Posted in Ֆիզիկա 10

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ 17․09- 24․09 ՈՒՂՂԱԳԻԾ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ

ՈՒՂՂԱԳԻԾ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ: ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ: ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄՆ ՈՒՂՂԱԳԻԾ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ։ ՈՒՂՂԱԳԻԾ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՎՈՂ ՄԱՐՄՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ԿՈՈՐԴԻՆԱՏԻ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԳՐԱՖԻԿՆԵՐԸ։ ՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ: ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում կատարում է նույն տեղափոխությունները, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:

Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի տեղափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:    V=S/t=const

Տեղափոխությունը վեկտորական մեծություն է, իսկ ժամանակը՝ դրական սկալյար, ուստի՝ արագությունը վեկտոր է, որի ուղղությունը համընկնում է տեղափոխության ուղղությանը:

Որպես արագության միավոր են ընդունում այն ուղղագիծ հավասարաչափ շարժման արագությունը, որի ընթացքում մարմինը յուրաքաչյուր 1 վարկյանում անցնում է 1 մ ճանապարհ:

r = r0 +vt

x = x0 + vxt

Շարունակել կարդալ “10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ 17․09- 24․09 ՈՒՂՂԱԳԻԾ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ”