Posted in Իրավունք 9

Անդորրի խաղտումը գիշերային ժամերին

Այսպիսով՝ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում, բնակելի տարածություններում կամ բակերում, փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս ԱՂՄՈՒԿՈՎ ուղեկցվող աշխատանքներ կատարելը, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք հույժ անհետաձգելի չեն և խախտում են գիշերային անդորրը`առաջացնում է նախազգուշացում։
Նշված խախտումը 1 տարվա ընթացքում նորից կատարելը առաջացնում է տուգանք՝ 40.000 ՀՀ դրամի չափով։

Իսկ, հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչև 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝ առաջացնում է տուգանք՝ 200.000-300.000 ՀՀ դրամի չափով։
Նշված խախտումը 1 տարվա ընթացքում նորից կատարելը առաջացնում է կրկին տուգանք՝ արդեն 1մլն դրամի չափով։