Posted in Գրականություն 10

Ռեյ Բրեդբերի «Մահն ու աղջիկը»


Պատմվածքում դուր եկավ ներկայացման ձևը։ Հստակ չեմ կարող ասել ինչն է յուրահատուկ դարձնում պատմվածքին, բայց կարդացի մեծ հաճույքով։ Պատմվածը շատ հոգեհարազատ էր, որովհետև ես ինքս էլ շատ եմ մտածել այս թեմայի շուրջ։ Եվ եկել էի այն եզրակացության, որն էլ պատվածքի ասելիքն էր։ Առանձնացրել եմ երկու հատված, որոնք ամենաշատը մտածելու տեղիք տվեցին։
————————————————————————————————
1) — Կլարինդա, ինչո՞ւ դու թաքնվեցիր այս տանը։ Դեռ այն ժամանակ, վաղո՜ւց, շատ վաղուց։
— Չեմ հիշում։ Ասենք… հա։ Ես վախենում էի։
— Վախենո՞ւմ էիր։
— Տարօրինակ է։ Սկզբում կյանքից էի վախենում, հետո՝ մահից։ Միշտ ինչ֊որ բանից վախեցել եմ։…

————————————————————————————————
Կինը վախենում էր մահից՝ մտածելով, որ կյանքում ոչինչ չի հասցնի անել, բայց ընդամենը պետք է ընդունել այն փաստը, որ մենք ուշ, թե շուտ մահանալու ենք և պետք է ապրել այնպես, որ ապագայում չփոշմանենք մեր արածի համար, բայց միևնույն ժամանակ ապրենք երջանիկ ներկայում։ Երբ միշտ ինչ-որ մի բանից վախենում ենք, նշանակում է, որ չենք հասցնում ապրել ներկայով և չափից շատ ենք անհանգստանում ապագայի համար։ Մահից վախենում էն նաև մեղքի պատճառով՝ ճիշտ ժամանակին ինչ-որ բան չասելու, կամ չանելու համար, և մինչ մահը ուզում են լրացնել այդ բացը։
—————————————————————————————————————
2) Եվ պատանին զգաց, որ այնտեղ, տանը, նա հապշտապ թափ է տալիս, մաղում ողջ հիշողությունը, ինչպես ավազն են մաղում մանր մաղով, բայց թե հիշելու բան չկար՝ միայն մոխիր էր ու փոշի։ Զգում էր պատանին, որ այրվում են նրա քունքերը, իզուր է նա տակնուվրա անում հիշողությունը… մի հատիկ քար չկա ոչ մաղի մեջ, ոչ էլ մաղված ավազի։
«Անվերջ ու անեզր անապատ,— մտածեց պատանին,— և ոչ մի օազիս»։
_______________________________________________________________________________________
Քանի որ չէր հասցրել վայելեր իր կյանքի ամենակարևոր տարիները չուներ նաև հիշողություններ։ Ուներ աղոտ հիշողություններ, որոնք հազիվ թե հիշում էր։

Հետաքրքիր փաստեր Ռեյ Բրեդբերիի մասին