Posted in Մաթեմատիկա

Փետրվարի 15. 2018թ.

Թեմա՝ Ուղղանկյունանիստ

 

Առաջադրանք 1.

Հայտնի է, որ խորանարդի մեկ կողի երկարությունը 4 սմ է: Որոշիր բոլոր կողերի գումարը:

Պատասխան՝ 48սմ:

Առաջադրանք 2.

Ճանճը խորանարդի մակերևույթով, կարմիր գծի ուղղությամբ շարժվում է A կետից դեպի B կետը: Որոշիր ճանճի անցած ճանապարհի երկարությունը, եթե խորանարդի նիստի մակերեսը 400 սմ2 է:

Պատասխան՝ ճանճի անցած ճանապարհի երկարությունը 100 սմ է:

Առաջադրանք 3.Համառոտագրած կգրեք:

Գրգից՝ 823, 824, 825, 826:

Վարժ․ 823

Խորանարդի բոլոր կողմերի երկարությունները միասին – 84 սմ

Գտնել մեկ կողմի երկարւթյունը։

Լուծում։

1․ 84 ։ 12=7սմ

Պատ՝․ 7սմ՛

 

Վարժ․ 824

Խորանարդի բոլոր նիստերի մակերեսի գումար – 150սմ քառ․

Գտնել մեկ նիստի մակերեսը։

Լուծում։

1․150 : 6=25սմ քառ․

Պատ՝․25սմ քառ․

 

Վարժ․ 825

Երկարություն – 8սմ

Լայնություն – 6սմ

Բարձրություն – 12սմ

Հաշվել ուղղանկյունանիստի նիստերի պարագծերը։

Լուծում։

1․  4x(8+6+12)=4 x 26=104սմ

Պատ՝․ 104սմ

 

Վարժ․ 826

Ուղանկյունանիստի չափումներ – 3սմ, 5սմ, 7սմ

Գտնել ուղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։

Լուծում։

1․ 2 x (3 x 5 + 5 x 7 + 3 x 7)=142սմ

Պատ՝․ 142սմ

 

Առաջադրանք 4. Անցածից

Գրքից 806, 807:

Վարժ․ 806

Լուծում։

1․ 5-3=2սմ

Պատ՝․ 2սմ

 

Վարժ․ 807

1․ 15 x 400=6000կգ

2. 6000կգ x 200=1.200.000կգ

3. 1.200.000կգ=1.200տ

Պատ՝․ 1.200տ

 

Posted in Մայրենի

Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը

 

Կարդա Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը և կատարիր առաջադրանքները:

Վահան Տերյան

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

1.Գտի՛ր և դուրս գրիր բնությունը պատկերող տողերը:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ:

  1. Գրի՛ր պարզկա, անզոր, մշուշ, անվերջ, կրկին բառերի հոմանիշները:

պարզկա – Պարզ, անամպ, անամպ ամած, ջինջ

անզոր – Տկար, թույլ, անկարող, անուժ

մշուշ – Մառախուղ, մեգ

անվերջ – անծայր, անծայրածիր, անսահման, անեզր, անեզերք։

կրկին — Դարձյալ, նորից, վերստին

 

  1. Գրի՛ր հին, արագ, մաշված, բարակ, անզոր, դրախտ, խոսել բառերի հականիշները:

հին – նոր, արդի, այժմյան, ժամանակակից

արագ – դանդաղ, կամաց, ծանր

մաշված – նոր, արդի, այժմյան, ժամանակակից

անզոր –  ուժեղ, կորովի, զորեղ

դրախտ – դժոխք, քավարան, գեհեն

խոսել — լռել, լուռ մնալ, չխոսել

 

Posted in Մայրենի

Երկհնչյունների ուղղագրությունը

ույյու

1.Լրացրու՝ գրելով  ույ, յու կամ ու:

Համբուրել, աշխույժ, զգույշ, զգույշություն, թույլատրել, թույլտվություն, թուլամորթ, գունավոր, թունավոր, ընկուզենի, զրույց, հյուրանոց, աղբյուր:

2.Մեկական նախադասության մեջ գործածիր հետևյալ բառերը՝

ա) սյուն-սույն

բ ) բույր-բյուր

գ) հույս-հյուս

Սույն աղջիկը կանգնած է սյան կողքը։

Այս դաշտում կան բյուր բույր ունեցող ծաղիկներ։

Երկար հյուսերով աղջիկը հույսով սպասում էր անակնկալին։

 

  1. Շարքերը լրացրու համապատասխան երկհնչյուն ունեցող բառերով՝

ույ- ատամնաբույժ, աշխույժ, զգույշ, զգույշություն, թույլատրել, թույլտվություն։

յու- հյութալի, հյուրանոց, աղբյուր։

4.Լրացրու յու կամ ու:

Հուշում՝ յու երկհնչյունը գրվում է գոյականներում, ու ձայնավորը՝ ածականներում:

Մեր առջև անսպասելիորեն բացվեց շլացուցիչ շառաչույնով գահավիժող ջրվեժը:
Անթարթ հայացքով նայում էի շառաչուն ջրվեժին:
Նա հնչուն ձայնով արտասանում էր հայերենի բաղաձայն հնչյունները:
Լեռներից իջնող շառաչյուն գետը հոսում էր դաշտի մեջտեղով՝ իր խոխոջույնը լսելի դարձնելով հեռուներում:
Թշնամու հարձակման ժամանակ շարժում էին զանգի պողպատե լեզվակը, և նրա ղողանջյունը սփռվում էր շրջակա գյուղերում:

5.Յուրաքանչյուր կենդանու անվան դիմաց գրիր երկհնչյուն ունեցող մեկ բառ (կամ ձագի, կամ արձակած ձայնի անունը, կամ էլ այդ կենդանու խմբի անունը):

Օրինակ՝ արագիլ-կափկափյուն (արձակած ձայնը)

առյուծ — կորյուն, ձի — նժույգ, թռչուն — ճռվողյուն, ոչխար — բառատաչյուն, կով — մայուն։

 

 

Posted in Բնագիտություն

Առաջադրանք

Լճեր, ջրամբարներ

Ի՞նչ է լիճը:

Լճեր ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճային գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:

Տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային:

Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:

Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

Ջրամբար նշանակում է մարդու կողմից պատրաստված լճակներ։ Ճրամբար կառուցում են նրա համար,  որ օգտագործեն են ո­ռոգման նպատակով։

Թվարկիր Հայաստանի լճերը և ջրամբարները:

Ջրամբար — Ախուրյանի, Ապարանի։

Լճեր — 

Ինչ նպատակով են օգտագործում ջրամբարում կուտակված ջուրը:

Կուտակած ջրերը օգտագործում են ոռոքման համար։

Որպես կանոն՝ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցր:

Որ լիճն է կոչվում անհոսորն է հոսուն:

Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը: