Posted in Գրականություն 10

Ստեղծագործական աշխատանքների վերնագրեր

Մտահոգությունը չի վերացնում վաղվա խնդիրները, այլ…

Ազատություն նշանակում է պատասխանատվություն

Զայրույթը վատ խորհրդատու է

Խոսքի ուժը

Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է:

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում․․․

Կտրուկ փոփոխություններն անհրաժե՞շտ են…

Մարդկությանն անհրաժե՞շտ է ժամանակի մեքենա․․․

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․

Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ—որ  բան  անել  քեզ  համար:

Դու  ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:

Հայրենիքն ինձ համար

Ես չեմ կարող փոխել քամու ուղղությունը, բայց․․․

Posted in Գրականություն 10

Հարի  Բրաունի․ «նամակը դստերը»

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչոր  բան  անել  քեզ  համար:

Ինչ  է  դա  նշանակո՞ւմ:  Ինչպե՞ս  կարող  է  այդ  պարզ  ճշմարտությունն  այդքան  կարևոր  լինել:  Հնարավոր  է,  հիմա  այս  ամենը  քեզ  կարևոր  չի  թվում,  բայց  այս  սկզբունքը  կփրկի  քո  կյանքը:  Ոչ  ոք  չի  ապրում  քեզ  համար,  իմ  սիրելի  բալիկ,  որովհետև,  դու  դու  ես,  և  ուրիշ  ոչ  ոք:  Ամեն  մեկն  ապրում  է  իր  համար,  իր  երջանկության  համար:  Եվ  ինչքան  շուտ  դա  հասկանաս,  այնքան  արագ  կազատվես  սպասումից,  որ  ինչ-որ  մեկը  քեզ  կարող  է  երջանիկ  դարձնել:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  քեզ  սիրել:

Եթե  ինչ-որ  մեկը  քեզ  սիրում  է,  ուրեմն`  դու   յուրահատուկ  ես,   դու  նրան   դարձնում  ես  երջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դու  ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  ինձ  հետ,  սիրել,  ապահովել  իմ  զարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Posted in Գրականություն 10

Պայքար առանց կատաղության։ Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Posted in Գրականություն 10

Ռեյ Բրեդբերի․ «Լիճը»

Պատմվածքը շատ հուզիչ էր։ Հեղինակը գրել է իր սիրած աղջկա՝ Թալլիի մասին, ով խեղդվել էր լճում: Տղան 12 տարեկան էր, բայց նա ամբողջ սրտով սիրում էր նրան: Նրանք հաճախ գնում էին լճափ, միասին ժամանակ անցկացնում, պատրաստում էին ավազե ամրոցներ: Բայց այդ ամենը մնաց հեղինակի հիշողություններում: Շատ տարիներ անց տղան ամուսնանում է: Ամուսնանում է Մարգրեթ անունով մի կնոջ հետ: Որոշ ժամանակ անց նրանք որոշում են միասին նստել գնացք և ուղևորվել դեպի Արևելք: Նրանք լճի մոտ զբոսնելիս են լինում, երբ հեղինակը կնոջը խնդրում է, որ իրեն սպասի մինչ նա կքայլի լճի ափի երկայնքով: Նա չէր մոռացել իր սիրուն՝ Թալլիին: Նա տեսավ փրկարարի, ով գորշ պարկով մոտենում էր ափին։ Փրկարարն ասաց, որ այս տասը տարվա ընթացքում ոչ ոք չի խեղդվել, իսկ եթե խեղդվել է, շուտ գտել են։ Նա ստիպեց փրկարարին պարկը բացել։ «Մտածեցի՝ մարդիկ մեծանում են: Ես մեծացել եմ: Բայց ինքը չի փոխվել: Դեռ փոքր է: Դեռ երեխա է: Մահը չի թողնի, որ մեծանաս ու փոխվես: Մազերը դեռ ոսկի են: Ու միշտ փոքր կմնա, ու ես էլ միշտ կսիրեմ, Աստվա՛ծ, ախր միշտ կսիրեմ:»։
Պատմվածքի ասելիքն այն է, որ կապ չունի թե քանի տարի կանցնի, միևնույն է՝ անկեղծ սրտով սիրած մարդուն դժվար է մոռանալը, նա միշտ կմնա առաջնային և միակը։

Posted in English 10

The Use of Prepositions in English

The use of Prepositions in English.

A preposition is a word or group of words used before a noun, pronoun, or noun phrase to show direction, time, place, location, spatial relationships, or to introduce an object. Some examples of prepositions are words like «in,» «at,» «on,» «of,» and «to.»

Prepositions in English are highly idiomatic. Although there are some rules for usage, much preposition usage is dictated by fixed expressions. In these cases, it is best to memorize the phrase instead of the individual preposition.

Շարունակել կարդալ “The Use of Prepositions in English”