Posted in Իրավունք 9

Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը

Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը (աշխատանքից դուրս գալու), նախքան դրա ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն 30 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

Աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, այդ մասին առնվազն 5 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է՝

  • իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ,
  • կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան,
  • գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը:

Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

Posted in Գրականություն 9

Ես ՍԵԲԱՍՏԱՑԻ եմ

Ես շատ եմ սիրում մեր կրթահամալիրը։ Հատկապես մեր դպրոցը։ Մեր ընթարձակ դասասենյակները։ Սիրում եմ մեր առավոտյան ընդհանուր պարապմունքները և ջերմ մթնոլորտը, որը տիրում է  մեր դպրոցում։Շատ եմ սիրում մեր ուսուցիչներին։ Ուրախ եմ, որ ունեմ որոշ առարկաների, գործունեության ընտրության հնարավորություն։ Ի տարբերություն այլ դպրոցների մեր կրթահամալիրը ունի իր փակ լողավազանը, որը մեզ հնարավորություն է տալիս նաև լողի դասաժամ ունենալ։ Այն գտնվում է Արևմտյան դպրոցում։ Շատ եմ սիրում մեր Սարալանջը։ Այնտեղ բոլորս խնամում ենք մեր խաղողները։ Նաև ունենք գինու դպրոց։ Սովորում ենք, ինպես պատրաստել գինի։ Ասեմ, որ բոլորիս շատ հետաքրքրում է ընթացքը և հաժույքով պատրաստում ենք։ Պիտակները նույնպես մենք ենք պատրաստում՝ սովորողներս։ Մեր կրթահամալիրը ունի նաև հրաշալի մարզադահլիճներ, որտեղ կարողանում ենք իրականացնել մեր ընտրությամբ սպորտային գործունեության պարապմունքները։ Շատ եմ սիրում մեր դպրոցում իրականացվող ծեսերն ու տոնակատարությունները։ Սիրում եմ մեր նախագծերը, հատկապես «Անտիվիրուս Կոմիտաս»-ը։  Սիրում եմ մեր ուսումնական ճամփորդություներն  ու  ուսումնական ճամբարները, որոնք ուսումնական պրոցեսն ավելի հետաքրքիր են դարձնում։ Ես իրոք շատ եմ սիրում մեր կրթահամալիրը։ Հպարտ եմ, որ սեբաստացի եմ։ Եվ ուզում եմ որ մեր կրթահամալիրը էլ ավելի ընդարձակվի ու բարելավվի և լինի աշխարհի լավագույն դպրոցների օրինակ։