպիր դերբայական դարձվածի։

  1. Հենց այսօր դու գործ կստանաս, և համաձայն լինելու դեպքում վաղվանից կսկսենք աշխատել:
  2. Մեզ մոտ աշխատանքի անցնողները հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:
  3. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի՝ աշխարհիս լավագույններից մեկը համարվող հայտնի գրադարանում:
  4. Երևի Միհրդատը չէր զգացել իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը:
  5. Ամեն ինչ աղոթքով անել չկարողանալու դեպքում էլ տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը:
  6. Քսանհինգ տարեկան չեղած՝ հասցրել է երկու գյուտ արտոնագրել:
  7. Չե՞ք նեղանում իմ՝ այսպես համարձակ խոսելուց:
  8. Գաբրիելը չէր թաքցնում իր՝ ինչ-որ կասկածելի անձանց հետ կապված լինելը:

2. Տրված նախադասությունների երկրորդական բաղադրիչը փոխակերպիր դերբայական դարձվածի։

  1. Հետագայում այդ բնակավայրը, որ գյուղի էր վերածվել, Բագրատունիների նախարարական ոստանն է եղել։
  2. Նրանց, ովքեր դեպի լույսի աղբյուրն են ընթանում, ոգին ու երազանքն անհնար է սպանել։
  3. Չի կարող լինել ճշմարիտ հայրենասիրություն, եթե մարդը սեփական լեզվի հանդեպ սեր չի տածում։
  4. Ճշմարիտ մտավորականի ամենացայտուն հատկանիշներից մեկն այն է, որ նա այլոց կարծիքների հետ հաշվի է նստում։
  5. Իր հոբելյանի նախօրեին մարշալ Հովհաննես Բաղրամյանը տուն էր հրավիրել բոլոր հայ ծովակալներին, որոնք ծառայում էին նավատորմի տարբեր միավորումներում։
  6. Ես չեմ կարող վերարտադրել այդ պատմությունը, որ բիթլիսահայերենի ու ամերիկահայերենի շաղախով է արվել։
  7. Այն ժողովրդի ոգին, որ ապրել է ցանկանում, անգամ ցեղասպանությամբ չի ոչնչացվի։