Posted in Աշխարհագրություն 9

Ճամփորդություն դեպի երկրաբանության թանգարան

Նոյեմբերի 12-ին մենք՝ մի փոքր խմբով գնացինք երկրաբանության թանգարան։ Այնտեղ ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոները ավելի մանրամասն։ Հայաստանում տուֆն այնքան շատ է, որ ամբողջ աշխարհի 7% մեր տարածքի մեջ է։ Պատմեցին, որ պեմզան առաջանում է, երբ հրաբխից բռնկվում է գերտաքացվող, ճնշված հալված ժայռը: Մագմայում լուծված գազերը (հիմնականում ջուրը և ածխածնի երկօքսիդը) փուչիկներ են կազմում, երբ հանկարծ ճնշումը նվազում է, նույն կերպ `ածխածնի երկօքսիդի փուչիկները ձևավորվում են գազավորված ըմպելիք բացելիս: Մագման արագորեն սառչում է ՝ առաջացնելով ամուր փրփուր: Պատմեցին, որ տուֆն առաջանում է հրաբխային ժայթքման արդյունքում գոյացած մոխիրի և պեմզային թրծման արդյունքում: Հենց դրանով էլ պայմանավորված է տուֆի գլխավոր առավելությունը՝ թեթև քաշը, փխրությունն ու բազմաթիվ գունային երանգները:
Անտեղ նաև ներկայացրեցին, թե Հայաստանի տարածում ինպիսի կենդանիներ են ապրել, և ինչպիսի բույսեր են եղել, որոնք ոչնչացել ժամանակի ընթացում, և հիմա չկան։ Պատմեցին մամոնտների մասին։ Այն մամոնտը, որի ոսկորները գտել են Գյումրի մերձակայքում մինչև 10 տարեկան էր։ Ատամները 20-30սմ էին։ Տեսանք ռնգեղջյուռի եղջյուրի մի հատված, որը բավականին մեծ էր իմ պատկերացրածից։ Ներկայացվեծ էր նաև կորալների մի քանի օրինակ, որը հայտնաբերել էին Հայաստանում։ Դա նշանակում է, որ Հայաստանը միլիոնավոր տարիներ առաջ եղել է օվկիանոսի տակ։ Պահպանվել է նաև ձկների, տեևների, խխունջների պատյանների մի շարք տեսակներ, որոնք պահպանվել են հետքը թողնելով քարերի վրա։ Նաև այնտեղ կար միներալների բաժին։ Երբ մտանք սկսբում դրված էր երնաքար, որի քաշը 30-35 կգ էր։ Կային տարբեր երկրներից բերված միներալներ, որոնք շատ սիրուն էին, բայց միառժամանակ թունավոր։ Կար նաև պիրիտի մի մեծ կտոր, որը ոսկեգույն էր։ Երբ մարդիկ երկրի ընդերքից հանում էին այդ մետաղը մտածում էին, որ ոսկի էր և կրում տանում էին մեծ քանակությամբ, բայց, երբ ուսումնասիրում և հետազոտում էին պարզվում էր, որ դա ոսկի չէր, և հուսահատվում էին։ Կարճ ասած շատ լավ անցավ ճամփորդությունը։ Թանգարանի վիրտուալ տարբերակը։ Շնորհակալություն ընկեր Գայանեին և ընկեր Սյուսզիին ճամփորդության համար։

Posted in Կենսաբանություն 9

Կենսաբանություն․ Պատվաստանյութեր․ Տեսակները

Պատվաստանյութը կենսաբանական ծագման բժշկական պատրաստուկ է, որն օրգանիզմին ապահովում է ձեռքբերովի իմունիտետի առաջացում այս կամ այն անտիգենի նկատմամբ։ Պատվաստանյութը սովորաբար պարունակում է այնպիսի նյութ, որը նման է հիվանդություն առաջացնող միկրոօրգանիզմին և հաճախ պատրաստվում է մանրէի թուլացած կամ սպանված ձևերից, կամ նրա մակերեսային սպիտակուցներից մեկից:

Միկրոօրգանիզմների արտադրած տոքսիններից ստացված դեղամիջոցները կոչվում են անատոքսին (դրանք պատվաստանյութ չեն): «Գործակալը» խթանում է մարմնի իմունային համակարգը ճանաչելու «գործակալին» որպես սպառնալիք, որը պետք է ոչնչացնել։

Պատվաստանյութերը լինում են տարբեր տեսակների ՝

Կենդանի

Կենդանի կամ թուլացած պատվաստանյութերը պատրաստվում են միկրոօրգանիզմի թուլացած շտամմերի հիման վրա, որոնք հաստատված անվտանգ են։ Պատվաստանյութի շտամմը ընդունելուց հետո այն տարածվում է պատվաստվածի մարմնում և առաջացնում պատվաստանյութի վարակիչ գործընթաց: Պատվաստվածների մեծ մասում պատվաստանյութային վարակն ընթանում է առանց ընդգծված կլինիկական ախտանիշների և հանգեցնում է, որպես կանոն, կայուն իմունիտետի ձևավորման։ Կենդանի պատվաստանյութերի օրինակ են ժանտախտի, սիբիրախտի, տուլարեմիայի, բրուցելյոզի, գրիպի, կատաղության և տուբերկուլյոզի կանխարգելման պատվաստանյութերը:

Անակտիվացված

Անակտիվացված կամ սպանված պատվաստանյութը պատրաստվում է մանրէներից, որոնք աճեցվում են վերահսկվող լաբորատոր պայմաններում, այնուհետև սպանվում են ջերմային մշակման կամ թույնի (ֆենոլի, ֆորմալինի, ացետոնի) ազդեցության միջոցով: Այս պատվաստանյութերը ի վիճակի չեն հիվանդություն առաջացնելու, բայց դրանք ավելի քիչ արդյունավետ են, քան կենդանի պատվաստանյութերը. իմունիտետ ստանալու համար անհրաժեշտ է պատվաստանյութի բազմաթիվ չափաբաժիններ: Դրանք օգտագործվում են միայն այն հիվանդությունների կանխարգելման համար, որոնց համար կենդանի պատվաստանյութեր չկան (տիֆ, պարատիֆ B, կապույտ հազ, խոլերա, տիզային էնցեֆալիտ)։

Քիմիական

Քիմիական պատվաստանյութը պատրաստված է մանրէաբանական բջիջից արդյունահանված հակագենային բաղադրիչներից: Այն անտիգենները, որոնք որոշում են միկրոօրգանիզմի իմունոգեն բնութագրերը, մեկուսացված են։ Քիմիական պատվաստանյութերն ունեն ցածր ռեակտոգենություն, հատուկ անվտանգության բարձր աստիճան և բավարար իմունոգեն ակտիվություն: Այսպիսի պատվաստանյութերի պատրաստման համար օգտագործվող վիրուսային լիզատը (Լիզիս ենթարկված բջիջների հեղուկ պարունակությունը) սովորաբար ստացվում է լվացող միջոցի միջոցով, նյութը մաքրելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ՝ ուլտրաֆիլտրացիա, ցենտրիֆուգացիա սախարոզայի կոնցենտրացիայի գրադիենտում, գել ֆիլտրում, քրոմատագրություն իոնափոխանակիչների վրա, հարաբերական քրոմատոգրաֆիա: