Posted in Մաթեմատիկա

Փետրվարի 1. 2018թ. մաթեմ

Բանավոր հաշվարկ: Քննարկում ենք չստացված առաջադրանքները:

Թեմա՝  Ամրապնդում գիտելիքները: Շրջանագիծ և շրջան: Անկյուն, անկյան չափումը:

Նոր դասը՝ 5-րդ դասարանի դասագրքից՝ էջ 94-99:

Ընկերներ կարդում ենք, քննքրկում՝ մանրամասն:

Անկյուն, անկյան չափումը
Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է երկու նույն կետից դուրս եկող ճառագայթներից:

Կետը կոչվում է անկյան գագաթ, իսկ ճառագայթները՝ անկյան կողմեր:

Եթե անկյունը կազմված է նույն ուղղի վրա գտնվող և նույն կետից հակառակ ուղղություններով դուրս եկող երկու ճառագայթներից, ապա այն կոչվում է փռված անկյուն:
Անկյունը հաճախ նշանակում են երեք լատիներեն մեծատառերով: Գագաթը գրվում է մեջտեղում: Երբեմն անկյունը նշանակում են մեկ տառով, որը ցույց է տալիս գագաթը, իսկ անկյունները նշանակում են հունարեն փոքրատառերով:
Հաճախ օգտագործում են α,β,γ,δ,ϵ,η,ϕ,ω և այլ տառեր:
Lenkis.pngLenkis_izst1.png
Օրինակ
Գծագրերի նկարագիրը:
1. Առաջին գծագրում ցուց է տրված ABCB կամ α անկյունը:
2. Երկրորդ գծագրում ցույց է տրված KLM փռված անկյունը:
Ինչպես ամեն հատված, որի երկարությունը կարելի է չափել քանոնով և արտահայտել չափման միավորներով, այնպես էլ ամեն անկյուն ունի իր մեծությունը:
Անկյունների չափման միավորը աստիճանն է, որը փռված անկյան 180 մասն է:
Փռված անկյան մեծությունը 180° է:
Անկյունները չափում են անկյունաչափի (փոխադրիչի) միջոցով:
218268_l_10-010_007_10cm_i36-73f42692922a6a78f110bc2fbacdda0d.jpg
Փռված անկյան կեսը կոչվում է ուղիղ անկյուն:
Ուղիղ անկյունը նշանակում են անկյան մեջի փոքր քառակուսով:
Ուղիղ անկյան մեծությունը 90° է:
Lenkis_taisns.png
90°-ից փոքր անկյունները կոչվում են սուր անկյուններ:  
90°-ից մեծ և 180°-ից փոքր անկյունները կոչվում են բութ անկյուններ: 

Առաջադրանք 1. 

Գտիր ABC-ն, եթե CBD=67° և ABD=90°LŠt.PNG

Լուծում՝
90°-67°=23°
Պատասխան՝ ABC=23°

 

Առաջադրանք 2.

 

IZSTtklm.PNG
Որոշիր KLM անկյան տեսակը՝
  • ուղիղ
  • բութ
  • սուր
  • փռված

Առաջադրանք 3. 

Հայտնի է, որ 2+1+3=360°
Հաշվիր 2, եթե 1=143° և 3=177°:
Lpipl.PNG
Լուծում՝
360° — (177° + 143°) =40°
Պատասխան՝ 2=40°

Առաջադրանք 4. 

Գծում ենք շրջանագիծ, նշում կենտրոնը և մնացածը: Փորձեք ծրագրերով:

Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան Պատրանք

18589

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից:

Զրնգում են նրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե` կըգան…

Զուր…վաղուց են, ա’խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մնացել…

Կարդա բանաստեղծությունը, բանավոր պատասխանիր հետևյալ հարցերին:

  1. Անծանոթ բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:

Չալակ — շան անուն

կուսական — մաքուր

զուր — պարապ

զիլ -խիստ

  1. Ըստ քեզ ո՞րն է «խոր» բառի տեղը. զրնգում են խո՞ր, թե՞ խոր զրնգում են: Պատասխանդ պատճառաբանիր:

Ես ընտրեցի զրնգում են խոր,  որովհետև այդպես գրված է բանաստեղծության մեջ։

  1. Բացատրիր վերնագիրը: Մտածիր նոր վերնագիր:

Պատրանք նշանակում է տեսիլք։