Posted in Մաթեմատիկա

Փետրվարի 5. 2018թ.

Թեմա՝  Ամրապնդում գիտելիքները: Շրջանագիծ և շրջան: Անկյուն, անկյան չափումը:

Դասը՝ 5-րդ դասարանի դասագրքից՝ էջ 94-99:

Առաջադրանք 1.

Lenki_daudz22.png

Տրված է, որ CG-ն կիսում է DCE անկյունը և CE-ն կիսում է DCF անկյունը:
Հաշվիր GCE և DCF անկյունները, եթե DCE=70°
1)GCE=
2)DCF=

Առաջադրանք 2.

Lenki_lielumi.png
 Տրված է, որ KMP=12°PML=24°LMN=36°
 Քանի՞ տարբեր մեծություններով անկյուններ կան նկարում:
Լուծում՝
 7
1. KMN= 12° + 24° + 36°= 72°
2. KML= 12° + 24°=36°
3. PMN= 24° + 36°=60°
Պատասխան՝

KMN=  72°, KML=36°, PMN= 60°

Առաջադրանք 3.

Տեղում ենք կատարում գրքից 5-րդ դասարան էջ 99(առաջադրանքները կասեմ տեղում):

 

Posted in English, Թարգմանություններ

February 5-9

Թարգմանում ենք Սեբաստացի սովորողների հորինած առակները.(խմբային աշխատանք)

Արմինե Աբրահամյան և ընկերներ՝ Ամենախելացի առյուծը:

English

 

The cleverest Lion

You think that the lions aren’t clever, are you?

One day I went travelling without my and father. Suddenly a lion appeared in front of me. I tried to run but fell down. The lion came up to me and said:

I shall cure you and he cared me. I fare welled him and went home.

  • My dear are you ok? I answered:
  • I’m not well, my foot aches. The lion said:

The fable shows that some time the unchind people seem to be cruel but really they are kind.

 

Երանուհի Խլղաթյան և ընկերներ՝ Փիղը և մուկը:

English

Elephant and mouse

The elephant liked to wander in the forest. He was about to step the mouse but it’s cracking sobered him and he pulled his leg aside. The mouse was grate full to him.

The elephant went on wandering in the forest and suddenly fell in to the hole. The mouse called his friends and they started the pull him out. The fable shows that even the small creatures can the little mice helped the elephant.

Posted in Բնագիտություն

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքր, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն րաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ես՝ Հարավայինը, որր ողողում է Անտարկտիդայի ափերը:

Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի րնդարձակ տարածություն է զրաղեցնում, քան ամրողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդր՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրր, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիներր ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակր ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, րնդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքր Մարիանյանն է՝ 11022 մ, որր գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունր չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորություններր չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակր, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և րազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրր տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերր հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:

Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովր Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
Posted in English

February 5-9

Էջ 133, վարժ. 15-ի տեքստը՝ Holidays in Brighton, վարժ կարդալ և բանավոր թարգմանել տեքստը: Կազմել 7-8 հարց տեքստի վերաբերյալ: Տեքստը կքննարկենք դասարանում:

  1. Where did my father and I go last summer?
  2. Where is Brighton?
  3. What is a double?
  4. Was there much furniture in the room?
  5. What color were the curtains?
  6. How many times did I have a shower?
  7. Was the view lovely?
  8. Why are we going to spend our next summer there again?

էջ 134, վարժ. 17, պատկերացրեք՝ նոր բնակարան եք գնել, պետք է նկարում պատկերված կահույքը տեղադրեք հյուրասենյակում՝ օգտագործելով be going toարտահայտությունը:

We are going to buy a new house. I am going to put the mirror on the wall of the bathroom. I am going to put the sofa and two armchairs in the middle of the living – room. I am going to put the carpet on the floor of my bedroom. I am going to put the TV set near the bookcase in the living-room. I am going to put the chairs at the table in the living-room. I am going to put the curtains in my bedroom. I am going to put the bookcase in the living-room.

on the left-ձախ կողմում, on the right-աջ կողմում, in the middle-մեջտեղում, in the corner-անկյունում, near-մոտ, at-կողքին, on-վրա, between-միջև:

Օր՝. I am going to put the bookcase in the corner of the living-room.

Լրացուցիչ՝ Էջ 133, վարժ. 15-ի տեքստը՝ Holidays in Brighton, պատմել:

Posted in Մայրենի

Փետրվար 5

Հովհաննես Թումանյան «Ոսկի քաղաքը»

  • Կարդա առաջին երեք հատվածները, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

մխիթարվել- սիրտը հովանալ:

շռայլ- Փարթամ, ճոխ, առատության մեջ անց կացվող: Շռայլ կյանք:

ընկղմվել-  մխրճվել, թաղվել:

  • Թվարկիր հերոսներին:

Ուքանա թագավոր, Քանաքարա, Դիվանա: 

  • Ըստ այդ հատվածների նկարագրիր և բնութագրիր Դիվանային:

Դիվանան մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է։

  • Վերնագրիր հատվածները:

1․ Որսորդ թագավորը

2․ Քանաքարայի երազը

3․ Սուտասան Դիվանան

 

Posted in Հայրենագիտություն

Վիշապագորգ

ՎԻՇԱՊԱԳՈՐԳ, հայկական գորգ, որի շեղացանց հորինվածքում, բուսական ևՎիշապագորգ (Արցախ, XIX դ.)կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներով կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը (այստեղից էլ անունը): Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ 2 շարքում, յուրաքանչյուրում՝ 2-4 հատ, որոնց մոտ պատկերված են կենաց ծառեր: Վիշապին բնորոշ են նաև չորս գույները կարմիր, կապույտ, շագանակագույն, փղոսկրագույն: Հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝ ստացված որդան կարմիրից: Ուսումնասիրողները Վիշապագորգերի զարդանախշերի, վիշապների, օգտագործված գույների ողջ խորհուրդը մեկնաբանում են տարբեր կերպ: Դրանք համարվում ենՎիշապագորգ (Արցախ-Սյունիք, XIX դ. երկրորդ կես) ոչ միայն հայկական։ Դասական Վիշապաքաղի ընտիր օրինակներ են պահպանվել աշխարհի շատ թանգարաններում (Բեռլինի պետական, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի, Վիեննայի Դեկորատիվ արվեստի, Էստերգոմի Քրիստոնեական, Ստամբուլի Թուրքական և իսլամական, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարաններում): Հայաստանում ստեղծվել են նաև Վիշապգորգի տարատեսակներ գորգագործ արվեստագետների էսքիզներով, ժողովրդական վարպետների ձեռքերով, մեքենական եղանակով:

 

Posted in Հայրենագիտություն

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ․ Գորգագործություն

  Աշխարհի ամենահին գորգը

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս­կանում ենք ճարտարապետական հուշար­ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշա­կույթի անբաժան մասն է և մեր հպարտու­թյան առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա­րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։

Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետ-արհեստավորները՝ դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշնեը։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին՝  Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն — Գորգագործությունն ու կարպետագործությունն արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե­սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և գորգ, և կարպետ իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե­նին և եվրոպական այլ լեզուների։ 13-րդ դարի իտալացի ճանա­պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու­թյուններում խոսելով հայերի մասին՝ նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։

Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանախշերը չեն մոռաց­վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։

Հայկական զարդանախշերը ժողո­վրդական հնագույն պատկերացում­ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։

Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։