Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Հանդիպում Սևակ Ղազարյանի հետ

Այսօր ինձ համար շատ կարևոր օր էր, քանի որ հանդիպեցինք Սևակ Ղազարյանի հետ։ Կարևոր էր, որովհետև մենք ընտանիքով շատ ենք սիրում Պարույր Սևակի ստեղծագործությունները, և հանդիպումը մեծ բանաստեղծի թոռան հետ, կարևոր իրադարձություն էր: Քննարկման հարցերից առաջինը Սևակն էր, նրա կյանքի՝ գոնե ինձ համար անհայտ էջերն ու անտիպ ստեղծագործությունները: Ինչպե՞ս է Սևակը հասել այդ ամենին և ինչ կրթություն է ստացել։ Պարույր Սևակը սովորել է մի դպրոցում, որտեղ պայմանները շատ վատ վիճակում էին և բոլորի համար ընդամենը մեկ գիրք էր, բայց չնայած այդ ամենին Սևակը ինքնակրթվել է և հասել է մեծ հաջողությունների։ Պատմեցին,  որ Սևակը, գյուղի գրադարաանի բոլոր գրքերը կարդալով, մի գիշեր իր ընկերների հետ՝ 3-4 հոգով, որոշում են հարևան 3-4 գյուղերից գրքեր գողանալ. որպես «հանցագործության» կազմակերպիչ՝ գրքերի մեծ մասը նա պահեց իր մոտ՝ ինքն իրեն մխիթարելով, որ գրքի գողը գող չէ: Շատ բաների մասին խոսվեց. ավագ սեբաստացիները շատ ավելի հանգամաանորեն էին պատրաստվել հանդիպմանը: Նախագիծն իրականացնելիս եղել էին Սևակի ծննդավայր Զանգակատուն գյուղում, շրջել թանգարանում, Սևակ կարդացել այնտեղ, այգում ու բանաստեղծի հայրական տանը: Հետաքրքիր էր, ու որոշեցի՝ հնարավորությու ընձեռվելու դեպքում անպայման մասնակցել ճամփորդությանը:ՕՐակարգում, իմ կարծիքով, բավականին   լուրջ հարց ունեինք. «Ինչպե՞ս հայ գրականությունը դարձնել առավել ընթերցվող, ի՞նչ կարդալ»։ Այս հարցի շուրջ մտածելը իսկապես շատ կարևոր է, քանի որ այս պահին մենք ավելի շատ կարդում ենք համաշխարհային գրականություն։ Բանավեճրից և քննարկումներից եկանք այն եզրակացության, որ հենց մակուց մեզ այնպես են ներկայացնում հայ գրականություն, որ անգամ չենք էլ ուզում կարդալ։ Բայց քանի որ մեր դպրոցում  մոտեցումն այլ  է, հեղինակային է,  մենք հայ գրականության ցանկացած ստեղծագործություն առանց հանձնարարելու կարդում ենք և հաճույք ենք ստանում։ Ուղղակի, ինչպես ասաց մեր շրջանավարտ սեբաստացիներից մեկը, մենք շատ հաճախ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարդալիս ու կարդալուց հետո չենք ստանում:Այսօրվա հանդիպումից  այսքաննն է  տպավորվել։ Շնորհակալություն Սևակ Ղազարյանին դասի, խորհուրդների, հետաքրքիր զրույցի համար:

Թողնել մեկնաբանություն