Posted in Մաթեմատիկա

Քիմիա․ Նոյեմբերի 1-5․ Հեռավար ինքնակրթության առաջադրանքներ

Բովանդակությունը.<< Ատոմի կառուցվածքը: Քիմիական  տարրերի պարբերական  օրենքը  և համակարգը: Պարզ և բարդ նյութերի  բանաձևերի կազմումը  և  անվանակարգը: Քիմիական կապի տեսակները(կովալենտային, իոնային, մետաղային,ջրածնային): Բաղադրության  հաստատունության  օրենքը՝նյութի  որակական և քանակական բաղադրությունը: Նյութի քանակ՝մոլ,հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի:

Առաջադրանքներ՝

Բնութագրեք   ՁԵՐ ընտրած  տարրի  ատոմը՝ պատասխանելով   հետևյալ  հարցադրումներին.

ա)  քիմիական  տարրի  նշանը — Al

բ)  կարգաթիվը` 13, միջուկի  լիցքը՝ Z =13

գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը) (13p; 14p)13-e

դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը — Պարբերության համար՝ 3-րդ; լրիվ լրացված էներգիական մակարդակների թիվը՝ 2, 8, 3։

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը — III խումբ; Գլխավոր ենթախումբ

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և ենթամակարդակների), նաև  քվանտային բջիջներով

ը)  Ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ ոչ մետաղական — Մետաղական

 թ)  գրեք պարզ  և  բարդ  նյութերի  բանաձևեր, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ   տարրի  ատոմներ  և  անվանեք  նյութերը՝ AlO, Al(OH)3

ժ)  Կատարեք  հաշվարկներ, որոշեք՝

  1. տարրի  մեկ  ատոմի  զանգվածը՝ mo (գ)  և (կգ)
    m0=102·1,66•10-27կգ=169•10-27կգ=1.69•10-25կգ
  2. բարդ  նյութերի   հարաբերական  մոլեկուլային  զանգվածները`Mr
    Mr=27*2 + 16*3=54+48=102
  3.  տարրերի  զանգվածային   հարաբերությունները  բարդ  նյութերում
    m(Al) : m(O)=54 : 48
  4.  զանգվածային  և մոլային բաժինները (%)-ով արտահայտված:
    w(Al)= 54 : 102 * 100% = 53%
    w(O)= 48 : 102 * 100% = 100% — 53% = 47%

Անհատական-հետազոտական  աշխատանք՝<< Ձեր  տարրի  առաջացրած պարզ  և բարդ  նյութերի  կիրառման  բնագավառները>>

Հետազոտական աշխատանք — Ալյումին