Posted in Իրավունք 9

Սպառողի իրավունք

Ուրեմն, սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ (լավ, նորմալ, անվնաս) որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված նաև, եթե մենք ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն
հանձնել ենք փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:

Այսինքն՝ երբ մենք 14րդ օրը փոստով հետ ենք ուղարկում ապրանքը և վաճառողը ստանում է 3-4 օր հետո, ապա ամեն բան կարգին է ու որևէ խախտում չկա։

Շատ կարևոր է իմանալ, որ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանվել է տվյալ ապրանքի տեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ (անդորրագիր, հդմ կտրոն):

Դրա համար, երբ գնում եք որևէ ապրանք ու էդ պահին չեք օգտագործելու, ամեն դեպքում մի հեռացրեք գնապիտակն ու մի նետեք էդ հդմ թուղթը. հնարավոր է, որ հետո ցանկանաք վերադարձնել կամ փոխանակել, բայց դրանք չունենալու պատճառով չկարողանաք:

Եվ, վերջում դուք գիտեի՞ք, որ սեզոնային ապրանքների համար (կոշիկ, հագուստ և այլն) այդ ժամկետները հաշվարկվում են համապատասխան սեզոնի սկսման պահից:

Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու․ Գործնական քերականություն․ Նոյեմբերի 15

1․Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն, ծաղիկ, շատ — ձնծաղիկ, ծաղկաշատ, ձնաշատ

Սեր, ընկեր, զրույց — ընկերասեր, զրուցընկեր, զրուցասեր

Գիծ, ուղիղ, անկյուն — ուղղանկյուն, ուղղագիծ, անկյունագիծ

Երգ, պար, խումբ — պարախումբ, պարերգ, երգչախումբ

Քաղաք, պետ, գյուղ- քաղաքապետ, գյուղապետ, գյուղաքաղաք

2․Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Շարունակել կարդալ “Հայոց լեզու․ Գործնական քերականություն․ Նոյեմբերի 15”