Posted in Կենսաբանություն 9

Էուկարիոտ ՝բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը, օրգանոիդները(միտոքոնդրիում քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, Գոլջիի կոմպլեքս, ռիբոսոմներ, լիզոսոմներ), դրանց կառուցվածքը և ֆունկցիան։

Միտոքոնդրումներ, բջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներից են։ Հայտնաբերվել են բոլոր բուսական և կենդանական բջիջներում, ունեն 1-5 մկմ տրամագծով հատիկների, ձողիկների, թելիկների տեսք։ Ունի 5-7 մկմ երկարություն։

Միտոքոնդրիումները հարուստ են սպիտակուցներով, պարունակում են լիպիդներ և ոչ մեծ քանակությամբ ՌՆԹ։ Էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում է միտոքոնդրիումների երկու շերտից կազմված՝ 10-25 նմ թաղանթը։ Արտաքին թաղանթը հարթ է, դրանում քիչ են սպիտակուցները և շատ են ֆոսֆոլիպիդները ։ Ներքին թաղանթն առաջացնում է բազմաթիվ ծալքեր կամ ներփքումներ՝ կատարներ (կրիստաներ), որոնք ուղղված են դեպի միտոքոնդրիումի ներքին խոռոչը։ Կրիստաներ բառը առաջացել է լատիներեն կրիստ-ելուստ, սանր բառից։ Թաղանթներից յուրաքանչյուրը կազմված է երեք շերտից՝ երկու շերտ սպիտակուցայինմոլեկուլներից և մեկը՝ միջինը, ճարպայինմոլեկուլներից։ Որքան ակտիվ է տեղի ունենում այն նյութերի սինթեզը, որոնք պահանջում են մեծ էներգիա, այնքան ուժեղ են զարգացած և խիտ են կրիստաները միտոքոնդրիումներում։ Այդ պատճառով էլ ենթադրվում է, որ նրանք սերտորեն կապված են մակրոէրգիկ նյութերի սինթեզի հետ։ Կատարների մակերեսին կա ԱԵՖ սինթեզող ֆերմենտների շղթա, որտեղ և կատարվում է ԱԵՖ-ի սինթեզ, իսկ արտաքին մեմբրանում՝ ճեղքում։ Ներքին թաղանթով սահմանափակված տարածությունը անվանում են մատրիքս։ Մատրիքսում են գտնվում՝

Գոլջիի ապարատէնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմներըվակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։

1889 թ. հայտնաբերել է իտալացի Կամիլո Գոլջին։

Այս օրգանոիդը բնորոշ է բոլոր կորիզավոր բջիջներին։ Այն կատարում է շատ ֆունկցիաներ՝ պլազմային թաղանթի վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների փոխակերպում, դրանց տարբեր խմբերի միացում, բարդ սպիտակուցների առաջացում և այլն։ Գոլջիի ապարատում են առաջանում լիզոսոմները և պերօքսիսոմները։

Էնդոպլազմային ցանց (նաև՝ ցիտոպլազմային ցանց), էնդոպլազմայի կոմպոնենտ։ Կազմված է բազմաթիվ խոռոչներից։ Համարվում է էուկարիոտ (կորիզավոր) բջիջների պարտադիր օրգանոիդը և նրանցում լավ զարգացած է։ Պրոկարիոտների (նախակորիզավորներ) մոտ բացակայում է։ Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ծավալի միջինը 30%-50%։

Լիզոսոմ (հունարեն լիզիս` «քայքայում» և սոմա` «մարմին»), կենդանական և բուսական բջիջների բշտիկաձև օրգանոիդ, որն առաջանում է Գոլջի կոմպլեքսում և պարունակում է 40-ից ավելի ֆերմենտներ։ Վերջիններս շրջապատված են լիպոպրոտեիդային մեմբրանով և ընդունակ են քայքայելու սպիտակուցներըբազմաշաքարները և լիպիդները։ Լիզոսոմները մասնակցում են ներբջջային մարսողությանը, որը լավ է արտահայտված ֆագոցիտոզի ունակ բջիջներում։ Լիզոսոմները հայտնաբերվել են 1955 թ.։ Լիսոզոմի ներսում գտնվում են մարսողական ֆերմենտներ։ Լիզոսոմները կարող են մոտենալ տարբեր մասնիկներ պարունակող բշտիկին, միաձուլվել դրա հետ։ Արդյունքում կազմվում է մարսողական վակուոլ։ Որոշակի պայմաններում նաև լիզոսոմների թաղանթը դառնում է թափանցելի ֆերմենտների համար, դրանք դուրս են գալիս` մասնակցելով մի կողմից` մեռնող բջջամասերի և այլ կառույցների հեռացմանը և մյուս կողմից` որոշ բջջային կառույցները վերականգնմանը կամ վերակառուցմանը։

Ռիբոսոմներ,բջջիմեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ։